Առաջադրանք 05.05

  • Չափել սեղանի բարձրությունը, երկարությունը, լայնությունը։ Հաշվել սեղանի երեսի պարագիծը և մակերեսը։

Բարձրությունը – 75 սմ 

Երկարությունը – 180 սմ

Լայնությունը – 90 սմ

P = (180 + 90) x 2 = 540 սմ = 5 մ 40 սմ

S = 180 x 90 = 16200 սմ քառ. 

  • Չափել պատուհանի երկարությունը, լայնությունը։ Հաշվել պատուհանի մակերեսը և պարագիծը։

Երկարությունը 171 սմ 

Լայնությունը 75 սմ

P = (171 + 75) x 2 = 492 սմ 

S = 171 x 75 = 12825 քառ. սմ

  • Չափել դռան երկարությունը, լայնությունը։ Հաշվել դռան պարագիծը և մակերեսը։

Երկարություն 210 սմ

Լայնություն 80 սմ

P = (210 + 80) x 2 = 580 սմ

S = 210 x 80 = 16800 սմ2

  • Չափել հեռուստացույցի երկարությունը, լայնությունը։ Հաշվել հեռուստացույցի պարագիծը և մակերեսը։

Երկարություն 95 սմ

Լայնություն 50 սմ

P = 95 + 50 x 2 = 290 սմ

S = 95 x 50 = 4750 սմ2

  • Չափել պահարանի երկարությունը, լայնությունը։ Հաշվել պահարանի պարագիծը և մակերեսը։

Երկարություն 160 սմ

Լայնություն 150 սմ

P = (160 + 150) x 2 = 420 սմ

S = 160 x 150 = 24000 սմ2

Աշխատանք 1.

Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)

Մի պառավ կար։ Մի օր այս պառավը իր էծը կթեց, կաթը թողեց բակում ու ներս գնաց։ Ես դա տեսա և որոշեցի կաթը խմել։ Գնացի, գլուխս մտցրեցի կաթնի ամանը ու խմեցի այն։ Պառավը վրա հասավ, ցաքատով տվեց, պոչս կտրեց։ Գնացի մի քարի վրա կանգնեցի ու ասացի.

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ինձ ասաց.

— Դե գնա կաթս բեր։

Ես գնացի կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կովն ինձ ասաց.

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։ 

Ես գնացի արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Արտիկն ինձ ասաց, որ իրեն ջուր բերեմ։ Ես գնացի աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ինձ ասաց.

— Դե գնա կուժ բեր։ 

Ես գնացի աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղջիկը ինձ ասաց.

— Դե ինձ համար ուլո՛ւնք բեր։

Ես գնացի չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ինձ ասաց.

— Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։ 

Ես գնացի հավի մոտ։

— Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ինձ ասաց.

— Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։ 

Ես գնացի կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը եկավ, մի բուռն կուտ տվեց։ Ես կուտը տարա հավին, հավը ձու տվեց․ ձուն տարա չարչուն, չարչին ուլունք տվեց․ ուլունքը տարա աղջկան, աղջիկը կուժ տվեց. կուժը տարա աղբյուրին, աղբյուրը ջուր տվեց. ջուրը տարա արտին, արտը խոտ տվեց. խոտը տարա կովին, կովը կաթ տվեց. կաթը տարա տվեցի պառավին, պառավը պոչս տվեց ինձ․ կցեցի, կցմցեցի, վազեցի գնացի, իմ ընկերներին հասա։