Ամառային ընթերցանություն «Կառլսոն»

Իմ կարդացած գրքի անվանումը «Կառլսոն» է։ Հեղինակի անունը Աստրիդ Լինդգրեն է։ Այդ հեքիաթը մի տղայի մասին էր, որի ծննդյան օրն էր։ Այդ տղայի անունը Մանչուկ էր, և նա երազում էր շուն ունենալ։ Նա իր ծննդյան օրը կանչել էր իր ընկերներին, նույնիսկ թռչող Կառլսոնին։ Նրան շատ նվերներ էին նվիրել։ Մանչուկի հայրը և մայրը նվիրել էին շուն։ Իմ սիրելի հերոսը գրքից Կառլսոնն էր, որովհետև նա շատ ծիծաղելի, զվարճալի և բարի հերոս էր գրքում։ Ինձ այս գիրքը այնքան հետաքրքրեց, որ ես այն կարդացի մեկ օրում։ Խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ այն կարդաք։

Մայրենի. ստուգատես 4 -րդ դասարան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ուսպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում ենմեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատելնրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում էնրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակկենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույնգծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջանսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունըորտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սևու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

(1 միավոր)

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանըԻնչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

(1 միավոր)

  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտգնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչումէ զեբրը։

(1 միավոր)

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:

(1 միավոր)

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում ենտափաստանում: 

(1 միավոր)

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ուսպիտակ գծերով։

(1 միավոր )

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորըՃիշտպատասխանը ընդգծի´ր.
  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

(1 միավոր)

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ – փոքր

Անսովոր – սովորական

Ճիշտ – սխալ

Դժվար – հեշտ

(1 միավոր)

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրեր, ձիեր։
(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.
  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:

(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր բարդ բառը.
  2. գծավոր,
  3. սպիտակ,
  4. մազափունջ,
  5. զեբր:

(0,5 միավոր)

Հավաքել եմ 10 միավոր:
Իմ սխալներն են՝ —
Ուղղել եմ սխալներս՝  —

Մայրենի

Առաջադրանք 1
1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան


Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջին մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիստոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքանալու համար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:  Ճանապարհին Մայքլը տեսավ մի կնոջ, որը օգնության կարիք ուներ։
3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից: Կինը Մայքլից ստացավ մի խորհուրդ, որ, եթե տեսնի օգնության կարիք ունեցող մարդ,  լավ կլինի օգնի նրան։
4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան: Երբ կինը տեսավ ուրիշ մի մարդուն, որը ուներ օգնության կարիք, օգնեց նրան։
5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ — Անծանոթ

Երջանիկ — դժբախտ

Համեղ — անհամ

Լավատես — վատատես

Հայտնի — անհայտ

Գիտուն — անգետ


6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Գեղեցիկ աղջիկ
Բարի քրիստոնյա
Երկար ճանապարհ
Լավ ընկեր
Ուրախ անակնկալ
7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

 Լինում է չի լինում մի տղա է լինում։ Մի անգամ այս տղան ճանապարհ էր անցնում։ Ճանապարհ անցնելուց տեսավ մի պառավ տատիկ։ Տատիկը ծանր տոպրակներով էր, տղան օգնեց տատիկին, որ տատիկը հասնի իր տուն։

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես , դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին: Մխիթար Հերացին հանճարեղ հայ բժիշկ  էր, որը իր ամբողջ կյանք նվիրել էր մարդկանց։
3. Բնութագրի՛ր օտարականին: Օտարականը հետաքրքրասեր ու ազնիվ մարդ էր։
4. Ինչպիսի՞ն պետք է լիներ բժիշկը: Իմ կարծիքով բժիշկը   պետք էր անսահման սիրեր մարդկանց և լիներ խղճով։
5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Հիվանդ – առողջ

Դժվար — հեշտ

Համարձակ — վախկոտ

Գեղեցիկ — տգեղ

 Փակ — բաց
6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ

Մարդ

Գեղեցիկ

Նայել

Երկաթյա

Բախտավոր

Հաղթանակ

Կարմիր

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

  1. Կարդա՛, բաց թողնված տառերը լրացրու, փակագծերում գրված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին 

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  է ուտում (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) փորձում են համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել) ամաչեցի: Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր — անվտանգ
բ/չարություն — բարություն
գ/թույլ  — ուժեղ
դ/ տգեղ — գեղեցիկ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (2միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  — ծաղիկներ
բ/իշխան  — իշխաններ
գ/քամի  — քամիներ
դ/փուշ  — փշեր

6.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)

 — Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

— Բա փշերն ինչի՞ համար են:

7.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)

— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

8.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

9.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ ամաչեցի:

10.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)

Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

11.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Փչացած հեղույսի պատճառով փչացել էր օդանավի շարժիչը։

Անհատական աշխատանք(12.05)

1․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
— Վաղն իմ ծննդյան օրն է, — ասաց Մանչուկը, — Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն, և մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
— Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, — բայց մայրիկը…
Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
— Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
— Դե լա՛վ, դու՛ էլ արի, — շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
— Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, — հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։
— Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։
— Հրաշալի՜ է, — գոչեց Կառլսոնը։ — Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։
Մանչուկը չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
— Դու երևի լավ նվերներ կստանաս, — ասաց Կառլսոնը։
— Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։ — Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։
— Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
— Կառլսոն, — ասաց Մանչուկը, — գիտե՞ս՝ երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ և այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.
— Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։
Նրանց այլևս չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ո՛չ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետև Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել և անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռը կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը և մյուս նվերները։

2․ Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Հետաքրքիր  ծնունդ

Բարի ընկեր

Գեղեցիկ նվեր

Լավ օր

3․ Մեկ բառով գրիր`

պար գալ- պարել
լաց լինել- լացել
շատ խոսող- շատախոս
աստղերով զարդարված- աստղազարդ
ձյունով պատված- ձնապատ

4․ Ասացվածքները գտիր՝

է, ասելը, է, հեշտ, անելը, իսկ, դժվար: Ասելը հեշտ է, իսկ անելը դժվար է։

աղվեսի, պոչ, վկան, իր, է: Աղվեսի պոչը իր վկան է։

փոս, ուրիշի, մեջը, փորողը, համար, կընկնի, ինքը: Ուրիշի համար  փոս փորողը ինքը կընկնի մեջը։

5․Տեքստից դուրս գրի՛ր 2-ական գոյական, ածական, բայ, թվական։

գոյականածականբայթվական
տունՄռայլուղարկելութ
սենյակզվարճալիլրանալյոթ

6․ Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝

լուսաբաց- Արևածագ
խնդրել- աղաչել
ճամփա- ճանապարհ
գեղեցիկ- սիրուն
մտածել- խորհել
ուրախանալ- զվարճանալ

6.Ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենար մինչ Մանչուկի գյուղ մեկնելը: Մինչև գյուղ գնալը պետք է տոնեին Մանչուկի ծնունդը։

7․ Մանչուկն ինչո՞ւ էր վախենում Կառլսոնին կանչել իր ծննդյան տարեդարձին՝

ա) Կառլսոնը չէր սիրում ծննդյան արարողություններ:

բ) Մայրիկը կարող էր բարկանալ կամ նման մի բան:

գ) Վախենում էր, որ Կառլսոնն իրեն վատ կպահի:

դ) Կառլսոնը նման չէր մյուսներին:

 8. Մանչուկն իր ծննդյան օրը չէր պատկերացնում՝

ա) առանց նվերների

բ) առանց Կառլսոնի

գ) առանց տորթի

դ) առանց իր սենյակում բացված սեղանի

9. Դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը մեզ հուշում է, թե ինչ նվեր էր Մանչուկն ամենաշատը ցանկանում ստանալ:

 — Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։

Հորինուկ

( Մայրենիի մայիսյան ֆլեշմոբից)

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի… Ա՜յ քեզ հրաշք, երկնքում մեքենաներ էին թռչում։ Արագ հագնվեցի և դուրս եկա բակ։ Տեսա բակում կանգնած տարբեր գույնի թռչող մեքենաներ։ Ես ընտրեցի դեղին մեքենան ու փորձեցի օդ բարձրանալ։ Սկզբում մեքենան կառավարել չէր ստացվում։ Մի փոքր ուսումնասիրելուց հետո հասկացա, թե ոնց ղեկավարեմ այն։ Բարձրացա օդ և սկսեցի թռչել։ Այդ պահին օդում հանկարծ հայտնվեց մի մեծ արծիվ։ Ես շփոցվեցի և հարվածեցի շենքի տանիքին։ Այդ պահին արթնացա և հասկացա, որ երազ էր։

Վարդ

  1. Բանաստեղծությունը պատմել վարդի անունից։

Ես արթնացա, տեսա տղային ու ուրախացա։ Ես իմացա, որ ինքը ուզում է պոկել ինձ և զգուշացրեցի նրան.

— Եթե ինձ պոկես, ես քո ձեռքը կծակեմ։

Տղան ինձ պոկեց, ես էլ նրա ձեռքը ծակեցի, բայց ինձ դա չօգնեց։

2. Բանաստեղծությունը պատմել տղայի անունից։

Ես մի օր գնացի դաշտում զբոսնելու։ Ես մի վարդ տեսա և ուզեցի պոկել։

Վարդը ինձ ասաց.

— Եթե ինձ պոկես, ձեռքդ կծակեմ։

Ես ուշադրություն չդարձրեցի և պոկեցի վարդը։ Վարդն էլ ձեռքս ծակեց։

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.

Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը։

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, նա ուզեց պոկել վարդը։ Վարդը ասաց.

— Եթե ինձ պոկես, քեզ կծակեմ։ 

Տղան անհամբեր պոկեց վարդը, իսկ վարդն ծակեց նրա ձեռքը։

2․ Ինչիպիսի՞ն էր վարդը ըստ բանաստեղծության։ Կազմի՛ր բառակապակցություններ։

Սիրուն վարդ, դաշտի վարդ, փշոտ վարդ, կարմիր վարդ, քնքուշ վարդ։

3․ Ինչիպիսի՞ն էր տղան ըստ բանաստեղծության։ Կազմի՛ր բառակապակցություններ։

Փոքրիկ տղա, անհամբեր տղա։

4․ Նկարագրի՛ր և բնութագրի՛ր վարդին։ Վարդը կարմիր, փշոտ, սիրուն, քնքուշ էր։

5․ Բնութագրի՛ր տղային։ Տղան անհամբեր, հետաքրքրասեր, փոքրիկ էր։

6․ Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համարԻնչո՞ւ: Բանաստեղծության համար ես կնտրեի կանաչ գույնը, որովհետև բանաստեղծությունը բնության մասին էր։

7․ Գրի՛ր բարդ և ածանցավոր բառերորոնք կունենան «վարդ» արմատը։

ԲարդԱծանցավոր
վարդածովվարդալի
վարդաթուշվարդային
վարդատուփվարդանոց
վարդակակաչվարդիկ
վարդակաթվարդավուն

8․ Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյականածականբայ։

ԳոյականԱծականԲայ
վարդփշոտպոկել
դաշտփոքրիկչոգնել
փուշկարմիրվազել

9․ Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական միավանկերկվանկ բառեր։

ՄիավանկԵրկվանկ
վարդփշոտ
դաշտպոկել
փուշվազել

Ճամփորդող Վարդը

Լինում է, չի լինում մի վարդ է լինում։ Այս վարդի անունը լինում է Շուշան։ Մի օր Հայաստանում փոթորիկ է սկսվում։ Այդ փոթորիկի պատճառով վարդը պոկվում է հողից, քամու հետ թռչում, հասնում Ամերիկա։ Ամերիկայում ջրհեղեղ է սկսվում, վարդը լողալով հասնում է Ֆրանսիա։ Ֆրանսիայում փոթորիկ է լինում։ Վարդը թռչում է, թռչում, հասնում Իտալիա։ Այնտեղ կերավ իտալական պիցցա և շարունակեց ճամփորդել։

Հայոց լեզու. Առաջադրանքներ

Ա. Փոքրիկ գետակը զվարթ կարկաչում է։ Պարզ։

Սաստիկ ցրտերը եկան, և թռչյուները չվեցին տաք երկրներ։ Բարդ։

Տիգրանը նվագում է, իսկ նրա փոքրիկ քույրիկը երգում է։ Բարդ։

Անձրևը դադարեց և երկնքում հայտնվեց գույնզգույն ծիածանը։ Բարդ։

Լևոնը ու Ռաֆայելը ֆուտբոլ են խաղում։ Պարզ։

Բ. Ո՞վ է կոտրել ապակին։

Դռան ապակի՞ն է կոտրվել։

Գ.Մի’ վազիր։

Ժպտա’ մարդկանց։

Կարդա՛ հեքիաթը։

Դ. Ի՜նչ լավ եղանակ է։

Ծնունդդ շնորհավոր։