Հովհաննես Թումանյան

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում եմ մեր մեծ բանաստեղծին և առաջարկում եմ կարդալ այս բանաստեղծությունը։

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում

Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,

Զարկվա՜ծ հայրենիք,

Զրկվա՜ծ հայրենիք։

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,

Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,

Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,

Ողբի՜ հայրենիք,

Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―

Հույսի՜ հայրենիք,

Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք,

Հըզո՜ր հայրենիք․․․

Նամակ Ձախորդ Փանոսին

Ձախորդ Փանոս, ինչ անում ես, առաջ մի լավ մտածի, հետո արա ու մեկ էլ մի ալարի, որ փորձանքի մեջ չընկնես։

Փանոսը ջրի մեջ մտածում է, թե ոնց գնա տուն։ Ընկերներիս հետաքրքիր նամակները կարդացեք

այստեղ։