Առաջադրանք 1
Արտաշեսյան Հայաստանի սոցիալտնտեսական և մշակութային կյանքը
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
բուն հելլենիզմ – հելենիզմի առաջին փուլը՝ Ք. Ա. III – I դդ.
ուշ հելլենիզմ – հելենիզմի երկրորդ փուլը՝ Ք. Հ. I — III դդ.
մեհենական նշանագրեր – գրանշանների համակարգ, որը, որոշ գիտնականների կարծիքով, գործածվել է նախաքրիստոնեական Հայաստանում՝ որպես հայ մեհենական գրականության գիր։
Աշխարհաժողովը – տոհմիկ ավագանու քաղաքական ազդեցության կարևորագույն օրգանն է։
Արտաշատի հրապարակը – ծառայողական ավագանու քաղաքական ազդեցության կարևորագույն օրգանն է։
բդեշխություն – արտաքին հարձակումներից պաշտպանելու համար Հայաստանի սահմանապահ խոշոր զինվորական շրջաններ
Հայոց արքունի պողոտան – ճանապարհ էր, որը կառուցել էր Տիգրան Մեծը, Արտաշատ-Տիգրանակերտ քաղաքների կապն ապահովելու համար։
թատրոնը – հելլենիստական քաղաքների բնակչության կենցաղի անբաժանելի մասն էր։ Այնտեղ ներկայացվել են նաև Արտավազդ II-ի գրած ողբերգությունները։ Պլուտարքոսի շնորհիվ հայտնի է Արտաշատի թատրոնում ներկայացված Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։ Հելլենիստական թատրոնից բացի կար նաև հայկական ժողովրդավարական թատրոնը, որի դերասանները գուսաններ էին։ Նրանք ներկայացնում էին ողբերգություններ, կատակերգություններ, խեղկատակություններ, որոնց նյութերը մեծ մասամբ վերցվոգմ էր առօրյա կյանքից։
Վրույր – հայոց Արտաշես I արքայի որդին, որին Խորենացին անվանել է «այր իմաստուն և բանաստեղծ»։
Ամփիկրատես Աթենացի – Տիգրանակերտում հաստատված հույն նշանավոր հռետոր, որի հեղինակած բազմաթիվ պատմագիտական երկերից մեկը «Տիգրանի վարքը»-ն է։
Մետրոդորոս Սկեպսացի – Տիգրան Մեծի արքունիքում ապաստանած հույն նշանավոր փիլիսոփա, որը հեղինակել է «Մեծ մարդկանց մասին» երկը։
Տիրան – հելլենիստական փայլուն կրթություն ստացած հայ նշանավոր գիտնական, որին Լուկուլլոսը գերեվարել ու տարել էր Հռոմ։ Նա Հռոմում հռչակված էր իբրև նշանավոր հռետոր ու քերականագետ։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛՛ւ։
Ի՞նչ առանձնահատկություն ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը։ Ինչպիսի՞ փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները։
Արտաշեսյանների ժամանակ Հայաստանի մշակույթը դարձավ հելլենիստական, այսինքն՝ համատեղում էր հայկական ավանդույթները և հունական մշակույթը։ Առանձնահատկություններն այն էր, որ տարածվեց հունարեն լեզուն, քաղաքներում կառուցվեցին թատրոններ, հրապարակներ, տաճարներ, զարգացավ քանդակագործությունն ու ճարտարապետությունը, դրամների վրա պատկերվում էին արքաների դիմանկարները՝ հունական ոճով։ Արվեստի ոլորտներից Ճարտարապետության մեջ կառուցվեցին նոր քաղաքներ՝ օրինակ Արտաշատ և Տիգրանակերտ, կիրառվեց հունական հատակագիծը՝ ուղղաձիգ փողոցներ, հրապարակներ։ Քանդակագործության և դրամահատության ոլորտներում արքաների դիմանկարները դրամների վրա արվում էին հունական ոճով, քանդակներում երևում էր ավելի բնական և կենդանի պատկերում։ Այսպիսով, մշակույթը դարձավ ավելի բաց և միջազգային։
բ. Հիմնավոր՛ր։
Ինչո՞վ էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի, հետևաբար նաև քրմական դասի ազդեցության թուլացումը։
Քրմապետը հին Հայաստանում մեծ իշխանություն ուներ, որովհետև կրոնը շատ կարևոր էր։ Սակայն Արտաշեսյան շրջանում արքաները ձգտում էին կենտրոնացնել իշխանությունը իրենց ձեռքում։ Հելլենիստական ազդեցությամբ պետությունը դարձավ ավելի աշխարհիկ։ Քաղաքների զարգացումը և նոր կառավարման ձևերը նվազեցրին քրմական դասի դերը։ Այս պատճառով էլ քրմապետի և քրմական դասի ազդեցությունը թուլացավ։
գ. Բացատրի՛ր։
Ի՞նչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում։
Քաղաքաշինությունը մեծ նշանակություն ուներ Արտաշեսյան Հայաստանում, որովհետև քաղաքները դարձան առևտրի և արհեստների կենտրոններ, պետությունը ուժեղացավ տնտեսական առումով, քաղաքներում զարգացավ մշակույթն ու կրթությունը, նոր մայրաքաղաքները ամրապնդեցին արքայական իշխանությունը։
Օրինակ՝ Արտաշես I-ը հիմնադրեց Արտաշատը, որը դարձավ կարևոր քաղաքական և տնտեսական կենտրոն։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդհանրացրո՛ւ։
Ինչպե՞ս էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի
հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը։ Արդյո՞ք միշտ էր դա հնարավոր (օրինակներ բեր)։
Արտաշեսյան արքաները օգտագործում էին աշխարհաժողովը՝ որտեղ մասնակցում էին նախարարներն ու մեծատոհմիկները և Արտաշատի հրապարակը՝ որտեղ ժողովուրդը կարող էր լսել և մասնակցել որոշումների քննարկմանը։ Այսպես արքան փորձում էր հաշվի առնել տարբեր խավերի կարծիքը։ Բայց միշտ չէ, որ դա հաջողվում էր։
Օրինակ՝ Տիգրան Մեծ-ի ժամանակ, երբ պետությունը շատ ընդարձակվեց, իշխանությունը ավելի կենտրոնացված դարձավ, և հավասարակշռությունը դժվար էր պահպանել։
2. Ճանաչի՛ր ազդեցությունը։
Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I-ի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը։
Արտաշես I-ի ժամանակ Հայաստանը դեռ պահպանում էր Արևելքի ազդեցությունը, որտեղ տարածված էր արամերենը։ Իսկ Տիգրան Մեծ-ի ժամանակ Հայաստանը դարձավ մեծ տերություն և ակտիվ կապեր ունեցավ հունական աշխարհի հետ։ Այդ պատճառով հունարենը դարձավ պետական և մշակութային լեզու։
3. Վերլուծի՛ր:
Ինչպե՞ս կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները։
Արքաները քաղաքներին տալիս էին հարկային արտոնություններ, ինքնակառավարման իրավունք, ազատ առևտրի հնարավորություններ։ Սա նպաստում էր արհեստների զարգացմանը, առևտրականների ներգրավմանը, տնտեսության ուժեղացմանը։ Արդյունքում Հայաստանը դարձավ կարևոր առևտրային կենտրոն։
Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտավազդ II արքան ես և Տիգրանակերտի թատրոնի համար պետք է դրամա գրես ինչ—որ թեմայով՝ նախնիների քաջագործության, հայ—պոնտական կամ հայ—պարթևական
հարաբերությունների, աստվածների կյանքի կամ այլ:
Ո ՞ր թեմայով կնախընտրեիր գրել և ինչո՞ւ։
Առաջադրանք 2
Էսսե-
էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար
1․ Հայաստանի պատմություն, 7 -րդ դասարան, Արտաշես Ա․։
5․ Հայաստանի պատմություն, 7 -րդ դասարան, Արտաշեսյաններ։