Երկրի տարեկան պտույտը: Կլիմայական եղանակների ստեղծումը։
Դասի հղումը
Դիտե’լ տեսանյութը
Պատասխանել Հարցերին
1.Ի՞նչ ուղեծրով է պտտվում Երկիրն Արեգակի շուրջ:
Երկիրն արեգակի շուրջը պտտվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որն ունի էլիպսաձև տեսք։ Պտտվելիս Երկիրը մերթ մոտենում է արեգակին, մերթ հեռանում նրանից։ Մերձակետում նրա հեռավորությունի Արեգակից 147 մլն կմ է, իսկ հեռակետում՝ 152 մլն կմ։ Մեկ լրիվ պտույտը կազմում է 940 մլն կմ, որը Երկիրն անցնում է 365 օր 6 ժամում կամ մեկ տարում։
2.Ի՞նչ են կլիմայական եղանակները, որո՞նք են դրանց առաջացման գլխավոր պատճառները:
Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական գլխավոր հետևանքը կլիմայական եղանակների առաջացումն է։ Երկրի առանցքը ուղեծրի հարթությունից շեղված է 66,50-ով, որի հետևանքով մեկ Հյուսիսային կիսագունդն է թեքված դեպի արեգակը, մեկ՝ Հարավայինը։ Արդյունքում, երկրի մակերևույթը ստանում է տարբեր քանակի լույս և ջերմություն, որի պատճառով տեղի է ունենում եղանակների հերթափոխ, գիշերվա և ցերեկվա տևողությունների փոփոխություն։
3.Ի՞նչ են արևակայության կամ արևադարձի օրերը, ե՞րբ են դրանք լինում:
Արևակայության կամ արևադարձի օրը արևի ճառագայթները կեսօրին ուղղահայաց են ընկնում հյուսիսային լայնության 23,50 զուգահեռականի վրա։ Դրանք լինում են հունիսի 22-ին՝ ամառային արևադարձի օր, և դեկտեմբերի 22-ին՝ ձմեռային արևադարձի օր։
4.Ի՞նչ են բևեռային շրջագծերը, ո՞ր լայնությունների են դրանք:
Բևեռային գիշերների և ցերեկների հերթափոխի գիծը անվանում են բևեռային շրջագիծ։
Հասարակածից մինչև Հյուսիսային լայնության 66,50 զուգահեռականը Հյուսիսային բևեռային շրջագիծն է, իսկ հասարակածից մինչև Հարավային լայնության 66,50 զուգահեռականը Հարավային բևեռային շրջագիծն է։
5.Ի՞նչ ենք հասկանում’ գիշերահավասարի օր ասելով:
Սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին որևէ կիսագունդ թեքված չէ դեպի Արեգակը, իսկ բևեռներն էլ գտնվում են Արեգակից հավասար հեռավորության վրա։ Այս ժամանակ Արեգակի ճառագայթները կեսօրին ուղղահայաց են ընկնում հասարակածի վրա։ Երկու կիսագնդերը հավասարաչափ լույս ու ջերմություն են ստանում Արեգակից, ամբողջ երկրագնդի վրա ցերեկը հավասարվում է գիշերվան։ Սեպտեմբերի 23-ը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասարի օր։
