Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Առաջադրանք 1
Հայ-հռոմեական պատերազմներն ու Տիգրան Մեծի կայսրության փլուզումը /էջ84
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
փոխարքայություն – փոխարքայի կառավարմանը ենթակա երկրամասը կամ գավառը։ Փոխարքաները նշանակվում էին արքայի կողմից։
արքայական գանձարան – արքայական գանձերի, զարդերի և պետական միջոցների պահեստարան, որտեղ դրանք ստացվում, պահվում և կառավարվում էին։ Տեղակայվում էին սովորաբար անմատչելի բերդերում, ընդ որում ՝ բաշխելով մի քանի բերդերի միջև։
Լուկիուս Լուկուլլուս – Հռոմեական զորավար էր։ Նա պատերազմում էր Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատ Եվպատորի դեմ և հետո ներխուժեց Հայաստան։
Գնեուս Պոմպեուս – Հռոմեական զորավար էր, որը շարունակեց պատերազմը Հայաստանի դեմ։ Վերջում նա պայմանագիր կնքեց Տիգրան Մեծի հետ։
Տիգրան Կրտսեր – Տիգրան Մեծի որդին էր։ Նա ապստամբեց իր հոր դեմ և օգնություն խնդրեց հռոմեացիներից։
Տիգրանակերտի ճակատամարտ – Ք․ա․ 69 թ․ տեղի ունեցած ճակատամարտ էր Տիգրանակերտ քաղաքի մոտ։ Հայկական բանակը պարտվեց Լուկուլլուսի բանակին։
Արածանիի ճակատամարտ – Տեղի ունեցավ Արածանի գետի մոտ։ Այստեղ հայկական բանակը կարողացավ հաղթել հռոմեացիներին։
Արտաշատի դաշնագիր – Ք․ա․ 66 թ․ Տիգրան Մեծը և Պոմպեուսը կնքեցին պայմանագիր Արտաշատում։ Հայաստանը պահեց իր թագավորությունը, բայց հրաժարվեց նվաճված տարածքներից և վճարեց մեծ գումար։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։
Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու Հանրապետական Հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար։
Պարթևական թագավորությունը ցանկանում էր ազդեցություն ունենալ Հայաստանում և երբեմն աջակցում էր Տիգրան Կրտսերին, որպեսզի թուլացնի Տիգրան Մեծին։ Հռոմեական Հանրապետությունը ուզում էր սահմանափակել Տիգրան Մեծի հզորությունը և վերցնել նրա նվաճած տարածքները։
բ. Բացատրի՛ր։
Ինչո՞ւ հռոմեացի զորավար Լուկիուս Լուկուլլուսը չշտապեց հարձակվել Հայաստանի վրա, երբ Միհրդատ Եվպատորը, պարտվելով Լուկուլլուսին, փախավ Հայաստան։
Լուկուլլուսը սկզբում չէր ուզում պատերազմ սկսել Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը ուժեղ պետություն էր։ Նա սպասում էր հարմար ժամանակի և պատրաստվում էր պատերազմին։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։
Ինչո՞ւ հայկական զորքերը պարտվեցին Տիգրանակերտի
ճակատամարտում և ինչպե՞ս կարողացան հաղթել Արածանիի ճակատամարտում։
Տիգրանակերտում պարտվեցին, որովհետև հայկական բանակը լավ կազմակերպված չէր, քաղաքի բնակիչների մի մասը օգնեց հռոմեացիներին, հռոմեական բանակը փորձառու էր, իսկ Արածանիում հաղթեցին, որովհետև հայկական բանակը ավելի լավ պատրաստված էր, տեղանքը նպաստավոր էր, հայերը ավելի կազմակերպված էին կռվում։
դ. Հիմնավորի՛ր։
Ինչո՞ւ հաղթանակած Պոմպեուսը որոշեց պահպանել Մեծ Հայքի թագավորությունը։
Պոմպեուսը հասկացավ, որ ավելի լավ է Հայաստանը մնա որպես դաշնակից պետություն։ Այդպես Հռոմը կարող էր վերահսկել տարածաշրջանը առանց նոր պատերազմների։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը:
Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել հռոմեահայկական պատերազմից, եթե Տիգրան Մեծը հռոմեացիներին հանձներ Միհրդատ Եվպատորին, որն իր աներհայրն էր։ Ինքդ ինչպե՞ս կվարվեիր։
Գուցե հնարավոր լիներ խուսափել պատերազմից, եթե Տիգրան Մեծը հանձներ Միհրդատին։ Բայց Միհրդատը նրա դաշնակիցն ու ազգականն էր, և դա պատվի հարց էր։
Հավանաբար ես նույնպես չէի հանձնի նրան։
2. Ընդհանրացրո՛ւ։
Ինչպե՞ս Տիգրան Մեծին հաջողվեց համաձայնության գալ Պոմպեուսի հետ և պահպանել թե՛ Մեծ Հայքի թագավորությունը, թե՛ «արքայից արքա» տիտղոսը։
Տիգրան Մեծը ընդունեց Հռոմի պայմանները, հրաժարվեց որոշ տարածքներից և վճարեց գումար։ Դրա դիմաց նա պահպանեց Հայաստանի թագավորությունը և «արքայից արքա» տիտղոսը։
3. Գնահատի՛ր։
Որքանո՞վ էր հաջողված կամ ձախողված Արտաշատի դաշնագիրը։
Դաշնագիրը մի կողմից վատ էր, որովհետև Հայաստանը կորցրեց որոշ տարածքներ, բայց մյուս կողմից լավ էր, քանի որ Հայաստանը պահպանեց իր անկախությունը և խուսափեց նոր պատերազմից։
Ա4 | Պատճառ և հետևանք
Պատկերացրո՛ւ, որ դու Տիգրան Մեծի զորավարներից մեկն ես։ Տիգրանակերտի ճակատամարտին նախապատրաստվելիս ի՞նչ խորհուրդ կտայիր արքային, որ խուսափեիք պարտությունից։
Պատրաստի՛ր պաստառ-քարտեզ, որով կհիմնավորես քո առաջարկը։
Ի՞նչ ես կարծում, պատմությունն ի՞նչ ընթացք կունենար, եթե Տիգրանակերտի ճակատամարտում հայկական զորքերը հաղթանակ տանեին, և Տիգրանակերտը շարունակեր մնալ տերության
մայրաքաղաքը։
Ես խորհուրդ կտայի՝ ավելի լավ ամրացնել Տիգրանակերտի պաշտպանությունը, բանակը ավելի կազմակերպված դասավորել, փակել քաղաքի դռները և թույլ չտալ դավաճանություն։ Եթե Տիգրանակերտի ճակատամարտում հայերը հաղթեին, ապա Տիգրան Մեծի պետությունը կշարունակեր հզոր մնալ, և Հռոմը դժվար թե կարողանար թուլացնել Հայաստանը։
Առաջարանք 2
Արտավազդ II-ը և վերջին Արտաշեսյանները /էջ 89
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Արտավազդ II – Տիգրան Մեծի որդին էր և Հայաստանի թագավորը։ Նա փորձում էր չեզոք մնալ Հռոմի և Պարթևաստանի պայքարում։
Մարկուս Կրասսուս – Հռոմեական զորավար և պետական գործիչ էր։ Նա արշավեց Պարթևաստանի դեմ, բայց պարտվեց Քարրեի ճակատամարտում։
Որոդես II – Պարթևաստանի թագավորն էր։ Նրա բանակը հաղթեց Կրասսուսի բանակին։
Մարկուս Անտոնիուս – Հռոմեական զորավար էր։ Նա նույնպես արշավեց Պարթևաստանի դեմ և պատերազմեց Հայաստանում։
Կլեոպատրա VII – Եգիպտոսի թագուհին էր և Մարկուս Անտոնիուսի դաշնակիցը։
Արտաշես II – Արտավազդ II-ի որդին էր։ Նա դարձավ Հայաստանի թագավոր։
Հրահատ IV – Պարթևաստանի թագավորն էր, որը աջակցում էր Արտաշես II-ին։
Տիգրան IV – – Արտաշեսյան թագավորներից էր, որը կառավարում էր Հայաստանի թագավորությունը։
Էրատո – Տիգրան IV-ի քույրն ու թագուհին էր, որը որոշ ժամանակ կառավարել է Հայաստանը։
կոնսուլ – Հռոմի բարձր պաշտոնյա և պետության ղեկավարներից մեկը։
լեգեոն – Հռոմեական բանակի հիմնական զորամասը։
Երկրորդ եռապետություն – Հռոմում երեք ղեկավարների դաշինք էր՝ Օկտավիանոս, Անտոնիուս և Լեպիդոս։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ II արքայի որդեգրած չեզոքության քաղաքականությունը։
Արտավազդ II-ը փորձում էր չեզոք մնալ, որովհետև Հայաստանը գտնվում էր Հռոմի և Պարթևաստանի միջև։ Եթե նա բացահայտ աջակցեր մեկին, մյուսը կարող էր հարձակվել Հայաստանի վրա։
բ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էր պարթևական արշավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ II-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար։ Ինչո՞ւ։
Արտավազդ II-ը Կրասսուսին առաջարկեց անցնել Հայաստանով, որովհետև այդ ճանապարհը ավելի անվտանգ էր և հայերը կարող էին օգնություն ցույց տալ։ Սակայն Կրասսուսը չընդունեց առաջարկը և գնաց անապատով, որտեղ էլ պարտվեց։ Այսինքն՝ առաջարկը օգտակար էր։
գ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի
պարթևական արշավանքը, ինչո՞ւ։
Անտոնիուսի արշավանքը վատ ազդեց հայ-հռոմեական հարաբերությունների վրա։ Նա նույնիսկ ձերբակալեց Արտավազդ II-ին։ Դրա պատճառով հարաբերությունները լարվեցին։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով։ Ո ՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը։
Հռոմը ցանկանում էր ընդարձակել իր տարածքները և վերահսկել արևելքի հարուստ երկրները։ Պարթևաստանը ուժեղ պետություն էր և խանգարում էր Հռոմի տարածմանը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը։
Հայաստանը գտնվում էր երկու մեծ պետությունների միջև։ Եթե Հայաստանը ամբողջությամբ աջակցեր մեկին, մյուսը կարող էր պատերազմ սկսել նրա դեմ։
3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները։
Արտաշեսյան թագավորության անկման ներքին պատճառներ են՝ իշխանական պայքարը, թագավորական ընտանիքի հակասությունները: Արտաքին պատճառներն են՝ Հռոմի և Պարթևաստանի ճնշումը, պատերազմները:
Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Արտաշես II արքայի խորհրդականն ես, որն արքային պետք է համոզի հրաժարվել շեշտված հակահռոմեական քաղաքականությունից կամ ծայրահեղ պարթևասիրությունից։
Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո դիրքորոշման տնտեսական և ռազմավարական կարևորությունը։
Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ինչպե՞ս կարձագանքեր տոհմիկ ավագանին։ Ինչո՞ւ։
Ես կասեի, որ Հայաստանը պետք է պահի հավասարակշռություն Հռոմի և Պարթևաստանի միջև։ Դա կարևոր է, որովհետև տնտեսությունը կզարգանա, պատերազմները կպակասեն, երկիրը ավելի անվտանգ կլինի։ Եթե Հայաստանը չափազանց աջակցի մեկ կողմին, մյուսը կարող է պատերազմ սկսել։ Ավագանին հավանաբար տարբեր կերպ կարձագանքեր․ ոմանք կհամաձայնեին, որովհետև խաղաղությունը օգտակար է, մյուսները կարող էին չհամաձայնել, որովհետև նրանք կողմ էին որևէ մեծ պետության։
Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ո ՞ր դեպքերի մասին է խոսքը։ Կա՞ն հակասություններ
պատմիչների տեղեկություններում։
2 | Համեմատի՛ր։ Ինչո՞ւ պարթևների Որոդես արքան անձամբ չգլխավորեց
Կրասսուսի դեմ ռազմարշավը և նախընտրեց Հայաստանի վրա
արշավանքը։
3 | Մեկնաբանի՛ր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ պատերազմող կողմերը
Հռոմն ու Պարթևական թագավորությունն էին, բայց հաղթանակի
ավետումը տեղի ունեցավ Հայաստանում ՝ թատերական ներկայացման
ժամանակ։


