Բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում ես ընտրել եմ Փամբակի լեռնաշղթայի Արջի գլուխ բարձունքը։ Բարձունքը սեբաստացիների կողմից հաղթահարվելու է առաջին անգամ։

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, ձեռնոց
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ

10 օրյա ամառային ճամբար

10 օրյա ամառային ճամբարի 7 օրը անցկացրեցինք Զովաբեր գյուղում։ Ինձ ու իմ ընկերոջը հյուրընկալել էր Գոռենց ընտանիքը։ Գոռի մայրիկը բարի, հոգատար, ուշադիր ու աշխատասեր էր։ Նրանք ունեին կովեր, գառնուկներ, հավեր, ճուտիկներ և շուն։ Մենք երբեմն կերակրում էինք հավերին։ Երեկոյան Զովաբերի երեխաների հետ խաղում էինք տարբեր հետաքրքիր խաղեր։ Ճամբարականներով ուսումնասիրում էինք Զովաբեր գյուղի տեսարժան վայրերը։

3 օրն էլ անցկացրեցինք Սևանի ափին, Արտանիշի վրանային ճամբարում։ Առավոտյան արթնանում էինք վաղ, նախավարժանք էինք անում, նախաճաշում, լողանում էինք Սևանում, հետո խաղում էինք տարբեր խաղեր։ Այնտեղ խաղում էինք բասկետբոլ, սեղանի թենիս և վոլեյբոլ։ Հետո հավաքում էինք ցախ ու կոն, նախապատրաստում խարույկի տեղը, իսկ մութն ընկնելուց հետո, վառում էինք այն։ Խարույկի շուրջը պարում էինք ազգային պարեր և երգում ազգային երգեր։ Ճամբարականներով հաղթահարեցինք և բարձրացանք Արտանիշ լեռը։ Լեռան գագաթից երևում էր Սևանի մեծ ու փոքր մասերի միացումը։ Վերևից շատ գեղեցիկ տեսարան էր երևում։

Անմոռանալի, հիշարժան ու հետաքրքիր օրեր ունեցա։

Հավեսի հունիս. օր 5-րդ

«Կլոճի դոշ» բարձունքի հաղթահարում 

Արևելյան «Հեռադիտակ» և«Ջոկատ անիվների վրա» ջոկատների ճամբարականներով ճանապարհվեցինք դեպի «Կլոճի դոշ»։ Սկզբում մենք նստեցինք ավտոբուս և երկուս ու կես ժամ գնացինք դեպի «Կլոճի դոշ»։ Հենց հասանք, նախաճաշեցինք և բարձրացանք սար։ Դժվար էր, բայց մենք բարձրացանք։ Այնտեղ երգեցինք, պարեցինք և ուրախացանք, մեզ պատմեցին, թե ինչու՞ են անունը դրել «Կլոճի դոշ»։ Հետո գնացինք Սևան, այնտեղ հանգստացանք և լողացինք։ Սևանից էլ  շարժվեցինք դեպի դպրոց, ճանապարհին շատ ծիծաղեցինք և ուրախացանք։ Այդպես ավարտվեց մեր հրաշալի օրը։

Հավեսի հունիս- երկրորդ օր

Այսօր մենք գնացինք Մարտիրոս Սարյանի թանգարան։ Բայց մինչև թանգարան գնալը, մենք քայլեցինք, շատ խոսացինք և ուրախացանք։ Թանգարանում սկզբից Մարտիրոս Սարյանի մասին շատ հետաքրքիր փաստեր պատմեցին։ Հետո մենք գնացինք տուն թանգարան, այնտեղ տեսանք շատ հին առարկաներ։ Հետո քայլելով թունելի միջով գնացինք այգի, որտեղ պետք է նստեինք տարբեր սղարաներ, բայց փակ էր։ Մենք շատ էինք հոգնել և ծարավել։ Քայլելով հասանք ցայտաղբյուրի և մի լավ ջուր խմեցինք։ Հետո գնացինք դպրոց և ավարտվեց մեր օրը։

Ձմեռային Ճամբար, 11-րդ օր

Մենք մեր ջոկատով նորից գնացինք սահադաշտ։ Սկզբում մենք գնացինք տրիբունա և նայեցինք ուրիշներին։ Հետո հագանք չմուշկները և մտանք սահադաշտ։ Այս անգամ ես ավելի լավ էի սահում, սովորեցի մեկ ոտքի վրա սահել։ Մենք խաղում էինք բռնոցի։ Հետո սկսեցինք սովորել արագ վարել։

Ձմեռային ճամբար, 10-րդ օր

Գյումրի օր 3-րդ

Ճամբարային այս օրը այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան, քայլելով գնացինք Ասլամազյան քույրերի թանգարան, հետո շրջացինք Գյումրիով ու վերադարձանք Երևան։

Ձմեռայի ճամբար, օր 9-րդ

Գյումրի, օր 2-րդ

Օրը սկսեցինք առավոտյան մարզական պարապմունքով։

Հետո այցելեցինք Գեղարվեստի դպրոց։ Շատ հետաքրքիր էր արվեստանոց-արհեստանոցում։

Գեղարվեստի ակադեմիայում՝ մաս 1-ին։

Գեղարվեստի ակադեմիայում՝ մաս 2-րդ։

Հետո եղանք Գյումրիկ, Հոլ արվեստանոց- արհեստանոցներում։

Եղանք ԿԱԱԶԱ հիմնադրամում։ Այստեղ էլ հետաքրքիր անցավ, հանդիպեցինք ու ընկերացանք մեզ հասակակից գյումրեցի սովորողների հետ, միասին ուսուցողական խաղեր խաղացինք։ Շատ հետաքրքիր էր մի խաղ, որի ժամանակ պետք է կատարեիր տրված հրահանգի ճիշտ հակառակը։ Օրը ավարտեցինք Օլիմպիկ հյուրանոցի օլիմպիական լողավազանում։

Ձմեռային ճամբար, օր 8-րդ

Եռօրյա ճամբար, օր 1-ին

Ճանապարհվեցինք դեպի մշակույթային Գյումրի։

Ճանապարհին կանգ առանք Արուճի քարավանատան մոտ։ Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր.  մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ 

Հետո կանգ առանք Թալինում։ Ֆուտբոլային հանդիպում ունեցանք Թալինի թիվ 1 դպրոցում։

Մեր հասակակիցների հետ կազմակերպեցինք սպորտլանդիա։ Շատ հետաքրքիր մրցաշարեր անցկացրեցինք։

Հետո կանգ առանք Թալինի Կաթողիկե եկեղեցում։  Այն բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարն ունի  ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

Վերջապես հասանք Գյումրի։

Այցելեցինք «Վառեմ-մարեմ» արվեստանոց։

Ձմեռային ճամբար, օր 4-րդ

Դվին մայրաքաղաքի հնավայր

Այսօր  Մենք ենք մեր բերդերը հայրենագիտական նախագծի շրջանակում արշավեցինք դեպի Արարատի տարածաշրջան՝ Դվին մայրաքաղաքի հնավայր։ Մինչև հասանք տեղ, սովածացել էինք։ Նստեցինք Դվինի ավերակների մոտ,  կերանք մեր բրդուճները, մի քիչ խաղացինք ու անցանք մեր ուսումնասիրություններին։ Այնտեղ տեսանք խաչքարեր, հայկական նախշանկարներով քարեր, կար քար, որի վրա քանդակած էր այծ։ Տեսանք կավից պատրաստված հնադարյա տարբեր իրեր։ Գետնին կային պոպոքի կեղևներ, բայց մոտակայքում պոպոքի ծառ չկար։ Ընկեր  Գոհարը մեզ ասաց, որ դրանք հայտնվել են ագռավների միջոցով։ Ագռավները պոպոքը բերել են, վերևից գցել քարերի վրա, որոնք  քարերին դիպչելով ջարդվել են, ագռավները կերել են դրանք, իսկ կեղևները մնացել են այդտեղ։ Շատ արտասովոր ու հետաքրքիր օր էր։