Թեմա՝ Անցած թեմաների կրկնություն։ Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Առաջին մաս
1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։ 74
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։ 116
3․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա
քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։ 16 փաթեթ, 20 մնացորդ։
4․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին
տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ
լցվեց վերջին տուփի մեջ։ 30 տուփ, 3 մնացորդ։
5․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 5-ի բաժանելիս։ 4
6․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ 10
7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։ 12

Երկրորդ մաս

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։ 39
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։ 709
3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։ 184
4․ Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս
է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի: 7

5․ Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5

թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից
յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ: 7 կոնֆետ, մնաց 3 կոնֆետ
6․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 19-ի բաժանելիս։ 18
7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ 22

19.05

Խնդրներ

1․3 սագն ու 4 բադը կշռում են 4կգ 600գրամ, իսկ 4 սագն ու 3 բադը կշռում են  4կգ 500գրամ: Որքա՞ն է կշռում 1 բադը և 1 սագը:

Լուծում՝

4500 + 4600 = 9100 գ (7 բադ և 7 սագ)

9100 ։ 7 = 1300 գ (1 բադ և 1 սագ)

1300 x 3 = 3900 գ (3 բադ և 3 սագ)

4600 – 3900 = 700 գ (1 բադ)

4500 – 3900 = 600 գ (1 սագ)

Պատ՝. բադը 700գրամ, սագը 600գ:

2. Տուփում կան 10 կարմիր, 15 կապույտ և 20 կանաչ մատիտներ։ Մթության մեջ տուփից ամնաքիչը քանի՞ մատիտ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ դրանց մեջ կա գոնե մեկ կապույտ մատիտ։

Լուծում՝

10 + 20 = 30 (կանաչ և կարմիր)

30 + 1 = 31 (կապույտ)

Պատ՝. 31 կապույտ։

3. 2, 3, 4, 5 թվանշաններից մի քանիսի միջև տեղադրել թվաբանական գործողությունների նշաններ այնպես, որ արդյունքում ստացվի 22։

23 + 4 – 5 = 22

4. Արմենը գումարեց յոթ թիվ և ստացավ 2018։ Այդ թվերից մեկը 208-ն է։ Նա 208-ը փոխարինեց 209-ով և նորից գումարեց բոլոր թվերը։ Ի՞նչ ստացավ Արմենը արդյունքում։ 2019

5. Այգեպանը 5 օրվա ընթացքում հավաքեց 60 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 2 դույլով ավել: Այգեպանը քանի՞ դույլ խնձոր հավաքեց երրորդ օրը: 12 դույլ

1 օր     — ? դույլ

2 օր     — ? դույլ + 2

3 օր     — ? դույլ + 2 + 2

4 օր     — ? դույլ + 2 + 2 + 2

5 օր     — ? դույլ + 2 + 2 + 2 + 2

Լուծում՝

10 x 2 = 20 ( դույլ)

60 – 20 = 40

40 ։ 5 = 8 ( ? = 8 դույլ)

3 օր     — ? դույլ + 2 + 2 = 8 + 2 + 2 = 12 ( դույլ)

6. Զարթուցիչը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի՞ վայրկյանում այն կզարկի 9 անգամ:    8 x 2 = 16 (վայրկյան)

7. Կրկեսում ելույթ էին ունենում 2 և 3 ակնանի հեծանիվներով: Քանի՞ երկանիվ և քանի՞ եռանիվ հեծանիվ կար, եթե ընդամենը 25 հեծանիվ էր և 57 անիվ: 7 հեծանիվ երեք ակնանի,  18 հեծանիվ երկանիվ։

Լուծում՝

Եթե բոլոր հեծանիվները լինեին 2 ակնանի, անիվների թիվը կլիներ 50։ Քանի որ անիվները 7-ով շատ են, ուրեմն 7 հեծանիվ պետք է լինեն 1-ական անիվով շատ՝ 3 ակնանի։

8. 86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։

Լուծում՝

86 – 16 = 70

70 ։ 2 = 35 ( մետր մի մասը)

35 + 16 = 51 (  մետր մյուս մասը)

Պատ՝.  35 մ, 51մ։

18.05

1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3.Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4. Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5. Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 թերի քանորդ և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6. Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։.

1) 1

2) 10

3) 2

4) 20

7.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9.Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով.

1) 335

2) 325

3) 525

4) 75

10. Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 1000

2) 1500

3) 900

4) 1600

11. Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 5-ի և՛ 10-ի։ 1000 և 2000

12. Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։ 50 մ

13.Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի սկիզբ ու վերջ ։

14. Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։ 7

15. Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։ 23 մատիտ

16.Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։ 30 լիտր

17.Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը

73,75,77

Մաթեմատիկան խոհանոցում․ ընտանեկան նախագիծ

Հյուրասիրելու եմ ելակով պաղպաղակ։ Անհրաժեշտ է պաղպաղակ և ելակ։ Խանութից գնեցի 0,5կգ-անոց պաղպաղակ, որն արժեր 860 դրամ և 0,5 կգ ելակ, որի 1կգ-ը արժեր 1200 դրամ։ Պատրաստեցի 3 հոգու համար ելակով պաղպաղակ։ Օգտագործեցի պաղպաղակի 1/2-ը և ելակի 1/4-ը ։ Որքա՞ն է 1 հոգու համար պատրաստված ելակով պաղպաղակի ինքնարժեքը։ Որքա՞ն գումարի ելակ կմնա չօգտագործված, եթե մնացած պաղպաղակով ևս պատրաստվի ելակով պաղպաղակ։

Լուծում՝

860 + 1200 ։ 2 = 1460 (դրամ ծախսած գումարի չափը)

860 ։ 2 x 1 = 420 (դրամ օգտագործված պաղպաղակի գումարը)

1200 ։ 2 ։ 4 x 1 = 150 (դրամ օգտագործված ելակի գումարը)

420 + 150 = 570 (դրամ 3 բաժին ելակով պաղպաղակի ինքնարժեքը)

570 ։ 3 = 190 (դրամ 1 բաժին ելակով պաղպաղակի ինքնարժեքը)

1/4  + 1/4 = 2/4 (օգտագործված ելակի մասը)

600 ։ 4 x 2 = 300 (դրամ օգտագործված ելակը)

600 – 300 = 300 (դրամ չօգտագործված ելակը)

Պատ՝. 190 դրամ մեկ բաժին ելակով պաղպաղակը, 300 դրամ չօգտագործված ելակը։

Մայրենի

Առաջադրանք 1
1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան


Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջին մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիստոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքանալու համար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:  Ճանապարհին Մայքլը տեսավ մի կնոջ, որը օգնության կարիք ուներ։
3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից: Կինը Մայքլից ստացավ մի խորհուրդ, որ, եթե տեսնի օգնության կարիք ունեցող մարդ,  լավ կլինի օգնի նրան։
4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան: Երբ կինը տեսավ ուրիշ մի մարդուն, որը ուներ օգնության կարիք, օգնեց նրան։
5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ — Անծանոթ

Երջանիկ — դժբախտ

Համեղ — անհամ

Լավատես — վատատես

Հայտնի — անհայտ

Գիտուն — անգետ


6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Գեղեցիկ աղջիկ
Բարի քրիստոնյա
Երկար ճանապարհ
Լավ ընկեր
Ուրախ անակնկալ
7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

 Լինում է չի լինում մի տղա է լինում։ Մի անգամ այս տղան ճանապարհ էր անցնում։ Ճանապարհ անցնելուց տեսավ մի պառավ տատիկ։ Տատիկը ծանր տոպրակներով էր, տղան օգնեց տատիկին, որ տատիկը հասնի իր տուն։

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես , դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին: Մխիթար Հերացին հանճարեղ հայ բժիշկ  էր, որը իր ամբողջ կյանք նվիրել էր մարդկանց։
3. Բնութագրի՛ր օտարականին: Օտարականը հետաքրքրասեր ու ազնիվ մարդ էր։
4. Ինչպիսի՞ն պետք է լիներ բժիշկը: Իմ կարծիքով բժիշկը   պետք էր անսահման սիրեր մարդկանց և լիներ խղճով։
5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Հիվանդ – առողջ

Դժվար — հեշտ

Համարձակ — վախկոտ

Գեղեցիկ — տգեղ

 Փակ — բաց
6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ

Մարդ

Գեղեցիկ

Նայել

Երկաթյա

Բախտավոր

Հաղթանակ

Կարմիր