Մայրենի. ստուգատես 4 -րդ դասարան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ուսպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում ենմեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատելնրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում էնրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակկենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույնգծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջանսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունըորտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սևու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

(1 միավոր)

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանըԻնչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

(1 միավոր)

  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտգնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչումէ զեբրը։

(1 միավոր)

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:

(1 միավոր)

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում ենտափաստանում: 

(1 միավոր)

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ուսպիտակ գծերով։

(1 միավոր )

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորըՃիշտպատասխանը ընդգծի´ր.
  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

(1 միավոր)

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ – փոքր

Անսովոր – սովորական

Ճիշտ – սխալ

Դժվար – հեշտ

(1 միավոր)

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրեր, ձիեր։
(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.
  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:

(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր բարդ բառը.
  2. գծավոր,
  3. սպիտակ,
  4. մազափունջ,
  5. զեբր:

(0,5 միավոր)

Հավաքել եմ 10 միավոր:
Իմ սխալներն են՝ —
Ուղղել եմ սխալներս՝  —

Աշխատանք 5.

Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ (տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում):

Ուղղաթիռով Կարմիր գլխարկը

Լինում է չի լինում մի Կարմիր գլխարկ է լինում։ Իր ծննդյան օրը Կարմիր Գլխարկը  ուղղաթիռ է նվեր ստանում իր ընկերներից և որոշում է իր ընկերների հետ ճամփորդել ուղղաթիռով։ Էս Կարմիր գլխարկը մի տատիկ ուներ, որն ապրում էր հեռավոր մի գյուղում։ Ընկերների հետ որոշում են այցելել տատիկին։ Երբ հասնում են տատիկի մոտ, տեսնում են, որ տատիկը հիվանդ է։ Տատիկը տեսնում է  Կարմիր Գլխարկին ու իր ընկերներին, ուրախանում և անմիջապես վեր է կենում անկողնուց։ Կարմիր Գլխարկը թեյ է հյուրասիրում տատիկին ու իր ընկերներին և ուղղաթիռով ճանապարհվում  դաշտ՝ հիվանդ տատիկի համար խոտաբույսեր հավաքելու։ Դաշտում շատ տարբեր խոտաբույսեր են հավաքում, բերում տատիկին և արդեն ուշ երեկոյան վերադառնում տուն։ Կարմիր Գլխարկն ու իր ընկերները շատ են հոգնում, բայց հպարտ ու երջանիկ էին, որ կարողացան օգնել տատիկին։

Աշխատանք — 7

Ես ունեմ անհատական համակարգիչ +

Իմ համակարգիչը լիցքավորում եմ գիշերը ինքնուրույն +

Կարողանում եմ աշխատել word ծրագրով+

Կարողանում եմ աշխատել paint ծրագրով +

Կարողանում եմ աշխատել PowerPoint ծրագրով +

Կարողանում եմ հեռախոսով ձայնագրել և նկարել +

Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է՝ levon-m@mskh.am +

Կարողանում եմ նամակներ կարդալ և գրել +

Կարողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել +

Իմ բլոգի հասցեն է՝ levonmadoyan.edublogs.org+

իմ բլոգը ունի 26 բաժին+

Մայրենի +

մաթեմատիկա+

անգլերեն+

ռուսերեն+

հայրենագիտություն+

բնագիտություն+

Հորինուկ +

Ճամփորդություն +

Մաթեմատիկայի ստուգատես 4 +

Մայրենիի ստուգատես 4 +

Շարժական բացիկներ +

Ուսումնական ամառ +

Ռադիո +

և այլն

Աշխատանք 3 Հորինել պատմություն

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր: 
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Հուզված նապաստակ, հոգնած կրիա, լուսավոր ժամացույց, ճաշոտ գլուխ, քաղցր արջուկ, ամաչկոտ աթոռ։

Քաղցր արջուկ

Լինում է չի լինում մի արջուկ է լինում։ Այդ արջուկին ասում էին քաղցր արջուկ։ Նրան ասում էին քաղցր արջուկ, որովհետև նա շատ մեղր էր ուտում։ Մի անգամ այս արջուկը այնքան մեղր կերավ, որ չկարողացավ մտնել տուն։ Իր ընկերները իրեն փորձեցին օգնել, բայց չստացվեց։ Նա չկարողացավ համբերել և ամբողջ տունը քանդեց։ Իր ընկերները  որոշեցին օգնել արջուկին։ Միասին պատրաստեցին մի մեծ տուն և իրար հետ սկսեցին ապրել այնտեղ։

Աշխատանք 2.

Պատմե՛լ  ձեռքբերումների մասին՝ օգտվելով հարցաշարից:  Պատումը վերնագրե՛լ:

Ես չորրորդ դասարանում

Չորրորդ դասարանում իմացել եմ կոտորակների մասին, ավելի խորությամբ ուսումնասիրել  եմ խոսքի մասերը, նախադասության տեսակները, ավելի լավ եմ կարողանում նախադասությունները կետադրել։ Կարդացել եմ « Բարոն Մյունհաուզենի արկածները», «Աշխարհի իմ ատլասը», «Կենդանիների իմ ատլասը», «Ինչը որտեղ է»։«Բարոն Մյունհաուզենի արկածները» գիրքը ինձ օգնել է հորինուկներ գրել։ Ատլասների օգնությամբ ծանոթացել եմ բնության, աշխարհի կենդանիների և երկրների հետ։ Չորրորդ դասարանում շատ ուսուցողական ֆիլմեր ենք դիտել հայրենագիտության և բնագիտության դասերին։ Սովորել եմ տարբեր երևույթներ բացատրել, հասկանում եմ բնության մեջ կատարվող որոշ երևույթներ։ Նոր ընկեր ունեմ՝ Ադրիելը։ Նա շատ բարի, ընկերասեր տղա է, նրա հետ հաճելի է ընկերություն անել։ Շատ ենք ճամփորդել չորրորդ դասարանում, շատ տպավորվել եմ Գյումրիի եռօրյա ճամբարից։ Այցելել ենք թանգարաններ, արվեստանոցներ, արհեստանոցներ։ Մեր ֆուտբոլային թիմով եղել ենք Մասիսում, Վեդիում, ունեցել ենք մրցաշարային խաղեր։ Այս տարի սկսել եմ խաղալ նաև բասկետբոլ ու սեղանի թենիս։

Աշխատանք 1.

Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)

Մի պառավ կար։ Մի օր այս պառավը իր էծը կթեց, կաթը թողեց բակում ու ներս գնաց։ Ես դա տեսա և որոշեցի կաթը խմել։ Գնացի, գլուխս մտցրեցի կաթնի ամանը ու խմեցի այն։ Պառավը վրա հասավ, ցաքատով տվեց, պոչս կտրեց։ Գնացի մի քարի վրա կանգնեցի ու ասացի.

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ինձ ասաց.

— Դե գնա կաթս բեր։

Ես գնացի կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կովն ինձ ասաց.

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։ 

Ես գնացի արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Արտիկն ինձ ասաց, որ իրեն ջուր բերեմ։ Ես գնացի աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ինձ ասաց.

— Դե գնա կուժ բեր։ 

Ես գնացի աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղջիկը ինձ ասաց.

— Դե ինձ համար ուլո՛ւնք բեր։

Ես գնացի չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ինձ ասաց.

— Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։ 

Ես գնացի հավի մոտ։

— Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ինձ ասաց.

— Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։ 

Ես գնացի կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը եկավ, մի բուռն կուտ տվեց։ Ես կուտը տարա հավին, հավը ձու տվեց․ ձուն տարա չարչուն, չարչին ուլունք տվեց․ ուլունքը տարա աղջկան, աղջիկը կուժ տվեց. կուժը տարա աղբյուրին, աղբյուրը ջուր տվեց. ջուրը տարա արտին, արտը խոտ տվեց. խոտը տարա կովին, կովը կաթ տվեց. կաթը տարա տվեցի պառավին, պառավը պոչս տվեց ինձ․ կցեցի, կցմցեցի, վազեցի գնացի, իմ ընկերներին հասա։