Զույգ վանք

Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ)։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Եկեղեցիների վրա կան քանդակներ։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։

Պինգվիններ

 Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ է։ Մարմնի կենդանի քաշը 3–45 կգ է։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։

Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը

Դոնալդ Բիսեթ

Ոստիկան Արթուրը և նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։
Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախ, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին և շրջում Լոնդոնով մեկ։
Հարրին շատ էր սիրում քայլել որևէ ավտոբուսի ետևից և այնքան արտաշնչել ապակու վրա, մինչև որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։

Նրանք այնքան էին տարվել դրանով, որ այլևս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր էլ ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց․

— Սերժա՛նտ։

— Այո, սըր,— զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։

— Սերժանտ,— հարցրեց Ռեջինալդը,— ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։

— Չգիտեմ, սըր,— պատասխանեց սերժանտը։

— Պետք է պարզել, սերժանտ։ Այդ գործը աչքաթող եք արել,— ասաց տեսուչ Ռեջինալդը։

— Լսում եմ, սըր,— պատասխանեց Ջորջը (այդպես էր սերժանտի անունը) և  պատիվ բռնեց։

Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին, որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների ետևից և չէր արտաշնչում ապակու վրա։ Ջորջը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին և Հարրիին որոնելու և պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։

Ու, վերջապես, գտավ նրանց։ Այդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի ետևի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում։

«Ինչ չարաճճին են,— մտածեց սերժանտ Ջորջը։— Բայց շատ հետաքրքիր գործ է… Գուցե ե՞ս էլ փորձեմ»։

Եվ նա իր ձին քշեց ավտոբուսի ետևից, որպեսզի ձին արտաշնչի ետևի ապակուն։ Երբ ապակին քրտնեց, Ջորջը ձգվեց առաջ և մատով գծեծ տեսուչ Ռեջինալդի դիմանկարը։

Այդ պահին նրան մեկ ուրիշ ոստիկան տեսավ։
Ու այդ ուրիշ ոստիկանին էլ շատ դուր եկավ ուրախ զբոսանքը, ուստի որոշեց ինքն էլ փորձել։

Իսկ կարճ ժամանակ անց ամբողջ հեծյալ ոստիկանությունը ընկել էր ավտոբուսների ետևից։ Ձիերը արտաշնչում էին ետևի ապակիներին, իսկ ոստիկանները ապակիների վրա մռութներ էին գծում։

Լոնդոնի բոլոր անպիտան խարդախները չգիտեին, թե ինչն ինչոց է, որովհետև ոչ ոք նրանց ետևից չէր ընկնում։
— Ի՞նչ է պատահել ոստիկանությանը,— հարցնում էին նրանք իրար։
Ու, վերջապես որոշեցին պարզել, թե ինչն է պատճառը։ Եվ պարզեցին։
Պարզեցին, որ ոստիկանները ժամանակ չունեն, որ ոստիկանները ավտոբուսների ետևի ապակիներին ծիծաղելի մռութներ են նկարում։

— Ուրախ զբաղմունք է,— ասացին անպիտանները։

Եվ վճռեցին այլևս խարդախություն չանել։ Ամեն մեկը իր համար մի ձի գնեց, սովորեցրեց, որ ձին արտաշնչի ավտոբուսների ետևի ապակիներին, և իրենք սկսեցին քրտնած ապակիների վրա զանազան մռութներ նկարել։

Լոնդոնի ոստիկանության պետը շատ գոհ էր։ Նա կանչեց Հարրիին ու Արթուրին և ասաց․

— Շատ խելացի բան եք մտածել։ Երկուսդ էլ՝ շատ ապրեք։
Եվ Արթուրին սերժանտի կոչում շնորհվեց։

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Մահակ — ձեռնափայտ

Հեծնել — մի բանի վրա նստել

Նկարագրի՛ր ոստիկան Արթուրին: Նա շատ ծիծաղելի էր։

Բնութագրի՛ր ոստիկան Արթուրին:

Նա շատ չարաճճի էր։

Պատմի՛ր ոստիկան Արթուրի և Հարրի նժույգի ուրախ զբաղմունքի մասին:

Նրանք սիրում են ապակու վրա նկարել։

Թվարկի՛ր մյուս հերոսներին:

Արթուրը, Հարրի նժույգը և Ջորջը

Հորինի՛ր նոր պատմություն: Հրապարակի՛ր բլոգումդ:

Վարորդ Արթուրն ու նրա Կարմրիկ անունով ավտոբուսը

Փիլիսոփա֊բզեզը եւ ուրիշները

Դոնալդ Բիսեթ

Մորեղբայր Ֆրեդն ապրում էր Արեւմտյան քամու փողոցում, համար ութ տանը։ Այն սենյակում, որի պատից կախված էր նրա դիմանկարը, աջ կողմի դարակին դրված բաժակի մեջ մի վարդ կար, իսկ ձախ կողմում Թիկի֊Թակի ժամացույցն էր։

«Ինչ մեծ բան է ժամացույցը,— մտածում էր վարդը։— Բույր էլ չունի։ Իսկ այն, ինչ հաճելի հոտ չունի՝ գեղեցիկ լինել չի կարող»։

Իսկ ժամացույցը յուրովի մտածում էր․ «Ինչ հիմարն է այդ վարդը։ Ժամանակը ցույց տալ չի կարողանում։ Չեմ հասկանում, թե ինչու են գեղեցիկ համարում նրան»։

Մոտակայքով անցնում էր սեւ բզեզը։ Նա մի հայացք նետեց վարդի ու ժամացույցի վրա եւ մտածեց․ «Թշվառներ, նրանք բոլորովին սեւ չեն»։ Եվ շարունակեց իր ճանապարհը։ Նա շտապում էր իր տատիկի ծննդյան տոնը շնորհավորելու։

Հետո պատուհանից ներս նայեց ծիծեռնակը եւ տեսավ վարդին ու ժամացույցին։

— Հի֊հի,— ասաց նա։— Ի՞նչ օգուտ թիկթակելուց ու բուրմունք արձակելուց, երբ թռչել չես կարողանում։ Թռչե՜լ… Ավելի գեղեցիկ բան կարո՞ղ է արդյոք լինել։

— Լողալը,— պատասխանեց լուսամուտագոգի վրա դրված կլոր ակվարիումի մեջ գտնվող ձկնիկը։

— Մլավելը,— ասաց կատուն եւ պատուհանից ցատկեց դեպի այգի։

— Խռխռալը,— ասաց ախոռի մոտ ապրող խոզը։

— Ծառեր ճոճելը,— ասաց քամին։

— Քամի բարձրացնելը,— ասացին ճոճվող ծառերը։

Վարդն ու ժամացույցը դեռ վիճում էին, երբ կնոջ հետ տուն վերադարձավ մորեղբայր Ֆրեդը։

— Իսկ դու ո՞ւմ ես համարում ամենագեղեցիկը,— հարցրին նրանք մորեղբայր Ֆրեդին։

— Օրինակ, իմ կնոջը,— պատասխանեց մորեղբայր Ֆրեդը։

— Համաձայն եմ,— ասաց նրա կինը եւ համբուրեց մորեղբայր Ֆրեդին։

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Մոտակայքով — մոտիկ տեղ


Դուրս գրի՛ր հեքիաթի հերոսներին: Բզեզ, վարդ, ձուկ, ժամացույց, ծիծեռնակ, խոզ, կատու, Մորեղբայր Ֆրեդ, ծառ, քամի, կին։
Ինչպիսի՞ն էին նրանք: Նրանք շատ շատ ունակություներ ունեին։
Քեզ համար ի՞նչն է կամ ո՞վ է ամենագեղեցիկը: Ինձ համար ամենա գեղեցիկը ծիծեռնակն է։
Դուրս գրի՛ր Մորեղբայր Ֆրեդի տունը նկարագրող հատվածը: Մորեղբայր Ֆրեդն ապրում էր Արեւմտյան քամու փողոցում, համար ութ տանը։ Այն սենյակում, որի պատից կախված էր նրա դիմանկարը, աջ կողմի դարակին դրված բաժակի մեջ մի վարդ կար, իսկ ձախ կողմում Թիկի֊Թակի ժամացույցն էր։

Աշխարհը շուռ է եկել. Դոնալդ Բիսեթ

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում և շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, և մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ. շրջված երազ…

Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։

— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։

«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։

Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։

Եվ Մռռանը նետվեց Հաֆի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։

«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։

Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո-ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։

Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․

— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, և դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։

— Ի-ի-ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։
Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արևը։
«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արևը»։

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արևին։

— Չեմ հեռանա,— ասաց արևը։— Այս աշխարհը շուռ է եկել, և ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արևը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետևից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչև նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն և խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու և վրայից էլ կաթ խմելու համար։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
  2. գաղտագողի — թաքուն 2 . Պատմի՛ր ագռավի մասին: Ագռավը շատ ծիծաղալի ու ծույլ էր։ Նա երբեմն թռչելու ժամանակ էլ էր քնում։

Թվարկի՛ր շրջված երազի հերոսներին: Շրջված երազի հերոսներն են՝ կատուն, շունը, ագռավը, արևը, ծնողները, երեխաները, ձին։

Ալիս անունով ագռավի երազում աշխարհը շուռ էր եկել:  Շարունակի՛ր լրացնել, թե այդ երազում ո՞ր հերոսը ի՞նչ էր անում:

Կատուները շներին էին հալածում, իսկ մկները կատուներ էին որսում:
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան:
Երեխաները կշտանբում էին ծնողներին, իսկ ծնողները հեծկլտում էին:
Արևը գիշերները փայլում էր, իսկ ցերեկները խաղում էր:

  • Քո կարծիքով՝ ի՞նչ է ծուլությունը: Քո ծուլության մասին պատմի՛ր: Իմ կարծիքով ծուլությունը այն է, երբ մեկը ալարում է ինչ որ բան անել։ Իմ կարծիքով ես ծույլություն չունեմ։ Բայց միքիչ դժվարությանբ եմ լուծում խնդիր։
  • Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար: Եթե աշխարհը շուռ գար, մարդիկ կքայլեին գլխի վրա և ծառերը կաճեին հակառակ։
  • Շրջված կամ շուռ եկած մտքեր հորինի՛ր:

Մե ննոևԼ սե։ մե նակերատ ընի սե։

(Ես Լևոնն եմ։ Ես ինը տարեկան եմ։)

Դոնալդ Բիսեթ. Վագրի վրա մռնչացող տղան

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:

— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:

Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել, Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:

Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.

— Ռռռռռռը~ռ…

Սադին էլ մռնչաց.

— Ռռռռռռը~ռ…

«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:

Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ և առաջվանից բարձր մռնչաց.

— Ռռռռռռը~ռ…

— Հա~, վա՛գր. ողջո~ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին:

Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:

— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:

Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։

«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։

Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։

— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին, — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։

— Հա՞, — զարմացավ վագրը։

— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։

Վագրին դա շատ դուր եկավ։

— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։

— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։

— Առյուծների՞ց էլ։

— Ըհը՛։

Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։

— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ: Սարսափելի — վախենալու
Ի՞նչ է նշանակում.
ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս — չի լսում

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել — զարմանալ

գ. խելքը թռցնել — անխելք

Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա: Որովհետև նա վախենում էր:

  • Ներկի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:

  • Պատմի՛ր վագրի մասին: Վագրերը շատ սարսափելի կենդանիներ են։
  • Հեքիաթի ո՞ր հատվածն է Սադիին բնութագրում, ներկի՛ր այդ հատվածը:

Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։

  • Ինչպիսի՞ տղա էր Սադին:

Սադին քաջ, զարմանալի, ընկերասեր ու լավ տղա էր։

  •  Հորինի՛ր: Հրապարակի՛ր բլոգումդ

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի լավ կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:


գանգատ-դժգոհ
տրտնջալ-ալարել
աստղադիտակ-աստղերին նայող գործիք
աստղացույց- աստղերի ցույց
մանրադիտակ- մանր բաներ նայելու համար գործիք


Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին:

Երկիրը պտտվում է արեգակի շուրջ։ Ջուրը մաքուր է և թափանցիկ։ Այնտեղ կար միլիոնավոր աստղեր։

Վիշապ

Ուսումնասիրողների կարծիքով՝ վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի ու տիեզերքի հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը հնդեվրոպական ժողովուրդների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, ամպրոպային հողմին։

Զատկական հանելուկներ

  1. Այն ինչն է ինչը, որ կարմիր է և սև կետեր ունի։ ( Զատիկ)
  2. Այն ինչն է ինչը, որ նրան առավոտյան ուտում ենք ունի դեղին միջուկ։ (Ձու)
  3. Այն ինչն է ինչը, որ սպիտակ է և վայրի կենդանի է։ (Նապաստակ)
  4. Այն ինչն է ինչը, որ լողալ գիտի և լավացնում է տեսողությունը։. ( Ձուկ)
  5. Այն ինչն է ինչը, որ սպիտակ է և ուտելիք է։ ( Ձավար)

Բացատրական բառարան


Փնչալ – արտաշնչել
Վրեժխնդրություն – վրեժխնդիր լինել
Կերպարանք – արտաքին տեսք
Հաստատակամորեն – հաստատուն կամքով
Աղերսել – խնդրել
Լրտես – մատնիչ
Փայլատակում – փայլելը
Մերթ-մերթ — երբեմն
Օձիք – հագուստի վզի մասը
Աղիողորմ – խղճալի
Բերանքսիվայր – երեսի վրա
Լիակատար –անսաճմանափակ
Ճրագ – լամպ
Քրքիջ – բարձրաձայն ծիծաղ
Ողորմելի – խեղճ, թշվառ
Պարապ-սարապ – անգործ