Ձմեռային ճամբար 14-րդ օր

Այսօր մենք այցելեցինք Հյուսիսային դպրոցի մեր կրտսեր ճամբարականներին։ Նրանց սովորեցրեցինք կահուտ ծրագիրը ներբեռնել և ծրագրից օգտվել։ Շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Հետո մենք բոլորով խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ձմեռային ճամբար 13 -րդ օր

Ինչպես միշտ նախ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Այսօր վերջապես ձյուն էր եկել և մեր դպրոցի բակում մենք ձնագնդիկ խաղալու հնարավորություն ունեցանք։ Ձնագնդիկ խաղալուց հետո մենք իջանք մարզադահլիճ և սպորտային վաղեր խաղացինք։ Հետո մեր պատրաստած տոլման համտեսեցինք։ Այն շատ համեղ էր։ Այսպես հետաքրքիր և համեղ ավարվեց մեր օրը։

Ձմեռային ճամբար 12-րդ օր

Այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք մասնակցեցինք բնատեխնիկական ստուգատեսին։ Հետո մեր դպրոցի կրտսեր ճամբարականերին սովորեցրեցինք կահուտ ծրագրից օգտվել։ Նախաճաշ անելուց հետո բոլորով խաղացինք 12 աթոռ խաղը։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ձմեռային ճամբար 11-րդ օր

Այսօր մեզ այցելեցին քոլեջի ճամբարականները։ Նրանք մեզ սովորեցրեցին, թե ինչպես Schratch ծրագրի մեջ տեսարանը տեղադրելուց հետո տեղադրենք մեր ընտրած կերպարներին և նրանց խոսացնենք։ Հետո բոլորով գնացինք Գրանտ Քենդի պոնչիկ կերանք, հյութ խմեցինք ու վերադարձանք դպրոց։ Շատ հավես էր։ Հետո խաղացինք սեղանի տարբեր խաղեր և բակային խաղեր։ Այս օրն էլ հետաքրքիր ու համեղ անցավ ։

Ձմեռային ճամբար 10-րդ օր

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սեղանի խաղեր խաղացինք։ Հետո նայեցինք մուլտֆիլմ, շատ հետաքրքիր էր։ Հետո պարեցինք ազգային Կարմիր ֆստան պարի 2-րդ հատվածը։ Այսպես հետաքրքիր անցավ մեր հերթականհավես օրը։

Ձմեռային ճամբար 9-րդ օր

Այսօր ընրհանուր պարապմունքից հետո մենք գնացինք ընկեր Գոհարի ջոկատ։ Ընկեր Գոհարի ջոկատի ճամբարականների հետ գնացինք մեկ ուրիշ ջոկատի ճամբարականների հետ ազգային պարեր պարելու։ Հետո միասին խաղացինք տարբեր խաղեր։ Խաղեր խաղալուց հետո թխեցինք գաթա։ Երբ գաթան պատրաստ էր, նստեցինք սեղանի շուրջ և համտեսեցինք խորիզով գաթան։ Այսպես հետաքրքիր և համեղ ավարտվեց մեր օրը։

Ձմեռային ճամբար 8-րդ օր

Այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք ոսկեգործության լաբարատորիա։ Ծանոթացանք սովորողների պատրաստած տարբեր զարդերի հետ։ Շատ հետաքրքիր էր։ Հետո վերադարձանք մեր լսարան, խաղացինք սեղանի տարբեր խաղեր: Այնուհետև գնացինք մարզադահլիճ և խաղացինք սպորտային տարբեր խաղեր։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ձմեռային ճամբար 7-րդ օր

Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Մեր ջոկատի ճամբարականներով ընթերցեցինք Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը», քննարկեցինք այն։ Հետո մենք քայլքով գնացինք Կինո Հայաստան և դիտեցինք «Բրեմենյան երաժիշտները» ֆիլմը։ Ֆիլմից հասկացա, որ մարդուն կարող է երջանկացնել ոչ թե փողը, այլ սիրած մասնագիտությունը։

Ձմեռային ճամբար 6-րդ օր

Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո մենք հյուրընկալեցինք քոլեջի սովորողներին։ Նրանք մեզ ծանոթացրեցին Schratch ծրագրի հետ, որից հետո սովորեցինք պարզագույն խաղեր ու անիմացիաներ ստեղծել։ Նրանք մեզ խոստացան նորից այցելել ու շարունակել ծրագիրը ուսումնասիրել։ Շատ հետաքրքիր էր, անհամբեր կսպասենք մյուս հանդիպմանը։ Հետո Լաերտ Գրիգորյանի հետ սովորեցինք ազգային Կարմիր ֆստան պարը։ Երբ պարեցինք, ավարտեցինք, սկսեցինք սեղանիտարբեր խաղեր խաղալ։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։