Ռելիեֆ

Ներքևի հուշող բառերից գտնել համապատասխան պատասխանները։

  1. Մեծ տափարակ հարթ վայր: Հարթավայր
  2. Համարյա ուղղահայաց վեր խոյացող քարային զանգված: Ժայռ
  3. Բարձունքների միջև ընկած երկարավուն ու աստիճանաբար ցածրացող տեղանք: Ձոր
  4. Լեռների, ժայռերի մեջ խոռոչ: Քարանձավ
  5. Ծառածածկ տարածք: Անտառ
  6. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք: Անապատ
  7. Զգալի մեծության բնական ջրահոսք: Գետ
  8. Օվկիանոսի հետ կապված ջրային մեծ տարածություն: Ծով
  9. Լեռների երկարաձիգ շարք: Լեռնաշղթա
  10. Ջրով լցված բնական գոգավորություն: Լիճ
  11. Վեր խոյացող բնական մեծ բարձրություն: Սար
  12. Խոտով և ծաղիկներով ծածկված դաշտ: Մարգագետին

Հուշող բառեր՝ Մարգագետինսարլիճլեռնաշղթա, ծով, գետանապատանտառքարանձավձորժայռհարթավայր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով