Մեղուն ու հավը

Հարցեր և առաջադրանքներ

Բնութագրիր մեղվին և հավին:

Հավը շատ անշնորք և նախանձող էր։

Մեղուն շատ աշխատասեր էր։

Գրիր հետևյալ բառերի հականիշները:

Ծիծաղել-հեկհեկալ

Անխելք-խելացի

Շինել-քանդել

Անշնորք-կիրթ

Գրիր հետևյալ բառերի հոմանիշները:

Կարծել- գուշակել

Ծիծաղել- խնդալ

Հասկանալ- իմանալ

Իմաստուն-խելոք

Գրիր ստեղծագործական աշխատանք (մեղուն ու հավը) վերնագրով:

Հետևյալ ածակաները դարձրու բայ:

Բարի-բարիանալ

Խելոք- խելոքանալ

Չար-չարանալ

Կարմիր- կարմրել

Շոգ- շոգել

Հմուտ-հմուտանալ

Մութ-մթնել

Ով է քո կարծիքով ավելի կարևոր գործ անում: Իմ կարծիքով մեղուն ավելի կարևոր գործ է անում նա մեզ մեղր է տալիս։

Հարցեր

Հավը քանի ձու էր ածում ամեն օր: Մեկ

Ինչու էր հավը մեղվին հաշվում որպես հիմար։ Որովհետև նա մտածում էր, որ մեղուն ամբողջ օրը պարապ է։

Քեզ դուր եկավ այս պատմությունը և ինչու: Այո ինձ շատ դուր եկավ այս պատմությունը, որովհետև շատ ծիծաղելի և հետաքրքիր էր։

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտն։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտային շերտում։
  • մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափով (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներլեռնահովտային քամիներ, մուսոներ, պասատներ: Իրեն ուղղությունը չի փոխում պասատներ-ը։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ  և ամպ:

16.04.2024

  • Ծանոթացի՛ր Ղ․ Աղայանի մանկական պատմվածքներին։
  • Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատմվածքը։ Ես ընտրել եմ «Մեղուն ու հավը»
  • Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։

<Մեղուն ու հավը>>

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի

պետք չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը

մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես

ածում:

— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,

հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:

Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:

— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,

մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —

մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ։

Ինչպիսի՞ն էր հավը։ Բնութագրիր։

Ինչպիսի՞ն էր մեղուն։ Բնութագրիր։

Տեքստից դուրս գրիր 5 գոյական, 5 ածական, 3 բայ։

Գտիր այս բառերի հոմանիշները։

Ածել —

Տզտզալ —

Ծիծաղել —

Կչկչալ —

Գտիր այս բառերի հականիշները։

Իմաստուն —

Շատ —

Անխելք —

Շինել —

Խաբարբզիկ թեյնիկը

Լինում է, չի լինում մի թեյնիկ է լինում։ Այս թեյնիկը աղմկում էր, երբ նրա մեջ ջուրը եռում էր։ Այդ պատճառով նրան անվանում էին «Խաբարբզիկ թեյնիկ»։ Այս թեյնիկը մի վատ սովորություն ձեռք բերեց, նա սկսեց խաբել մարդկանց։ Նա աղմկում էր նաև այն ժամանակ, երբ ջուրը դեռ չէր եռացել։ Մարդիկ սկսեցին չհավատալ և ուշ էին մոտենում նրան։ Մի օր տատիկը թեյնիկը դրեց կրակին և գնաց լվացք անելու։ Հանկարծ թեյնիկը աղմկեց, տատիկը արագ մոտեցավ նրան և տեսավ, որ թեյնիկը ստել է։ Տատիկը թեյնիկը չվերցրեց կրակից և հեռացավ։ Քիչ անց թեյնիկը նորից աղմկեց։ Տատիկը նորից մոտեցավ թեյնիկին և տեսավ, որ թեյնիկը դարձյալ ստել է։ Տատիկը բարկացավ և հեռացավ։ Շատ չանցած թեյնիկը նորից աղմկեց։ Այս անգամ տատիկը չհավատաց և ուշադրություն չդարձրեց։ Թեյնիկը աղմկեց, աղմկեց, մինչև ջուրը վերջացավ և սկսեց վառվել, բայց տատիկը այդպես էլ չմոտեցավ նրան։ Երբ տատիկը եկավ, թեյնիկն ամբողջովին այրվել էր։ Թեյնիկը ստելու պատճառով վառվեց ու դարձավ ոչ պիտանի։

Ծխող ավտոմեքենան

Մի ավտոմեքենա է լինում, որը միշտ աղտոտում էր բնությունը իր ծխով։ Այդ պատճառով մի գիտնական, որոշում է ավտոմեքենա դարձնել էլեկտրական, որպեսզի բնությունը չաղտոտվի։ Ավտոմեքենան համաձայնվեց, և այդպես ո՛չ բնությունն է աղտոտվում, ո՛չ ավտոմեքենան էր դժգոհ։

Թռչող ձուկը

Մի ձուկ է լինում, որը իր ընկերներին փորձում էր համուզել, որ ինքը թռչել գիտի։ Բայց ձկանը ոչ ոք չէր հավատում։ Մի անգամ նրանք միասին գնում էին տուն, հանկարծ մի կետ ներքևից եկավ և հարվածեց ձկանը, ձուկը միանգամից թռավ օդ, և իր ընկերները ապշեցին։ Այդ օրվանից հետո նրան ասում էին Թռչող ձուկը։

Ամենամեծ կեցցեսը աշխարհում

  1. Պատահել է, որ քո կատարած որևէ արարքի համար որևէ մեկը քեզ ասել է կեցցես:

Ես ֆուտբոլի ժամանակ ճիշտ որոշում էի կայացրել և ստացել կեցցես։

2. Աշխարհում բազում գործեր կան, ո՞ր գործում կուզեիր առաջինը լինել:

Ես կուզեի ֆուտբոլում ամենաառաջինը լինել։

09.04.2024

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:

Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառր ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը: Օրվա րնթացքում երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակր՝ ամպերր ցրվում են, անձրևր դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ։
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է: Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանրը, ճնշումրը և խոնավությունրը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: 
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Եղանակի հնարավոր փոփոխություններրը մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։