Հոկտեմբերի 17

  • Համեմատի՛ր Կոմիտասի «Աշուն գիշեր» և «Աշունօր» բանաստեղծությունները, ներկայացրո՛ւ բնապատկերներիտարբերություններն ու նմանությունները։

Բանաստեղծություները իրար նման են նրանով, որ երկուսն էլ աշնան նկարագություն է։ Երկուսում էլ անձրև է գալիս, ամպոտ եղանակ է, տերևաթափ է նկարագրած։ Տարբերվում են նրանով, որ մեկում գիշեր է նկարագրած, մյուսում՝ արևածագ ու ամբողջ օրը։ Մեկում նկարագրած է ծովի ափը, իսկ մյուսում՝սարը։

  • Գրի՛ր աշնանային հեքիաթ, հեքիաթդ նկարի՛ր։

«Աշնանային հեքիաթ»

Լինում է, չի լինում մի տղա է լինում։ Այդ տղայի անունը Էմիլ է լինում։ Մի օր, երբ նա արթնանում է, նայում բակ, նա շատ է զարմանում, թե ինչպե՞ս են կենդանիները խոսում։ Տղան շուտ վազում է իր մայրիկի մոտ և հարցնում.

-Մայրի՛կ, մայրի՛կ, ինչպե՞ս են կենդանիները խոսում։ 

Մայրիկը պատասխանում է.

-Տղա՛ս, դա աշնանային կախարդությունն է, ամեն տարի այս օրը մարդիկ կարողանում են հասկանալ կենդանիների լեզուն։

Տղան շուտ նախաճաշում և վազում է բակ՝ ուսումնասիրելու կենդանիներին։

Հորինուկ

( Մայրենիի մայիսյան ֆլեշմոբից)

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի… Ա՜յ քեզ հրաշք, երկնքում մեքենաներ էին թռչում։ Արագ հագնվեցի և դուրս եկա բակ։ Տեսա բակում կանգնած տարբեր գույնի թռչող մեքենաներ։ Ես ընտրեցի դեղին մեքենան ու փորձեցի օդ բարձրանալ։ Սկզբում մեքենան կառավարել չէր ստացվում։ Մի փոքր ուսումնասիրելուց հետո հասկացա, թե ոնց ղեկավարեմ այն։ Բարձրացա օդ և սկսեցի թռչել։ Այդ պահին օդում հանկարծ հայտնվեց մի մեծ արծիվ։ Ես շփոցվեցի և հարվածեցի շենքի տանիքին։ Այդ պահին արթնացա և հասկացա, որ երազ էր։

Ճամփորդող պինգվինը

Մի անգամ ծնվեց մի հետաքրքիր պինգվին, որը շատ էր սիրում ճամփորդել։ Նա որոշեց, որ այս անգամ գնա Հայաստան։ Նա թռիչք կատարեց և թռավ, գնաց, գնաց և հասավ։ Պինգվինը թռավ առաջին հերթին Երևան։ Նա շատ բաներ տեսավ, բայց նա ուզում էր գնալ Ծաղկաձոր, որպիսի գնա անտառ նա ճանապարհին շատ էր հոգնել։ Նրա համար շոգ էր, այդ պատճառով նա գնաց Անտարկտիդա։ Այդպես վերջացավ մեր հետաքրքիր պատմությունը։

Վարորդ Արթուրն ու նրա Կարմրիկ անունով ավտոբուսը

Լինում է, չի լինում Արթուր անունով մի վարորդ է լինում։ Նա սիրում էր իր կարմրիկ ավտոբուսը վարել։ Նա մի անգամ շատ արագ գնաց և բաբա՛խ։ Ավտոբուսը շատ — շատ էր ջարդվել, նա շատ էր տխրել և այդ պահին քնեց։ Նա էլ չարթնացավ, որովհետև տեսավ իր ավտոբուսը և այդպես մնաց։

Պիկակ ծաղիկը

Կար-չկար մի ծաղիկ, անունը՝ Պիկակ։ Նա սիրում էր խաղալ։ Մի անգամ նա տեսավ կապիկին, որը թռչկոտում էր։ Ինքն էլ էր սիրում թռվռալ։ Պիկակը մտածեց. «Ինչ լավ կլիներ կապիկի հետ թռվռալ»։ Մեկ էլ հոպ, ծաղիկի վրա նստեց կապիկը։ -Արի միասին խաղանք, — առաջարկեց կապիկը։ -Արի, — համաձայնվեց Պիկակը։
Միասին այնքան թռվռացին, մինչև մութն ընկավ։ Կապիկը հրաժեշտ տվեց Պիկակին և խոստացավ վերադառնալ։ Նրանք լավ ընկերներ դարձան։

Լուսնի թշնամանքը

Լինում է, չի լինում ,մի լուսին է լինում։ Ամբողջ քաղաքը նրան չէր սիրում, որովհետև լուսինը ուժեղ լույս չէր տալիս։ Մի օր լուսինը որոշում է էլ լույս չտալ։ Արևը տեսավ, որ լուսինը լույս չի տալիս, այդպես շարունակվեց մի քանի շաբաթ։ Մի օր էլ լուսինը տեսավ, որ ինքը այնտեղ պետք է։ Արևը էլ ուժ չուներ, երկիրը մթնում էր։ Լուսինը արագ գնաց և փորձեց օգնել, բայց ոչինչ չէր ստացվում։ Մարդիկ սկսեցին հավատալ լուսնին, և քիչ էր մնացել, որ արևը մեռնի, լուսինն օգնեց արևին, և դրանից հետո մարդիկ շատ էին սիրում լուսնին։

Ի՞նչ կլիներ, եթե…

Ի՞նչ կլիներ, եթե ապրենք պաղպաղակե քաղաքում։

Ի՞նչ կլիներ, եթե խոզերը թռչեն։

Ի՞նչ կլիներ, եթե առյուծը տեսներ Էֆելյան աշտարակը։

Ի՞նչ կլիներ, եթե կովը ուտեր մարդկանց։

Ի՞նչ կլիներ, եթե անձրևի տեղը գա պոնչիկ։

Ի՞նչ կլիներ, եթե ես թռչեի։

Ի՞նչ կլիներ, եթե ընկեր չունենայի։

Ի՞նչ կլիներ, եթե ես երևակայական լինեի։

Ի՞նչ կլիներ, եթե առյուծը չլիներ։

Ի՞նչ կլիներ, եթե ես շատ-շատ արագ վազեի։

Ճամփորդող վագրը

Լինում է, չի լինում, մի վագր է լինում: Նա շատ սիրում էր ճամփորդել։ Մի անգամ նա որոշեց աշխարհով մեկ ճամփորդել: Առաջինը նա ուզում էր գնալ Ֆրանսիա։ Ճանապարհին շատ դժվար էր։ Նա հասավ Ֆրանսիա, մի թփի տակից նայեց Էֆելիան աշտարակը, շատ գեղեցիկ էր։ Վագրը հիացավ։ Նա որոշեց հետո գնալ Ճապոնիա։ Նա գնաց, գնաց և վերջապես հասավ։ Ճապոնիայում այդ օրը դիմակահանդես էր։ Այդտեղ մոտիկ մի այգի կար և լիքը թուփ։ Նա թփի ետևից նայեց դիմակահանդեսը։ Վագրը շատ էր հոգնել։ Նա պետք է հանգստանար, որովհետև շատ էր ճանմփորդել։ Վագրը գնաց հյուրանոց, բայց այնտեղ չթողեցին նրան։ Նա ստիպված դրսում քնեց։ Մյուս օրը նրան հրավիրեցին կրկես։ Արդեն նա լավ էր քնում։

Ականջի գանգատը

Լինում է չի լինում մի ականջ է լինում, որը մարդկանցից դժգոհ էր, որովհետև ականջին լավ չէին պահում։ Միշտ մրսացնում էին և վատ խոսում։ Դրանից ականջը չէր համբերել և նեղացել էր։ Ականջը էլ մարդկանց չէր լսում։ Ավարտվեց մեր հետաքրքիր պատմությունը։

Գեղեցիկ ծառը

Կար մի երկիր։ Նրան ասում էին Ծառաերկիր, որովհետև այնտեղ կար լիքը լիքը ծառ, բայց այնտեղ կար մի ծառ, որը ընկել էր ռեկորդների ցուցակ։ Նա համարվում էր ամենագեղեցիկ ծառը։ Երբ մարդիկ անցնում են ծառի տակով, նրանք դառնում են շատ գեղեցիկ, ինչպես այդ ծառը։ Մի անգամ մի մարդ անցավ ծառի տակով, բայց նա չդառավ գեղեցիկ, ինչպես ծառը։ Բոլորը նկատեցին։ Շատ զարմացան, եկավ մի տղա, նա տեսավ, որ չի գեղեցկացել մյուս մարդը։ Նա գնաց, ստուգեց ծառը և հասկացավ, որ ծառը չեն ջրել։ Նա շուտ մարդկանց կանչեց, նրանք վերցրեցին ջուր և սկսեցին ջրել։ Նրանք կարողացան ջրել, բայց ծառը չէր աշխատում։ Պետք էր մի ամիս ջրել։ Այդ տղան ասաց. «Ես կարող եմ ձեզ օգնել»։ Այդպես վերջացավ մի ամիսը։ Տղան շատ էր հոգնել ու չէր կարողանում շունչ քաշել։ Նրան օգնեց ծառը։ Այդպես վերջացավ մեր հեքիաթը։