Դավիթ անհաղթ և Անանիա Շիրակացի առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից:

5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:

2. Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։

Անհաղթ  անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած։

3. Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում: Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական
գործունեությամբ:

4. Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է այն։

Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը:

5. Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի:

2012 — ՍԺԲ

6. Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885-ՊՁԵ, 1045-ՌԽԵ, 1722-ՌՉԻԲ, 1991-ՌՋՂԱ, 2014-ՍԺԴ:

7. Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։

449

8. Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’ Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով