Աշխատանք 3 Հորինել պատմություն

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր: 
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Հուզված նապաստակ, հոգնած կրիա, լուսավոր ժամացույց, ճաշոտ գլուխ, քաղցր արջուկ, ամաչկոտ աթոռ։

Քաղցր արջուկ

Լինում է չի լինում մի արջուկ է լինում։ Այդ արջուկին ասում էին քաղցր արջուկ։ Նրան ասում էին քաղցր արջուկ, որովհետև նա շատ մեղր էր ուտում։ Մի անգամ այս արջուկը այնքան մեղր կերավ, որ չկարողացավ մտնել տուն։ Իր ընկերները իրեն փորձեցին օգնել, բայց չստացվեց։ Նա չկարողացավ համբերել և ամբողջ տունը քանդեց։ Իր ընկերները  որոշեցին օգնել արջուկին։ Միասին պատրաստեցին մի մեծ տուն և իրար հետ սկսեցին ապրել այնտեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով