Դաս 30. ԹԵՄԱ՝ §34. Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը: (Էլեկտրոնային դասագիրք 1՝ էջ 110-112)։
Եթե սենյակի պատին հպված սեղանին մի քանի կապոց գիրք և ջրով լի ծաղկաման դնենք, հատակի վրա ճնշումը կմեծանա: Իսկ սենյակի պատն այդ ճնշումը «չի էլ զգա»: Բայց եթե մխոցի միջոցով ճնշում գործադրենք հեղուկի կամ գազի վրա, ապա արդյունքը բոլորովին այլ կլինի:
- Ի՞նչ է նշանակում «հեղուկները հոսուն են» արտահայտությունը: Ո՞րն է հոսունության հետևանքը:
- «հեղուկները հոսուն են» արտահայտությունը նշանակում է, որ հեղուկի առանձին մասերը կարող են իրար նկատմամբ շարժվել, «սահել», իսկ դրա համար որևէ ճիգ չի պահանջվում: Հեղուկի հոսունության հետևանքով նրա ձևը փոփոխելիս առաձգականության ուժեր չեն ծագում:
- Ինչու՞ է հավասարակշռության վիճակում հեղուկի ազատ մակերևույթը հորիզոնական:
- Հավասարակշռության վիճակում հեղուկի ազատ մակերևույթը հորիզոնական է նրա հոսունության պատճառով և այդ վիճակում գոյություն ունեցող ծանրության ուժի ազդեցությամբ (ծանրության ուժը ուղղահայաց է երկրի մակերևույթին)։
- Հեղուկի ճնշման ուժերը միշտ ուղղահայաց են պինդ մարմնի հետ հեղուկի հպման մակերևույթին։ Ինչու՞:
- Հավասարակշռության վիճակում հեղուկի մակերևույթի վրա ազդող ուժերը ուղղահայաց են մակերևույթին, եթե հեղուկի մեջ կա պինդ մարմին, նույնը վերաբերում է նրանց հպման մակերևույթին։
- Բերեք հեղուկի ճնշման ուժերի դրսևորման մի քանի օրինակ:
- Ջրի բաց ծորակը մատով փակելիս զգում ես ջրի ճնշման ազդեցությունը։
- Եթե փուչիկի մեջ ջուր լցնելուց հետո այն ծակենք, ջուրը դուրս կթափվի ծակած մասից։
- Ինչպե՞ս կհիմնավորեք, որ հեղուկի առանձին մասերը փոխազդում են ճնշման ուժերով:
- Հեղուկով լցված ամուր պատերով գլանի մխոցի վրա բեռ դնելուց հետո, մխոցը կիջնի ներքև, հեղուկը կսեղմվի, որի ժամանակ հեղուկի մեջ կառաջանան ճնշման ուժեր, որոնք կազդեն մխոցի վրա և կհավասարակշի բեռի կշիռը։
- Ի՞նչ բնույթ ունեն հեղուկի ճնշման ուժերը։ Ինչո՞վ են պայմանավորված: Ինչպե՞ս են բաշխված ճնշման ուժերը հեղուկում:
- Հեղուկի ճնշման ուժերը առաձգականության ուժեր են։ Նրանք պայմանավորված են անմիջական հպմամբ։ Դրանք բաշխված են հավասարաչափ։
- Ինչու՞ են հեղուկներն անվանում «անսեղմելի»:
- Նույնիսկ շատ մեծ ճնշման ուժերով ներգործելիս հեղուկների սեղմվածությունը աննշան է, այդ պատճառով հեղուկները անվանում են «անսեղմելի»։
- Ի՞նչ է հեղուկի ճնշումը: Գրեք հեղուկի ճնշման բանաձևը: Ի՞նչ միավորներով է արտահայտվում հեղուկի ճնշումը:
- Հեղուկի ճնշումը հեղուկի հետ պինդ պինդ մարմնի հպման մակերևույթի (պատերի, հատակի) որևէ տեղամասի վրա ազդող ճնշման ուժի հարաբերությունն է այդ տեղամասի մակերևույթի մակերեսին։
- p = F/S
- S – տեղամասի մակերեսը
- F – տեղամասի վրա ազդող հեղուկի ճնշման ուժը
Փորձարարական առաջադրանքներ․
1. Փուչիկի մեջ մի քիչ օդ փչե՛ք և բերանը կապե՛ք: Փուչիկի որևէ մասը սեղմե՛ք: Ի՞նչ տեղի կունենա փուչիկի մնացած մասերում: Ինչո՞ւ:
2. Պոլիէթիլենային տոպրակը ասեղով ծակծկե’ք, որից հետո նրա մեջ ջուր լցրեք: Ցու ցադրե՛ք այնպիսի երևույթներ, որոնցում Պասկալի օրենքը դրսևորվում է։
3. Պոլիէթիլենային շշի մեջ կիսով չափ տաք ջուր (50-60°C) լցրե՛ք. ամուր փակե՛ք կափարիչով և մի կողմ դրեք: Մոտավորապես 1 ժամ անց նայե՛ք, թե ինչ է տեղի ունեցել շշի հետ. գրանցեք ձեր տեսածը աշխատանքային տետրում և փորձե՛ք բացատրել շշի հետ տեղի ունեցած փոփոխությունը:
4. Պլաստիկ շիշը մինչև վերև լցնել ջրով և փակել կափարիչը: Փորձեք սեղմել շշի մեջի ջուրը։ Այնուհետև թափեք ջուրի կեսը, այնուհետև նաև ամբողջ ջուրը և նորից փակեք շիշը: Այժմ փորձեք սեղմել օդը: Բացատրեք փորձի արդյունքները


