Փետրվարի 16

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Հովհաննես Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն սովորի՛ր անգիր։
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորի՛ր: Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը։ Այնտեղ նկարագրված է հողմի չար մտադրությունը։ Նա ցանկանում էր երկու ամպի իրարից բաժանել։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և պատճառաբանի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Բանաստեղծության իմաստն այն է, որ եթե համախմբված ենք, ապա անպարտելի ենք։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը: «Անպարտելիության գաղտնիքը»
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը: Կատաղած չար հողմը քշում, հալածում էր երկու սև ամպերի, բայց չէր կարողանում բաժանել նրանց։ Սև ամպերը իրար կպած, համատեղ ուժերով դիմադրում էին չար հողմին։
  • Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։

16.02.2024

Բաղադրյալ թվի վերլուծումը պարզ արտադրիչների

Դասարանական առաջադրանքներ

1 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․ 

36, 369 

36 – 1, 2, 3

369 – 3, 41

2 Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․ 

48, 75, 258, 1000, 303, 800

48 = 2 x 2 x 2 x 2 x 3

75 = 3 x 5 x 5

258 = 2 x 3 x 43

1000 = 2 x 2 x 2 x 5 x 5 x 5

303 = 3 x 101

800 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 5 x 5

3․ Թիվը վերլուծվում է երկու պարզ արտադրիչների, որոնցից մեկը միանիշ թիվ է, իսկ մյուսը՝ երկնիշ։ Արտադրիչների տարբերությունը 4 է։ Գտե՛ք այդ թիվը։

77 = 11 x 7

4 Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․ 

8 և 12 — (2)

8 = 2 x 2 x 2

12 = 2 x 2 x 3

10 և 25 — (5)

10 = 2 x 5

25 = 5 x 5

5 Մի քառակուսու պարագիծը 14 սմ էիսկ մյուսինը՝ 50 սմ։ Քանի՞ սանտիմետրովէ քառակուսիներից մեկի կողմը մյուսի կողմից մեծ։ 

Լուծում՝

50 : 4 – 14 : 4 = (50 — 14) : 4 = 9 (սմ)

Պատ՝. 9 սմ։

Տնային առաջադրանքներ

1 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․ 

81, 120

81 — 3

120 — 2, 3, 5

2 Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․ 

92, 108, 625, 1024, 704, 888

92 = 2 x 2 x 23

108 = 2 x 2 x 3 x 3 x 3

625 = 5 x 5 x 5 x 5

1024 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2

704 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 11

888 = 2 x 2 x 2 x 3 x 37

3 Մի թվի պարզ բաժանարարներն են 2-ը, 5-ը և 7-ը։ Գտե՛ք այդ թիվը եթե հայտնիէոր այն 125-ից մեծ չէ։ 70

4 Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․ 

18 և 24        (2, 3)

18 = 2 x 3 x 3

24 = 2 x 3 x 2 x 2

48 և 60       (2, 3)

48 = 2 x 3 x 2 x 2 x 2

60 = 2 x 3 x 5 x 2

5․ Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրածավալը։ 

Լուծում՝

132 ։ 12 = 11 (սմ) մեկ կողը

11 x 11 x 11 = 1331 (սմ3)

Պատ՝. 1331 սմ3։