Սննունդ կառուցվածքը դերը

Սնունդը մարդու կյանքի ամենակարևոր բաղադիչներից մեկն է ունի 5 բաղադրիչ

1․ սպիտակուց — ձուկ,ձու,միս։

2․ածխաջուր — մակարոնեղեն, հացահատիկ, միրգ, բանջարեղեն։

3․ճարպեր — ձեթ, յուղ, կարագ, միս, սալ։

4․Հանքային աղեր

5․Ջուր

Հովհաննես Թումանյան

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հեղինակը ուզում է ցույց տալ, որ կյանքում դժվարություններ միշտ կան (հողմը), բայց եթե մարդիկ լինեն միասնական և աջակցեն իրար, ոչինչ չի կարող նրանց բաժանել։

Համերգ


Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Բանաստեղծությունը կոչվում է «Համերգ», որովհետև ջրի աղմուկը, անտառի արձագանքը և ժայռի լռությունը միասին նմանվում են երաժշտական ներկայացման։

Հեղինակը ցույց է տալիս, որ բնությունը կենդանի ու հզոր է։ Բնության մեջ ամեն ինչ կապված է իրար հետ և միասին ստեղծում է գեղեցիկ «համերգ»։