Վախեցած Ձյունանուշիկը

(Հունվար ամսվա ֆլեշմոբից)


Մի բարի Ձյունանուշիկ է լինում, նա բոլոր տարիներին օգնում էր Ձմեռ պապիկին նվերներ բաժանել։ Մի տարի ամանորին նա գնաց մի տուն, որպեսզի նվերը ծառի տակ դնի, բայց տեսավ, որ այդ տղան բարի մարդկանց ցուցակում չկա։ Ձյունանուշիկը վախեցավ, մտածեց և որոշեց թղթի վրա գրել. « Եթե քեզ խելոք պահես և ընկնես բարիների ցուցակը, մենք քեզ կտանք քո ուզած նվերը»։ Տղան շատ բարի գործեր արեց և ստացավ իր ուզած նվերը։

Հունվարի 30

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):

31.01.2024

Թեմա՝ բազմապատիկ և բաժանարար

Թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա թիվը բաժանվում է անմնացորդ:

Բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է թվին: 

Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ: 

Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է:

Օրինակ

49:7=7

49-ը 7-ի բազմապատիկն է, իսկ 7-ը 49-ի բաժանարարը:

Խնդիրներ

1․ Դուք ունեք 200 կոնֆետ, դուք պիտի բաժանեք կոնֆետները ձեր ընկերներին: Քանի՞ հնարավորեղանակով կարելի է բաժանել կոնֆետները, որ բլորին հավասար հասնի: 10 Եղանակով կարելի է բաժանել։

Լուծում՝ 

Գտնում ենք 200-ի բաժանարարները և պարզում, թե քանի հնարավոր եղանակով է կարելի բաժանել կոնֆետները։

200 – 2,4,5,8,10,20,25,40,50,100

2․ Ձեր ընկերը ունի 150 խնձոր, նա պիտի բաժանի խնձորները ընկերներին: Քանի՞ հնարավորեղանակով կարելի է բաժանել խնձորները, որ բլորին հավասար հասնի: 7 Եղանակով կարելի է բաժանել։

150 – 1,2,3,5,6,10, 15,25,30,50,75,150

3․ 4, 5, 7, 8, 9, 11, 12, 14, 16 թվերից որոնք են 4-ի բազմապատիկ և 24-ի բաժանարար: 4, 8, 12

Լուծում՝

4 – 4, 8, 12, 16 (4-ի բազմապատիկները)

24 – 4, 8, 12 (24-ի բաժանարարները)

Պատ՝.  4, 8, 12։

4 Դպրոցում հեռավար ուսուցման են 250 սովորող: Քանի՞ եղանակով նրանց կարելի է բաժանելդասարանների միջև, որ դասարաններում հավասար քանակով հեռավար սովորողներ լինեն։  8 Եղանակով կարելի է բաժանել։

250 – 1, 2, 5, 10, 25, 50, 125, 250

5․ 12, 14, 15, 17, 20, 24, 26, 28, 32 ո՞ր թվերն են 4-ի բազմպատիկ: 12, 20, 24, 28, 32

6․ Գտեք 11 թվի առաջին հինգ բազմապատիկները:11, 22, 33, 44, 55,

7․ Խանութում կա 100 թխվածքաբլիթ: Թխվածքաբլիթները վաճառում են տուփերով: Քանիհնարավոր եղանակով կարելի է թխվածքաբլիթները բաժանել տուփերով, եթե տւփերում հավասարքանակությամբ թխվածքաբլիթ կա: 9 Եղանակով կարելի է բաժանել։

100 – 1, 2, 4, 5, 10, 20, 25, 50, 100

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը: Ջրոլորտը Երկիր մոլորակի ջրային թաղանթն է։ Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են ջրոլորտը։
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում  և գոլորշի է դառնում 100 0C-ում: Ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: 
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա: Ջրի ջերմունակությունը ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը: Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

29.01.2024

 Թեմա՝ Բազմապատիկ և բաժանարար

Դասարանական առաջադրանքներ 

Բանավոր քննարկման հարցեր 

1 Ասա 2-ի բազմապատիկ մի քանի թիվ։ 

2 Ո՞րն է 3-ի բազմապատիկ ամենափոքր թիվը։

3 Ասա՛ 40-ից մեծ՝ 4-ի բազմապատիկ որևէ թիվ։ 

4 Քանի՞ բազմապատիկ ունի 5-ը։ Ասա մի քանիսը։

Առաջադրանքների փաթեթ

1 Գրիր 30-ի բոլոր բաժանարարները։ 1, 2, 3, 5, 6, 10, 15, 30

2 Ո՞ր թիվն է 18-ի ամենափոքր բաժանարարը։ 2

3 Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ Ո՞ր թվերն են դրանք։ 6 — 1, 2, 3, 4, 6, 12

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

35 — 1, 5, 7, 35

48 — 1, 2, 3, 4, 6, 8, 12, 16, 24, 48

19 — 1, 19

36 — 1, 2, 3, 4, 6, 12, 18, 36

40 — 1, 2, 4, 5, 8, 10, 20, 40

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

5 — 10, 15, 25

14 — 14, 28, 56

20 — 20, 40, 60

6 Կատարիր գործողությունը։

14կգ250գ-3կգ750գ = 10 կգ 500 գ

28ց32կգ-4ց90կգ = 23 ց 42կգ

22տ200կգ-640կգ = 21 տ 560 կգ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

7560։90+(1282-1214)-8400:100 = 68

12821214=68
8400:100=84
7560:90=84
84+68=152
15284=68

8. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7- ական մետր երկարությամբ կտորների, ապա կառաջանա 6 այդպիսի կտոր, և կավելանա 2մ ժապավեն։ Հաշվի՛ր, թե քանի՞ մետր ժապավեն է գնել Աննան։

Լուծում՝

7 x 6 = 42

42 + 2 = 44

Պատ՝. 44 մ 

9 Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը 2ժ 30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Ժամը քանիսի՞ն ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, եթե թռիչքը տեղի ունենա ճիշտ ժամանակին։ 14:55

10 Ուղղանկյունը  անկյունագծերով բաժանվում է 4 այնպիսի եռանկյունների, որոնց մակերեսները  հավասար են։ Հաշվի՛ր այդ եռանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան լայնությունը 55մմ է, իսկ երկարությունը 80մմ։

Լուծում՝

80 x 55 = 4400 մմ2

4400 : 4 = 1100 մմ2

Պատ՝. 1100 մմ2

Տնային առաջադրանքներ 

1 Գրիր 40-ի բոլոր բաժանարարները։ 1, 2, 4, 5, 8, 10, 20, 40

2 Ո՞ր թիվն է 27-ի ամենափոքր բաժանարարը։ 3

3 Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ Ո՞ր թվերն են դրանք։ 8 —  1, 2, 3, 4, 6, 8, 12, 24։

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

50 — 1, 2, 5, 10, 25, 50

45 — 1, 3, 5, 9,15, 45

47 — 1, 47

124 — 1, 2, 4, 31, 62, 124

14 — 1, 2, 7, 14

34 — 1, 2, 17, 34

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

2 — 4, 8, 10

3 — 3, 9, 12

4 — 4, 8, 12

40 — 40, 80, 120

6 Կատարիր գործողությունը։

18կմ650մ-16կմ850մ = 1 կմ 800 մ

15մ25սմ-7մ40սմ = 7 մ 85 սմ

16դմ7սմ-8սմ = 15 դմ 9 սմ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

320000:(3012+6988)+(4580-3012) = 1600

3012+6988=10000
45803012=1568
320000:10000=32
32+1568=1600

8.  Երբ Անին իր մոտ եղած 124 ուլունքը փորձեց հավասար քանակներով բաժանել ընկերուհիներին, ապա նրանցից յուրաքանչյուրին հասավ 10 ուլունք։ Քանի՞  հոգու բաժանեց Անին ուլունքները։ Քանի՞ ուլունք  մնաց Անիին։ 

Լուծում՝

124 : 10 = 12 ( 4 մն. )

Պատ՝. 12 հոգի և 4 մնաց։

9. Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը 2ժ 30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Սակայն թռիչքը հետաձգվեց 2ժ 20րոպեով։ Ժամը քանիսի՞ն այն վայրէջք կկատարի Մոսկվայում։ 17:15

10 Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ։ Արամը հաշվեց և տեսավ, որ նրանքմիասին ունեն 18գլուխ և 50 ոտք։ Քանի՞ սագ և քանի՞ ուլիկ էր արածում դաշտում։ 7 ուլիկ 11 սագ։

Ձմեռային ճամբար 14-րդ օր

Այսօր մենք այցելեցինք Հյուսիսային դպրոցի մեր կրտսեր ճամբարականներին։ Նրանց սովորեցրեցինք կահուտ ծրագիրը ներբեռնել և ծրագրից օգտվել։ Շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Հետո մենք բոլորով խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ձմեռային ճամբար 13 -րդ օր

Ինչպես միշտ նախ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Այսօր վերջապես ձյուն էր եկել և մեր դպրոցի բակում մենք ձնագնդիկ խաղալու հնարավորություն ունեցանք։ Ձնագնդիկ խաղալուց հետո մենք իջանք մարզադահլիճ և սպորտային վաղեր խաղացինք։ Հետո մեր պատրաստած տոլման համտեսեցինք։ Այն շատ համեղ էր։ Այսպես հետաքրքիր և համեղ ավարվեց մեր օրը։

Ձմեռային ճամբար 12-րդ օր

Այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք մասնակցեցինք բնատեխնիկական ստուգատեսին։ Հետո մեր դպրոցի կրտսեր ճամբարականերին սովորեցրեցինք կահուտ ծրագրից օգտվել։ Նախաճաշ անելուց հետո բոլորով խաղացինք 12 աթոռ խաղը։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ձմեռային ճամբար 11-րդ օր

Այսօր մեզ այցելեցին քոլեջի ճամբարականները։ Նրանք մեզ սովորեցրեցին, թե ինչպես Schratch ծրագրի մեջ տեսարանը տեղադրելուց հետո տեղադրենք մեր ընտրած կերպարներին և նրանց խոսացնենք։ Հետո բոլորով գնացինք Գրանտ Քենդի պոնչիկ կերանք, հյութ խմեցինք ու վերադարձանք դպրոց։ Շատ հավես էր։ Հետո խաղացինք սեղանի տարբեր խաղեր և բակային խաղեր։ Այս օրն էլ հետաքրքիր ու համեղ անցավ ։