Փետրվարի 16

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Հովհաննես Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն սովորի՛ր անգիր։
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորի՛ր: Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը։ Այնտեղ նկարագրված է հողմի չար մտադրությունը։ Նա ցանկանում էր երկու ամպի իրարից բաժանել։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և պատճառաբանի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Բանաստեղծության իմաստն այն է, որ եթե համախմբված ենք, ապա անպարտելի ենք։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը: «Անպարտելիության գաղտնիքը»
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը: Կատաղած չար հողմը քշում, հալածում էր երկու սև ամպերի, բայց չէր կարողանում բաժանել նրանց։ Սև ամպերը իրար կպած, համատեղ ուժերով դիմադրում էին չար հողմին։
  • Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով