10 օրյա ամառային ճամբար

10 օրյա ամառային ճամբարի 7 օրը անցկացրեցինք Զովաբեր գյուղում։ Ինձ ու իմ ընկերոջը հյուրընկալել էր Գոռենց ընտանիքը։ Գոռի մայրիկը բարի, հոգատար, ուշադիր ու աշխատասեր էր։ Նրանք ունեին կովեր, գառնուկներ, հավեր, ճուտիկներ և շուն։ Մենք երբեմն կերակրում էինք հավերին։ Երեկոյան Զովաբերի երեխաների հետ խաղում էինք տարբեր հետաքրքիր խաղեր։ Ճամբարականներով ուսումնասիրում էինք Զովաբեր գյուղի տեսարժան վայրերը։

3 օրն էլ անցկացրեցինք Սևանի ափին, Արտանիշի վրանային ճամբարում։ Առավոտյան արթնանում էինք վաղ, նախավարժանք էինք անում, նախաճաշում, լողանում էինք Սևանում, հետո խաղում էինք տարբեր խաղեր։ Այնտեղ խաղում էինք բասկետբոլ, սեղանի թենիս և վոլեյբոլ։ Հետո հավաքում էինք ցախ ու կոն, նախապատրաստում խարույկի տեղը, իսկ մութն ընկնելուց հետո, վառում էինք այն։ Խարույկի շուրջը պարում էինք ազգային պարեր և երգում ազգային երգեր։ Ճամբարականներով հաղթահարեցինք և բարձրացանք Արտանիշ լեռը։ Լեռան գագաթից երևում էր Սևանի մեծ ու փոքր մասերի միացումը։ Վերևից շատ գեղեցիկ տեսարան էր երևում։

Անմոռանալի, հիշարժան ու հետաքրքիր օրեր ունեցա։

Գյումրու մասին

  1. Գյումրու, մեր այցելած վայրերի մասին տեղեկություններ։

Այցելել ենք Մհեր Մկրտչյանի անվան թանգարան։

Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանինվերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ 

 Այցելել ենք Ասլամազյան քույրերի պատկերասրահ։

Պատկերասրահը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակում, այն կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան։ Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետությանտարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով։ Պատկերասրահի շենքը իր 136 տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ Գյումրիում տեղի ունեցող աղետալի երկրաշարժերի (1926, 1988), որոնցիցհետո այն վերականգնվել է և վերաբացվել։

Այցելել ենք «Վառեմ-մարեմ» արվեստանոց։

Բոլոր ցանկացողները կարող են այստեղ բացահայտել կավագործության գաղտնիքները, իսկ գյումրեցի արվեստագետները` վաճառել իրենց պատրաստած հուշանվերները: Բոլորովին վերջերս էլ նոր բիզնես գաղափար է կյանքի կոչվել՝ բացվել է սուրճի պատուհանը, որտեղ ոչ թե սուրճ է վաճառվում, այլ սուրճի բաժակ՝այցելուի դիմանկարով:

Այստեղ նաև կավագործության վարպետության դասեր են անցկացվում։ Այդ ժամերին մի քիչ նեղվածք է լինում, բայց ոչ ոք չի նեղվում դրանից. շատերի համար կավագործությունը ոչ միայն հոբբի, այլև թերապիա է դարձել:

3.Գյումրու բարբառ:

Լեննագանցին շուկայից երբեք ոչինչ չի գնի, եթե իրեն հանդիպածմիրգ-բանջարեղենը ղայդին չէղան. 

«Ընձի պիջիկմիջիկ բաներ մի տվեք», – կասի լեննագանցին: 

Շուկայից տուն ճամփին լեննագանցի պապան հաստատ զանգ կստանա. 

«Ղայֆեն պրծել է»,- կասի կինը: 

«Հետդ խորոզ բեր, հետդ ձուտ բեր, հետդ բաթաթ բեր…»,- կասեն էրեխեքը: 

«Էդ խորոզն ըդպես խաձելով մի կերեք»,- կասի լեննաԳանցի տիկինը… «բգիցքիբարի էղեք»,-կավելացնի լեննագանցի պապան: 

Եթե լեննագանցի ամուսինը թեյը քաղցր չի սիրում, ուրեմն լեննագանցի տիկինը գիտի, որթեյի մեջ «մենակ մե նայսեմ պիսոկ» կարող է ավելացնել, որ հանկարծ շարբաթ չդառնա: Ճաշն էլ ո՛չ աղի,  ո՛չ էլ ալնի պետք է լինի: 

Իսկական գյումրեցու ընտանիքում հացը երբեք չեն կտրում, հացը ջարդում են: 

«Սեղանը դրել եմ, մնաց հացը ջարդեմ»,- կասի լեննագանցի տիկինը: 

«Չախլամեն չմոռանաս»,- կավելացնի ամուսինը: 

Իսկական լեննագանցու ընտանիքում հացից երբեք չեն խռովում, եթե անգամ 5 րոպե առաջիրար ուժեղ նեղացրած լինեն: Լեննագանցու ընտանիքում հաց ուտելն ամենաիսկականծիսակարգ է, որի մասնակիցը պետք է դառնան ընտանիքի բոլոր անդամները՝ պզդիգիցմեծ

Բառերի բացատրություններ 
Կարմիր տակ՝ կարմիր բազուկ 

Թազա՝ նոր 

Լագյան՝ խորը կաթսա 

Եքա՝ մեծ 

Ղազան՝ մեծ աման 

Անոթի՝ սոված 

Ցվետնո՝ ծաղկակաղամբ 

Կագալ՝ ընկույզ 

Տերաղոթի՝ սամիթ 

Ղմի՝ շուշան 

Ճավ՝ բազուկի տերև 

Ղայդին՝ նորմալ 

Պիջիկ՝ փոքր 

Ղայֆա՝ սուրճ 

Խորոզ՝ շաքարաքլոր 

Ձուտ՝ ծամոն 

Բաթաթ՝ արևածաղիկ 

Խաձել՝ կծել 

Բգից քիբարի լինել՝ շատակեր չլինել 

Մե նայսեմ՝ մի քիչ 

Շարբաթ՝ քաղցր 

Ալնի՝ առանց աղի 

Չախլամա՝ թան 

Պզդիգ՝ փոքր

Հավեսի հունիս. օր 5-րդ

«Կլոճի դոշ» բարձունքի հաղթահարում 

Արևելյան «Հեռադիտակ» և«Ջոկատ անիվների վրա» ջոկատների ճամբարականներով ճանապարհվեցինք դեպի «Կլոճի դոշ»։ Սկզբում մենք նստեցինք ավտոբուս և երկուս ու կես ժամ գնացինք դեպի «Կլոճի դոշ»։ Հենց հասանք, նախաճաշեցինք և բարձրացանք սար։ Դժվար էր, բայց մենք բարձրացանք։ Այնտեղ երգեցինք, պարեցինք և ուրախացանք, մեզ պատմեցին, թե ինչու՞ են անունը դրել «Կլոճի դոշ»։ Հետո գնացինք Սևան, այնտեղ հանգստացանք և լողացինք։ Սևանից էլ  շարժվեցինք դեպի դպրոց, ճանապարհին շատ ծիծաղեցինք և ուրախացանք։ Այդպես ավարտվեց մեր հրաշալի օրը։

Հավեսի հունիս — չորրորդ օր

Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների օրը։ Դպրոցի բակում երգեցինք, պարեցինք, ուրախացանք։ Շատ հավես էր։ Հետո Միջին դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք բնագիտության լաբորատորիա։ Ընկեր Գայանեն մի քանի փորձեր կատարեց և մեզ բացատրեց փորձերի էությունը։ Մի քիչ անհասկանալի բաներ կար, բայց շատ հետաքրքիր էր։ Հետո վերադարձանք մեր դպրոց և մի լավ խաղացինք տարբեր խաղեր։

Հավեսի հունիս- երրորդ օր

Միջին դպրոցի սովորողների հետ խաղացինք քվեստ «Գուշակիր էմոջի» թեմայով։ Շատ հետաքրքիր խաղ էին մտածել մեր ավագ ընկերները։ Ցույց էին տալիս որևէ էմոջի, մենք պետք է գուշակեինք, թե որ մուլտֆիլմից է այն։ Գուշակողները ստանում էին միավորներ։ Հետո այցելեցինք կրթահամալիրի Տեխնոպարկ։ Այնտեղ էլ էր շատ հետաքրքիր։

Հավեսի հունիս- երկրորդ օր

Այսօր մենք գնացինք Մարտիրոս Սարյանի թանգարան։ Բայց մինչև թանգարան գնալը, մենք քայլեցինք, շատ խոսացինք և ուրախացանք։ Թանգարանում սկզբից Մարտիրոս Սարյանի մասին շատ հետաքրքիր փաստեր պատմեցին։ Հետո մենք գնացինք տուն թանգարան, այնտեղ տեսանք շատ հին առարկաներ։ Հետո քայլելով թունելի միջով գնացինք այգի, որտեղ պետք է նստեինք տարբեր սղարաներ, բայց փակ էր։ Մենք շատ էինք հոգնել և ծարավել։ Քայլելով հասանք ցայտաղբյուրի և մի լավ ջուր խմեցինք։ Հետո գնացինք դպրոց և ավարտվեց մեր օրը։

Հավեսի հունիս- առաջին օրը

Այսօր ճամբարի առաջին օրն է։ Մենք այսօր այցելեցինք ոսկեգործության լաբորատորիա, այնտեղ շատ հետաքրքիր էր, մենք ծանոթացանք այնտեղի կանոնների հետ։ Ոսկեգործության լաբորատորիան աշխարհում միակն է, որտեղ երեխաները կարող են իրենց հետաքրքրող փորձեր իրականացնել։ Այնտեղ ցուցադրված էին սովորողների պատրաստած տարբեր հետաքրքիր ու գեղեցիկ զարդեր։ Երբ հետ եկանք, դպրոցում ընկերների հետ ֆուտբոլ խաղացինք։

Ամփոփում. 4-րդ դասարան

Բնագիտություն- հայրենագիտություն 

Սովորողի բլոգի բաժնի հղումը (բնագիտություն, հայրենագիտություն

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

Գեղասահքի մարզադպրոցում

Դվին մայրաքաղաքի հնավայր

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն

Իմ հայկական Ամանորը

«Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնում

Մատենադարան

Երևանի պետական բնության թանգարան

Երկրաբանական թանգարանում

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Եռօրյա-Գյումրի, օր 1-ին

Եռօրյա-Գյումրի, օր 2-րդ

Եռօրյա-Գյումրի, օր 3-րդ

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս) 

Ուսումնական նախագծեր (դնել հղումները) 

Ձմեռային ճամբար, Դիջիթեք 2023-ի սովորող-սովորեցնող նախագիծ,  «Լեգո ճարտարապետություն» նախագծ, Դիջիթեք 2023. քարտեզագրություն, Իմ կենդանին

Առաջարկներ

Ամփոփիչ թեստային աշխատանք

  1. Որն է կենդանի և անկենդան մարմինը բնության մեջ, բեր 3-ական օրինակ։ Բնության մեջ կենդանի մարմին են՝ մարդիկ, կենդանիները, թռչունները, իսկ անկենդան՝ սար, աթոռ, տուն։
  2. Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ: Մեր երկրագունկը պտտվում է իր առանցքի շուրջը, երբ արևը գտնվում է մեր կողմում, մեր մոտ ցերեկ է, երկրագնդի մյուս կողմում՝ գիշեր։ Երբ արևը գտնվում է երկրագնդի մյուս կողմում, մեր մոտ գիշեր է, երկրագնդի մյուս կողմում՝ ցերեկ։
  3. Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն: Տարվա եղանակների հերթագայությունը բնության հավերժ և անփոփոխ երևույթ է: Դրա պատճառը Երկրագնդի պտտվելն է Արեգակի շուրջը:
  4. Թվարկվածներից որո՞նք են օդի և միջավայրի աղտոտման աղբյուր. ինքնաթիռ, հեծանիվ, ավտոմեքենա, առագաստանավ։
  5. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր մայրցամաքները։  Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, ամենափոքրը՝ Ավստրալիան է։
  6. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր օվկիանոսները։ Ամենամեծ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսն է, իսկ ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն է:
  7. Թվարկիր 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։ Բաժակ կարելի է պատրաստել թղթից, կավից, ապակուց, պլաստիկից, փայտից։
  8. Որն է աշխարհի ամենաերկար գետը և որ մայրցամաքում է գտնվում:  Աշխարհի ամենաերկար գետը Ամազոնն է, որը գտնվում է Բրազիլիայում։
  9. Ինչ է քամին և ինչպես է առաջանում։ Քամին, օդի շարժումն է։ Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված,  մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք։
  10. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք: Անապատ

Երկրաբանական թանգարանում

Բնագիտական նախագծի շրջանակում ապրիլի 6-ին այցելեցինք Երկրաբանական թանգարան։ Թանգարանում տեսանք քարերի, կենդանիների, բույսերի նմուշներ։ Ինձ շատ հետաքրքրեց փղի կմախքը, որը հայտնաբերել էին Գյումրու ավազահանքում։ Հետաքրքիր էր նաև քարերի տեսակներից ոսկու կտորը, որը ուսումնասիրեցինք մանրադիտակի օգնությամբ։