Ձմեռային ճամբար 10-րդ օր

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սեղանի խաղեր խաղացինք։ Հետո նայեցինք մուլտֆիլմ, շատ հետաքրքիր էր։ Հետո պարեցինք ազգային Կարմիր ֆստան պարի 2-րդ հատվածը։ Այսպես հետաքրքիր անցավ մեր հերթականհավես օրը։

Ձմեռային ճամբար 9-րդ օր

Այսօր ընրհանուր պարապմունքից հետո մենք գնացինք ընկեր Գոհարի ջոկատ։ Ընկեր Գոհարի ջոկատի ճամբարականների հետ գնացինք մեկ ուրիշ ջոկատի ճամբարականների հետ ազգային պարեր պարելու։ Հետո միասին խաղացինք տարբեր խաղեր։ Խաղեր խաղալուց հետո թխեցինք գաթա։ Երբ գաթան պատրաստ էր, նստեցինք սեղանի շուրջ և համտեսեցինք խորիզով գաթան։ Այսպես հետաքրքիր և համեղ ավարտվեց մեր օրը։

Ձմեռային ճամբար 8-րդ օր

Այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք ոսկեգործության լաբարատորիա։ Ծանոթացանք սովորողների պատրաստած տարբեր զարդերի հետ։ Շատ հետաքրքիր էր։ Հետո վերադարձանք մեր լսարան, խաղացինք սեղանի տարբեր խաղեր: Այնուհետև գնացինք մարզադահլիճ և խաղացինք սպորտային տարբեր խաղեր։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ձմեռային ճամբար 7-րդ օր

Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Մեր ջոկատի ճամբարականներով ընթերցեցինք Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը», քննարկեցինք այն։ Հետո մենք քայլքով գնացինք Կինո Հայաստան և դիտեցինք «Բրեմենյան երաժիշտները» ֆիլմը։ Ֆիլմից հասկացա, որ մարդուն կարող է երջանկացնել ոչ թե փողը, այլ սիրած մասնագիտությունը։

Ձմեռային ճամբար 6-րդ օր

Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո մենք հյուրընկալեցինք քոլեջի սովորողներին։ Նրանք մեզ ծանոթացրեցին Schratch ծրագրի հետ, որից հետո սովորեցինք պարզագույն խաղեր ու անիմացիաներ ստեղծել։ Նրանք մեզ խոստացան նորից այցելել ու շարունակել ծրագիրը ուսումնասիրել։ Շատ հետաքրքիր էր, անհամբեր կսպասենք մյուս հանդիպմանը։ Հետո Լաերտ Գրիգորյանի հետ սովորեցինք ազգային Կարմիր ֆստան պարը։ Երբ պարեցինք, ավարտեցինք, սկսեցինք սեղանիտարբեր խաղեր խաղալ։ Այսպես հետաքրքիր անցավ մեր օրը։

Ճամբարի 4-րդ օր

Ինչպես միշտ օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Այցելեցինք ընկեր Ալինայի ջոկատի ճամբարականներին, ծանոթացանք միմյամց հետ, մի քիչ զրուցեցինք, հետո գնացինք ընկեր Իվետայի «Ջոկատ անիվների վրա» ջոկատ, ճամբարականների հետ քննարկեցինք մեր օրվա անելիքները, հետո մարզադահլիճում սպորտային խաղեր խաղացինք։ Մեր լսարանում խաղացինք տարբեր տրամաբանական խաղեր։ Օրվա վերջում հեռուստացույցով դիտեցինք «Չառլին շոկոլադնայա ֆաբրիկայում» ֆիլմը։ Ֆիլմը հետաքրքիր էր, խրատական ու ուսուցողական։ Այսպես էլ անցավ մեր հերթական հրաշալի օրը։

Ճամբարի 3-րդ օր

Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Մեր ջոկատի ճամբարականներով կարդացինք Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը։ Պատմվածքի շուրջ քննարկումներ արեցինք։ Հետո սեղանի տարբեր խաղեր խաղացինք։ Այնուհետև մեզ այցելեցին մեր կրտսեր 2-րդ դասարանի ճամբարականները։ Նրանց սովորեցրեցինք Կահուտ խաղը խաղալ։ Շատ զվարճալի ու հետաքրքիր անցավ մեր հանդիպումը։ Այսպես էլ վերջացավ մեր ճամբարի3-րդ օրը։

Ճամբարի 2-րդ օր

Այս օրն էլ սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Ձմեռային ազգագրական փառատոն 2024 թ. նախագծի շրջանակում մեր ջոկատի ճամբարականներով սովորեցինք պարել ազգագրական Կարմիր ֆստան պարը։ Հետո գնացինք մարզասրահ, այնտեղ խաղացինք բակային դրոշակ խաղը։ Մարզասրահից հետո եկանք մեր լսարան և այնտեղ սեղանի տարբեր խաղեր խաղացինք։ Օրն անցավ ուրախ ու հետաքրքիր։ Վերջում ամփոփեցինք մեր օրը։ Այդպես ավարտվեց նաև երկրորդ օրը։

Ճամբարի 1 — րդ օրը

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր։ Ես ընտրել եմ ընկեր Սոֆյայի «Ընթերցասերների ջոկատ»-ը։ Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Որից հետո սեղանի տարբեր խաղեր խաղացինք, կարդացինք Սուրբ Ծննդյան պատմությունը։ Այնուհետև ազգային խաղերից խաղացինք աքլորակռիվը։ Շատ հետաքրքիր ու հագեցած օր ունեցանք։ Այսպես անցավ մեր ճամբարի առաջին օրը։

«Ուսումնական ձմեռ»

  1. Կարդացածդ գրքի (գրքերիմասին պատմելիս նշի՛ր «Իմգրադարանը» և «Մայրենի»  բաժինները:

2Հարցերորոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա: Դու նմա՞ ես այդ հերոսին, թե՞ ոչ։ Եթե նման ես, ապա ինչո՞վ, պատմի՛ր։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Ես կարդացի  Ջեմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» վիպակը։

Ջեմս Գրինվուդը բրիտանացի գրող և լրագրող է։

Ջեմս Գրինվուդը ծնվել է 1833 թվականին սովորական ծառայողի ընտանիքում։ Ապագա գրողն ուներ տասնմեկեղբայր և քույր։ 

Գրինվուդի աշխատանքների զգալի մասը հումորային են, կյանքի և երիտասարդների մասին։ Բնութագրել է արևադարձային երկրների՝ հատկապես Աֆրիկայի բնույթը, բնիկների կյանքն ու բարքերը։ Այս թեմայով աշխատանքների շարքին է պատկանում «Ռոբին Դևիջերի արկածները»։

Ստեղծագործությունների մեկ այլ խմբին պատկանում են կենդանիների մասին պատմվածքներն ու վիպակները։ Նա գրել է մի խումբ պատմվածքներ, ակնարկներ, վեպեր, վիպակներ, որոնցում նկարագրված է Լոնդոնի կեղտոտ բնակիչների՝ աղքատների, գործազուրկների, մանր արհեստավորների մասին։

Սկսած 70 — ական թվականներից Գրինվուդը մամուլում հանդես է եկել ավելի հազվադեպ, սակայն նրա անունը չանհետացավ գրականությունից։ Նա մահացավ 90 տարեկանում՝ 1929 թվականին։

«Փոքրիկ շրջմոլիկը»

Վիպակի հերոսը Ջիմմին էր։ Նրանց ընտանիքը աղքատ էր։ Հայրը ամբողջ օրը աշխատում էր, հետո խմած տուն էր գալիս ու կռվում։ Նրանց ընտանիքը երջանիկ չէր։ Ջիմմիի մայրիկը հիվանդանում է ու մահանում։ Դրանից հետո Ջիմմիի կյանքը ավելի դաժան է դառնում։  Նա տնից  հեռանում է և դառնում թափառական։ Փողոցում ընկերանում է ուրիշ թափառականների հետ և երգելով սկսում է փող աշխատել։

Այս պատմությունը շատ տխուր էր և ինձ այնքան էլ դուր չեկավ։