«Ուսումնական գարուն 2024» 

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
  • Ընտրի՛ր իմ առաջարկած կամ քո ցանկությամբ ընտրված գրքերի հիման վրա նկարահանված մուլտֆիլմերից կամ ֆիլմերից մեկը, դիտի՛ր, ներկայացրո՛ւ տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով։

Ես կարդում եմ «Տիեզերքի գաղտնիքները» գիրքը, որը կազմել է Վահագն Աբրահամյանը։ Այս գիրքը ինձ նվիրել էր իմ ընկերը գրքի օրվա առիթով։ «Տիեզերքի գաղտնիքները» գրքում ի մի է բերված հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հայտնի տիեզերագիտական ողջ նյութը, ներառյալ նաև վերջին շրջանի ուսումնասիրություններրը արժանհավատ արդյունքները։

Տիեզերքի կառուցվացքը

Հին ժամանակներում, երբ գոյություն չունեին գիտական մեթոդներ, մարդկանց պատկերացումները տիեզերքի մասին շատ պարզունակ էին։ Նրանք երկիրը պատկերացնում էին հարթ տարածություն, որը վերևից ծածկված է երկնակամարով։ 17-րդ դարի սկզբին հայտնագործվեց աստղադիտակը, որը թույլ տվեց գիտնականներինավելի մանրազնին ուսումնասիրություններ կատարել։ Այսպիսով, գիտնականները բազմաթիվ հայտնագործություններ ու բացահայտումներ են արել, որոնց շնորհիվ այսօր շատ բան է հայտնի Տիեզերքի և նրա կառուցվածքի մասին։


«Ուսումնական ձմեռ»

  1. Կարդացածդ գրքի (գրքերիմասին պատմելիս նշի՛ր «Իմգրադարանը» և «Մայրենի»  բաժինները:

2Հարցերորոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա: Դու նմա՞ ես այդ հերոսին, թե՞ ոչ։ Եթե նման ես, ապա ինչո՞վ, պատմի՛ր։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Ես կարդացի  Ջեմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» վիպակը։

Ջեմս Գրինվուդը բրիտանացի գրող և լրագրող է։

Ջեմս Գրինվուդը ծնվել է 1833 թվականին սովորական ծառայողի ընտանիքում։ Ապագա գրողն ուներ տասնմեկեղբայր և քույր։ 

Գրինվուդի աշխատանքների զգալի մասը հումորային են, կյանքի և երիտասարդների մասին։ Բնութագրել է արևադարձային երկրների՝ հատկապես Աֆրիկայի բնույթը, բնիկների կյանքն ու բարքերը։ Այս թեմայով աշխատանքների շարքին է պատկանում «Ռոբին Դևիջերի արկածները»։

Ստեղծագործությունների մեկ այլ խմբին պատկանում են կենդանիների մասին պատմվածքներն ու վիպակները։ Նա գրել է մի խումբ պատմվածքներ, ակնարկներ, վեպեր, վիպակներ, որոնցում նկարագրված է Լոնդոնի կեղտոտ բնակիչների՝ աղքատների, գործազուրկների, մանր արհեստավորների մասին։

Սկսած 70 — ական թվականներից Գրինվուդը մամուլում հանդես է եկել ավելի հազվադեպ, սակայն նրա անունը չանհետացավ գրականությունից։ Նա մահացավ 90 տարեկանում՝ 1929 թվականին։

«Փոքրիկ շրջմոլիկը»

Վիպակի հերոսը Ջիմմին էր։ Նրանց ընտանիքը աղքատ էր։ Հայրը ամբողջ օրը աշխատում էր, հետո խմած տուն էր գալիս ու կռվում։ Նրանց ընտանիքը երջանիկ չէր։ Ջիմմիի մայրիկը հիվանդանում է ու մահանում։ Դրանից հետո Ջիմմիի կյանքը ավելի դաժան է դառնում։  Նա տնից  հեռանում է և դառնում թափառական։ Փողոցում ընկերանում է ուրիշ թափառականների հետ և երգելով սկսում է փող աշխատել։

Այս պատմությունը շատ տխուր էր և ինձ այնքան էլ դուր չեկավ։

Ուսումնական աշուն 2023

1.Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս։

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասինէլ ի՞նչ գրքեր է գրել):

Ես ընտրել եմ «Երգի հրապույրը» հեքիաթը։ Այն գրել է Ավետիք Իսահակյանը։

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել էՂազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվելէ Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Ավետիք Իսահակյանը գրել է «Արևի մոտ», «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթները, հայդուկի երգերը, առասպելներ, շատ բանաստեղծություններ, պոեմներ։

  • Ո՞վ էր գրքի հերոսըինչպիսի՞ն էր նաԴու նմա՞ ես այդ հերոսինթե՞ ոչ։Եթե նման եսապա ինչո՞վպատմի՛ր։

Գրքի հերոսը մի պատանի էր, որն ապրում էր գեղեցիկ ու չքնաղ աշխարհում, բայց որտեղ ապրող մարդիկ չար էին։ Նա գեղեցիկ էր ու բարի սիրտ ուներ։ Ես նման եմ այդ հերոսին նրանով, որ ես էլ չեմ սիրում չար մարդկանց։ Եթե ես էլ տեսնեի ջրից դուրս անօգնական ձկնիկ, նրան կօգնեի։ Ես էլ ամեն ինչ կանեի, որ աշխարհի չար մարդկանց քար սրտերը փափկեին։ Կարծում եմ այդ դեպքում աշխարհում պատերազմ չի լինի։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Այս գրքից հասկացա, որ եթե չարը չլինի, բոլորն էլ երջանիկ կլինեն։

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավինչպե՞ս կներկայացնես այս գիրքըոր քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Գիտե՞ք, որ երգն ու երաժշտությունը կարող են հրաշքներ գործել, իսկ թե ինչպե՞ս, կիմանաս, եթե կարդաս Ավետիք Իսահակյանի  «Երգի հրապույրը» հեքիաթը։

Այս հարցերին կարող ես պատասխանել ոչ միայն պատումներիայլ նաև ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով։

2. Աշնանային տեսանյութի ստեղծում

Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելովաշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համարընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր  youtube-ում, ապա հղումը տեղադրի՛ր բլոգումդ: