Lesson 1
Book– English in mind: Reggae music
Page– 86
Homework– ex. 10(a, b), 13 – p. 87
Lesson 1
Book– English in mind: Reggae music
Page– 86
Homework– ex. 10(a, b), 13 – p. 87
1. Ինչպե՞ս կանվանես մեկ բառով:Որոշիր, թե քո կազմած գոյականներից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիսՙ ի՞ր, թե՞ անձ:
Փոքր տուն, դաշնամուր նվագող, պար սովորեցնող, բնության պատկեր, նավի հրամանատար:
Փոքր տուն – տնակ — իր
Դաշնամուր նվագող – դաշնակահար — անձ
Պար սովորեցնող – պարուսույց — անձ
Բնության պատկեր – բնանկար — իր
Նավի հրամանատար – նավապետ — անձ
2.Նկար բառով և ներքևի բառաշարքի բառերով հնարավորինս շատ բարդ գոյականներ կազմիր:
Ծաղիկ — ծաղկանկար
զարդ — նկարազարդ
լույս — լուսանկար
կինո — կինոնկար
խիճ — խղճանկար
դեմք — դիմանկար
գիծ — գծանկար
ծով — ծովանկար
ինքը — ինքնանկար
3. Յուրաքանչյուր բառով կազմիր երկուական գոյական, որոնցից մեկը անձ ցույց տա, մյուսը ՙ իր:
Մարզ, հող, երգ, օդ, բույս, ծաղիկ, գործ, դեղ:
Օրինակ՝ մարզ-մարզպետարան, մարզպետ
Հող — հողամաս – հողագործ
Երգ – երգարան – երգուսույց
Օդ – օդապարիկ – օդաչու
Բույս – բուսաբանություն – բուսաբան
Ծաղիկ – ծաղկանոց – ծաղկավաճառ
Գործ – գործարան – գործատու
Դեղ – դեղատուն — դեղագործ
4. Երկու շարքերից գտիր իրար հականիշ գոյականները:
ա. տրտմություն, սեր, հաղթանակ, պատերազմ, սկիզբ, քնքշանք
բ. կոպտություն, խաղաղություն, խնդություն, ավարտ, ատելություն, պարտություն:
Տրտմություն — խնդություն
Սեր – ատելություն
Հաղթանակ – պարտություն
Պատերազմ – խաղաղություն
Սկիզբ – ավարտ
Քնքշանք – կոպտություն
5. Նվեր, կորյուն, մանուկ, շուշան, հասմիկ բառերը նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հատուկ, մյուս դեպքում որպես հասարակ անուն:
1. Նվեր
Հատուկ անուն – Նվերը այսօր չեկավ դպրոց։
Հասարակ անուն – Ես ծննդյանս համար գեղեցիկ նվեր ստացա։
2. Կորյուն
Հատուկ անուն – Կորյունը Մեսրոպ Մաշտոցի աշակերտն էր։
Հասարակ անուն – Արծվի կորյունը թռչել էր սովորում։
3. Մանուկ
Հատուկ անուն – Մանուկը մասնակցեց մրցույթին։
Հասարակ անուն – Մանուկը դեռ փոքր երեխա է։
4. Շուշան
Հատուկ անուն – Շուշանը շատ լավ է նկարում։
Հասարակ անուն – Այգում գեղեցիկ շուշան էր աճում։
5. Հասմիկ
Հատուկ անուն – Հասմիկը մեր դասարանի լավագույն աշակերտներից է։
Հասարակ անուն – Բակում հասմիկի անուշ բույր էր տարածվել։
կլվող թույներ
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Մարդու կյանքի համար անհրաժեշտ է սնունդ, սակայն, ցավոք, անորակ սննդի ընդունումը երբեմն կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ։
Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցով։
Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցները։ Այս խմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի, պտուղների մեջ։
Սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներն են։ Թունավորման պատճառ են դառնում սննդում գտնվող ախտածին մանրէների արտադրած թունավոր նյութերը։ Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կաթնամթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքում։ Սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ։ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտից։ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ։ Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինում։

Ի՞նչ անել
Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն է։ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռեւս չներծծված թույները դուրս են բերվում։ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3լ գոլ ջուր։ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատը։ Փսխելիս տուժածի գլուխը պետք է մի քիչ առաջ թեքված լինի։ Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը։ Երբեք մեջքի վրա պառկած վիճակում տուժածի մոտ փսխում մի’ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։
Ջրազրկում
Սննդային թունավորումների դեպքում տուժածը կարող է ունենալ լուծ եւ փսխում, որոնց հետեւանքով հաճախ նկատվում են ջրազրկման երեւույթներ։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համար։
Տուժածի ջրազրկման մասին է վկայում ծարավի զգացումը, բերանի չորությունը։ Ջրազրկված տուժածի անոթազարկը հաճախանում է, թուլանում է մաշկի առաձգականությունը, ձայնը նվաղում է, հնարավոր են ցնցումներ։
Այս նշաններից անգամ մեկ-երկուսի ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի եւ աղերի կորուստը։ Դրա համար տուժածին տվեք ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ, օրինակ ռեհիդրոն, օրալիտ` պահպանելով դրանց պատրաստման եւ օգտագործման կանոնները։
Դուք կարող եք նաեւ ինքնուրույն պատրաստել ջրազրկման ժամանակ տրվող հետեւյալ լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը եւ կես թեյի գդալ աղը լուծեք 1 լիտր` այսինքն 4-5 բաժակ ջրում։ Ժամը մեկ տուժածին տվեք առնվազն 2 բաժակ այդ լուծույթից։ Ցանկալի չի տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։
Ուշադրություն
Արհեստական փսխում չի կարելի առաջացնել, եթե թույնը քայքայիչ նյութ է կամ նավթային հիմք ունի։ Այս դեպքերում թույնի խտությունը նվազեցնելու համար տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։ Կարող եք տալ նաեւ մածուն։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նաեւ այն դեպքերում, երբ տուժածը սրտային հիվանդ է, հղի կին է կամ անգիտակից վիճակում է։
Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ Ցանկալի է, որ փսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոց։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ ցուցաբերեք համապատասխան ԱՕ։
տես նաև այստեղ
Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
— օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
— տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
— երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ: