Հայրենագիտություն

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.

որտե՞ղ է ծնվել,

Հովանես Այվազովսկին ծնվել է հայկական ընտանիքում բնակվել է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:

որտե՞ղ է սովորել,

Սովորել է Պետերբուրգի գեղարվես­տի ակադեմիան:

ի՞նչ թեմաներով է նկարել:

Այվազովսկին նկարել է 6000 նկար փոթորկվող և խաղաղ գույնզգույն երանգներով ծով:

2. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:

Արշիլ Գորկին ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Խորգոմ գյուղում: Նա նկարել էր իր գյուղը երփներանգ գույներով: Արաքս գետը անցնելով հանգրվանում է Ամերիկայում: Արշիլ Գորկին այնքան հայրենասեր էր, որ հաղթահարեց բոլոր դժվարությունները և ստեղծեց այնպիսի նկարներ, որ հասկանալի եղան բոլորին:

3. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում: Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ, ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում:

Գերակշռում էին կանաչը, կապույտը և սպիտակը: Նրանք երեքն էլ ապրելով տարբեր երկրներում չմոռացան իրենց հայրենիքը: Հենց հայրենիքի գեղատեսիլ վայրերը պատկերելով նրանք դարձան հայտնի նկարիչներ:

Դավիթ անհաղթ և Անանիա Շիրակացի առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից:

5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:

2. Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։

Անհաղթ  անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած։

3. Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում: Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական
գործունեությամբ:

4. Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է այն։

Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը:

5. Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի:

2012 — ՍԺԲ

6. Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885-ՊՁԵ, 1045-ՌԽԵ, 1722-ՌՉԻԲ, 1991-ՌՋՂԱ, 2014-ՍԺԴ:

7. Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։

449

8. Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’ Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։

Երևան քաղաքի պատմության թանգարան

Մենք այսօր գնացել էինք Երևան քաղաքի պատմության թանգարան։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ։ Հենց սկզբում մեզ ցույց տվեցին հին Երևանից տարբեր իրեր։ Հետո մենք անցանք 3D նայելու հին Երևանը։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։

«Քաղաքամայր Երևան». ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում։ Երևանի կլիմային բնորոշեն տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Երևանում են Հայաստանում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանիտուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։

  • Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։
  • Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազում փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանի ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։
  • Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով։ Այցելուների համար բացվել է 1921թվականի օգոստոսի 20-ին։ Կազմավորվել է Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա։ Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու՝ ամբողջացնելով Հայաստանի՝ նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը։
  • Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնվել է 1921 թվականին, սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978 թվականին բարձրացել է ութհարկանի մասնաշենքը։Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը։
  • Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների. Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, ՆորՆորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։

Բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում ես ընտրել եմ Փամբակի լեռնաշղթայի Արջի գլուխ բարձունքը։ Բարձունքը սեբաստացիների կողմից հաղթահարվելու է առաջին անգամ։

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, ձեռնոց
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ

Առաջադրանք 05.08

Գտեք (ինտերնետից փնտրեք) Հայկ Նահապետի անվան հետ կապված հայկական տեղանուններ։

Առաջին մեկնությունը տալիս է պատմահայր Մովսես Խորենացին։ Հայկի անունով է կոչվում ժողովուրդը, իսկ ժողովրդի անունով՝ երկիրը։ Այս ավանդությունը մեզ է հասել Մովսես Խորենացու միջոցով։ Դա հայ ժողովրդի և նրա հայրենիքի անվան ավանդական ստուգաբանությունն է։ 

10 օրյա ամառային ճամբար

10 օրյա ամառային ճամբարի 7 օրը անցկացրեցինք Զովաբեր գյուղում։ Ինձ ու իմ ընկերոջը հյուրընկալել էր Գոռենց ընտանիքը։ Գոռի մայրիկը բարի, հոգատար, ուշադիր ու աշխատասեր էր։ Նրանք ունեին կովեր, գառնուկներ, հավեր, ճուտիկներ և շուն։ Մենք երբեմն կերակրում էինք հավերին։ Երեկոյան Զովաբերի երեխաների հետ խաղում էինք տարբեր հետաքրքիր խաղեր։ Ճամբարականներով ուսումնասիրում էինք Զովաբեր գյուղի տեսարժան վայրերը։

3 օրն էլ անցկացրեցինք Սևանի ափին, Արտանիշի վրանային ճամբարում։ Առավոտյան արթնանում էինք վաղ, նախավարժանք էինք անում, նախաճաշում, լողանում էինք Սևանում, հետո խաղում էինք տարբեր խաղեր։ Այնտեղ խաղում էինք բասկետբոլ, սեղանի թենիս և վոլեյբոլ։ Հետո հավաքում էինք ցախ ու կոն, նախապատրաստում խարույկի տեղը, իսկ մութն ընկնելուց հետո, վառում էինք այն։ Խարույկի շուրջը պարում էինք ազգային պարեր և երգում ազգային երգեր։ Ճամբարականներով հաղթահարեցինք և բարձրացանք Արտանիշ լեռը։ Լեռան գագաթից երևում էր Սևանի մեծ ու փոքր մասերի միացումը։ Վերևից շատ գեղեցիկ տեսարան էր երևում։

Անմոռանալի, հիշարժան ու հետաքրքիր օրեր ունեցա։