- Ի՞նչ եք անվանում այն ձևը, որն ունի հինգ կողմ:
Պատասխան՝ Հնգամունք (պենտագոն) - Ո՞րն է Երկրի ամենացուրտ վայրը:
Պատասխան՝ Օյմյակոն, Ռուսաստան - Որտեղ է գտնվում ամենահին բուրգը:
Պատասխան՝ Սաքքարա, Եգիպտոս (Զոսերի բուրգ) - Ո՞ր նյութն է երկրագնդի վրա առկա ամենադժվար նյութը:
Պատասխան՝ Ադամանդ - Որքա՞ն է պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմում խաղացողների թիվը:
Պատասխան՝ 11 խաղացող - Ո՞ր լեզուն է աշխարհում ամենաշատ խոսվող լեզուն:
Պատասխան՝ Չինարեն (մանդարին) - Ի՞նչն է ընդգրկում Երկրի մակերևույթի մոտավորապես 71%-ը՝ հող, թե՞ ջուր:
Պատասխան՝ Ջուր - Ինչպե՞ս է կոչվում աշխարհի ամենամեծ անձրևային անտառը:
Պատասխան՝ Ամազոնի անտառ - Ո՞րն է աշխարհի ամենամեծ կաթնասունը:
Պատասխան՝ Կապույտ կետը - Ո՞վ է Microsoft-ի հիմնադիրը:
Պատասխան՝ Բիլ Գեյթս - Ո՞ր տարում սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:
Պատասխան՝ 1914թ. - Քանի՞ ոսկոր ունեն շնաձկները:
Պատասխան՝ Ոչ մեկը (նրանք ունեն քրոսքավաճառքային կմախք) - Գազի ո՞ր տեսակի ավելցուկն է գլոբալ տաքացման պատճառը:
Պատասխան՝ Ածխաթթու գազ (CO₂) - Ի՞նչն է կազմում (մոտավորապես) մեր ուղեղի ծավալի 80%-ը:
Պատասխան՝ Ջուր - Ո՞ր թիմային մարզաձևն է հայտնի որպես Երկրի ամենաարագ խաղը:
Պատասխան՝ Սահակուռ շելակ - Ո՞րն է Երկրի ամենամեծ օվկիանոսը:
Պատասխան՝ Խաղաղ օվկիանոս - Որտեղ է ծնվել Քրիստոֆեր Կոլումբոսը:
Պատասխան՝ Ջենովա, Իտալիա - Քանի՞ մոլորակ կա մեր արեգակնային համակարգում:
Պատասխան՝ 8 մոլորակ - «Աստղեր և գծեր» ո՞ր երկրի դրոշի մականունն է:
Պատասխան՝ ԱՄՆ-ի - Քանի՞ սիրտ ունի որդը:
Պատասխան՝ 5 սիրտ - Ո՞ր ոսկորներն են պաշտպանում թոքերը և սիրտը:
Պատասխան՝ կողոսկրեր - Ծիր Կաթինի ո՞ր մոլորակն է ամենաշոգը:
Պատասխան՝ Վեներա - Ո՞վ է հայտնաբերել, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը:
Պատասխան՝ Նիկոլա Կոպեռնիկոս - Ո՞րն է աշխարհի ամենամեծ իսպանախոս քաղաքը:
Պատասխան՝ Մեխիկո, Մեքսիկա - Ո՞ր երկրում է գտնվում աշխարհի ամենաբարձր շենքը:
Պատասխան՝ ԱՄԷ՝ Դուբայում՝ Բուրջ Խալիֆա - Ո՞ր զբոսաշրջային հայտնի վայրն էր ժամանակին կոչվում «Խոզերի կղզի»:
Պատասխան՝ Կուբա 🇨🇺 - Ո՞վ է եղել առաջին մարդը, ով ճանապարհորդել է տիեզերք:
Պատասխան՝ Յուրի Գագարին - Ո՞րն է աշխարհի ամենամեծ կղզին:
Պատասխան՝ Գրենլանդիա - Ո՞ր նախագահին է վերագրվում ԱՄՆ-ում ստրկությանը վերջ դնելը:
Պատասխան՝ Աբրահամ Լինքոլն - Ո՞վ է նվիրել Ազատության արձանը Միացյալ Նահանգներին:
Պատասխան՝ Ֆրանսիան - Ո՞րն էր առաջին կենդանին, որին կլոնավորեցին:
Պատասխան՝ Դոլլի ոչխարը - Ո՞վ է նկարել Մոնա Լիզան:
Պատասխան՝ Լեոնարդո դա Վինչի - Քանի՞ ոսկոր կա մարդու կմախքում:
Պատասխան՝ 206 ոսկոր - Ո՞ր թվականին է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Պատասխան՝ 1939թ. - Ո՞ր երկիրն է աշխարհի ամենամեծ բնակչությունը:
Պատասխան՝ Չինաստան - Ո՞րն է բնակչության թվով աշխարհի ամենափոքր երկիրը:
Պատասխան՝ Վատիկան
Category: 6-3 Հայոց լեզու
Հետաքրքրաշարժ հայոց լեզու
1.Նավակ, հատակ, նամակ, տնակ, լեզվակ, վիպակ, թռչնակ, տեսակ, կոտորակ, առվակ, բանակ, գետակ, օրինակ բառերից որո՞ւմ է ակ-ը նվազական-փաղաքշական իմաստ
արտահայտում։
2. Ակռա, ամուլ, հարս, կերոն, թաս, թույն, աշուն, թակ, ափսե, մարդբառերը գլուխկոնծի տալով փոխվեցին, դարձան նոր բառեր, գրիր այդ բառերը
բացի մեկից:
Ակռա — առկա, առակ
Ամուլ — լումա
Հարս — սրահ
Կերոն — նորեկ
Թաս — սաթ
Թույն — նյութ
Աշուն — անուշ
Թակ — կաթ
Ափսե — փեսա
Մարդ — դրամ
3 Տարբեր կենդանիներ են հնարամտորեն թաքնվել (ձախից աջ)
բերված նախադասության մեջ: Գտիր դրանք:
Զանգակատուն տանող խորդուբորդ ճանապարհով երիտասարդները աղմուկաղաղակով, բայց ծուլորեն մոտեցան եզերազարդ աղբյուրին։
13.05.2025
1.Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:
- Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
- Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
- Բոլոր խնդիրները փորձի՛ր լուծել:
- Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
- Բոլոր վազում էին ինչ-որ մեկի հետևից:
- Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:
- Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
- Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
- Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
- Ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
- Բոլոր երկրներում եղել Է:
- Բոլոր նույն բանն են պնդում:
- Ամբողջը կրակի բաժին դարձավ:
2. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր։
Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում է: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի, տուգանվում է: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք է եղել, որն է արժանացել պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկսվել և սերնդից սերունդ է փոխանցվել: Այժմ ոչ ոք չի հիշում, թե ե՞րբ և ի՞նչ պատճառով է առաջացել այդ լավ սովորույթը:
3․Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:
Բազկաթոռ — բազկ — բազք
Ոսկեգույն — ոսկե — ոսկի
Գնդակ — գնդ — գունդ
Զուգափայտ — զուգ — զույգ
Մարգարտածաղիկ — մարգարտ — մարգարիտ
Գրկաբաց — գրկ — գիրկ
Գրականություն — գր — գիրք
Ձվածեղ — ձվ — ձու
Ձնեմարդ — ձն — ձյուն
Սրտակից — սրտ — սիրտ
Սիրահար — սիր — սեր
Գինեվաճառ — գինե — գինի
Գերեվաճառ — գերե — գեր
Բարեկամ — բարե — բար
Մատենագիր — մատե — մատյան
Լուսաբաց — լուսա — լույս
4. Տրված բառերը երեք խմբի` գոյական, ածական, բայ, բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:
Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղկավետ. հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ,գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
Գոյականներ
Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ
Ածականներ
Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա
Բայեր
Վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել
Տարբերություն
- Գոյականները կոչում են առարկաներ կամ անձեր:
- Ածականները նկարագրում են գոյականների որակները:
- Բայերը ցույց են տալիս գործողություն:
5. Տեքստի ընդգծված բառերի հոմանիշները գտնել բառարանից։ Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը: Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի զարմանալի ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:
Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում:
Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:
- հայտնագործել — գտնել, բացահայտել, պարզել
- նվաճած — գրաված, զբաղեցրած, ենթարկեցրած
- զարմանալի — անհավանական, արտասովոր, անսպասելի
- նույնպես — նաև, ևս, ի լրումն
- անուշեղեն — քաղցրավենիք, քաղցրափունջ, աղանդեր
- համով — բուրավետ, համեղ, հաճելի համ ունեցող
6. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:
ա) Ամպ. ծաղիկ. վար. կար. unւգ. երգ. ժողով. օճառ:
բ) Գող. վախ, քար, մահ, մանուկ, Էջ (իջ), մայր:
ա)
Ամպ – ամպել
Ծաղիկ – ծաղկել
Վար – վարել
Կար – կարել
Ցուգ – ցուգել
Երգ – երգել
Ժողով – ժողովել
Օճառ – օճառել
բ)
Գող – գողանալ
Վախ – վախենալ
Քար – քարանալ
Մահ – մահանալ
Մանուկ – մանուկանալ
Էջ – իջնել
Մայր – մայրանալ
7. Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:
Հայտնի Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևել է (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ փչել է (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր է տարել (տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառել (դառնալ) ու որպես անձրև է տեղացել (տեղալ):
07.05.2025
1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Ո՞ր բառերը հոմանիշ չունեն այս շարքում, ընդգծիր։
Քնել, վախենալ, տգետ, փոս, ննջել, ահաբեկվել, սրդողել, հոր, տխմար, նիրհել, անգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, սարսափել, վեմ, ողորմելի, խրամատ։
- Քնել, ննջել, նիրհել, մրափել
- Վախենալ, ահաբեկվել, զարհուրել, սարսափել
- Տգետ, տխմար, անգետ, բթամիտ
- Փոս, հոր, վիրապ, խրամատ
2.Տրված բառացանկից առանձնացրու հականիշային զույգերը:
Թաքուն, հասարակ, միանման, տխրալի, ստոր, շքեղ, բացահայտ, տարբեր, մեծահոգի, ուրախալի։
- Թաքուն – Բացահայտ
- Հասարակ – Շքեղ
- Միանման – Տարբեր
- Ստոր – Մեծահոգի
- Տխրալի – Ուրախալի
3.Տրված շարքից առանձնացրու գեղեցիկ բառի հոմանիշները:
Կարմրավուն, անշուք, չքնաղ, հասարակ, սիրուն, գեղատեսիլ, պարզ, գողտրիկ, կախարդական, չնաշխարհիկ, բարի, խորոտ։
Չքնաղ, սիրուն, գեղատեսիլ, գողտրիկ, խորոտ, չնաշխարհիկ
4.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:
բերանը ջուր առնել – չխոսել
գլխի ընկնել- լսել
դանակը ոսկորին հասնել- համբերությունը հատնել
աշխարհով մեկ լինել- ուրախանալ
գլխի ընկնել – լսել – սխալ ճիշտ իմաստը՝ հասկանալ, գիտակցել
5.Ընդգծիր պարզ բառերը:
Պարտք, կորյուն, հնչյուն, արձան, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, ընձառյուծ, զարմիկ, դադար, գալար, գովազդ, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, եղանակ, պատում։
6. Ընդգծիր բարդ բառերը:
Առաջին, վանահայր, տանուտեր, ախորժալուր, տանտիկին, գլխարկ, հոգեցունց, ամենուր, հացազգի, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
05.05.2025
1.Ընդարձակի՛ր տեքստը՝ գրելով համապատասխան լրացումներ:
Գեղեցիկ երեկո էր: Գույնզգույն երկնքում մայր էր մտնում գեղեցկագույն արևը: Անձրևոտ փողոցներում ու հիանալի այգիներում զբոսնում են երիտասարդները: Հանկարծ փչեց մեղմ քամին: Քիչ անց սկսվեց հորդարատ անձրև, մեղմ քամին դարձավ ուժեղ փոթորիկ: Որոտաց հզոր կայծակը, և պայծառ օրը մռայլվեց:
2. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով գրի՛ր թանգարան բառը:
Տարիներ շարունակ (ի՞նչը) թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:
(Ինչի՞) Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:
Չի կարողանում կտրվել իր ստեղծած (ինչի՞ց) թանգարանից:
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (ինչո՞վ) թանգարանով:
(Որտե՞ղ) Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:
3.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն) օգնության:
Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) համակրանքից բացի գավաթն էլ շահեց:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) տակառի մեջ:
Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) օվկիանոսների հետ:
Ըստ (օրինակ)՝ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի:
Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) ցանցն են հրապուրում զանազան ձայներով։
30.04.2025
Գոյականի կրկնություն
1.Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ․
ա. սահնակ, կարկաչուն, ծառատեսակ
բ. սրիչ, վանք, հնչուն
գ. ծիածան, արեգակ, երկինք,
դ. կարմրավուն, հրաշալի, փախուստ
2.Ո՞ր շարքում են միայն գոյականներ․
ա. նվագ, սիրելի, տիկին
բ. ամիս, անձրև, գինի
գ. մարդ, գետին, ցնծագին
դ. պար, գնդակ, առատ
3.Ո՞ր շարքում չկա գոյական․
ա. բարձր, հարուստ, հարևան
բ. երաժիշտ, հարգելի, տնային
գ. դաս, ծովային, կռվարար
դ. տգեղ, բնական, ուժեղ
4.Ո՞ր շարքում չկա գոյական․
ա. ապակի, սիրելի, գովելի
բ. գործվածք, շքեղ, վայրենի
գ. հոգի, կանացի, վարպետ
դ. հայկական, կախարդական, կանաչ
5.Ո՞ր բառը գոյական չէ․
ա. գյուղ
բ. զինվորական
գ. հյութալի
դ. հարգանք
7.Ո՞ր բառն է գոյական․
ա. համոզիչ
բ. քննիչ
գ. գրավիչ
դ. դյութիչ
8.Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․
1. սիրտ, աստղիկ , շանթ
2. գավաթ, երկիր, քնար
3. մարտիկ, շուշան, վրեժ
4. կորյուն, երեխա, մանուկ
9.Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․
1․ծաղիկ, փայլակ, մանուշակ
2. տղա, պատանի, զեյթուն
3. նվեր, ցորեն, կահույք
4. հայրենիք, վահան, ծիծեռնակ
10. Նշիր հատուկ գոյականները:
1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ
11.Ո՞ր բառը գոյական չէ․
ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող
12. Ո՞ր բառը գոյական չէ․
ա. դյութիչ
բ. սրիչ
գ. վարիչ
դ. գրիչ
13. Ո՞ր բառը գոյական չէ․
ա նպարեղեն
բ․ հրեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն
27.04.2025
Հայոց լեզու
1. Ըստ ասացվածքի՝
Քանի լեզու գիտես, այնքան … ես;
Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած:
2. Տրված բառերից ո՞րը իկ ածանցով փոքրացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
Գունդ, մայր, մարդ, շուն, սագ:
3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ լրաբեր, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
4. Ո՞ր բառում է կենդանու ձագը թաքնված:
Հավատարիմ, վրձին, կայծակ, ցուլ, դեզ:
5. Բառերից որու՞մ հարցում արտահայտող բառ չի թաքնված:
Կով, ոչինչ, թաս, ներբան, լուծում:
6. Յուրաքանչյուր շարքում ո՞ՙր բառն է, որ գործողություն չի ցույց տալիս:
1.Ննջել, նվագել, հորովել, արգելել, խռովել:
2. Առաջանալ, գոռալ, ընթանալ, պսպղալ, արևագալ:
7. Սար, հեր, կեր, բուկ բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:
Սեր, հոր, կար, կիր, բեկ։
8. Պիտակ բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր:
Գիտակ, դիտակ, շիտակ։
9. Վերնազգեստ, հանկարծ, նպատակային, առարկա, ձայնավոր, քարտաշ, մրցավար, ճամբարային, դադարել բառերում հմտորեն թաքնվել են գոյականներ: Փորձիր գտնել դրանք:
Վերնազգեստ – նազ, ազգ։
Հանկարծ – նկար, կար:
Նպատակային – պատ, ակ:
Առարկա – արկ։
Ձայնավոր – նավ։
Քարտաշ – արտ։
Մրցավար – ցավ, վար։
Ճամբարային – ամբար, բար։
Դադարել – դար։
24.04.2025
Հայոց լեզու
1.Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Վարդատունկ — ծառատունկ
կարմրահեր — շեկահեր
օձապտույտ — շրջապտույտ
երգչախումբ — ավազակախումբ
կալվածատեր — հողատեր
մկնորս — ձկնորս
գարեջուր — ցեխաջուր։
2. Բաղադրյալ բառերի երկրորդ բաղադրիչները փոխելով՝ ստացված նոր բարդ բառեր:
- Ծաղկանկար — ծաղկաման
- Միաբան — միասեռ
- Նրբանկատ — նրբաճաշակ
- Խաղասենյակ — խաղահրապարակ
- Հեռագիր — հեռախոս
- Հորդահոս — հորդառատ
- Աղաման — աղակեր
3. Բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛րնոր բարդ բառեր:
- Ծաղկազարդ, արևաշող — արևածաղիկ, շողազարդ
- Մեներգ, խմբապար — խմբերգ, մենապար
- Վարդագույն, ոսկեվառ — ոսկեգույն, վարդեվառ
- Մատենագիր, Դասակարգ — դասագիր, մատենակարգ
4.Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:
- Պատկերազարդ – արմատը զարդ — հնչյունափոխություն չկա
- Բազկաթոռ – արմատը բազուկ — հնչյունափոխություն՝ ու — սղվել է
- Ոսկեվառ – արմատը ոսկի – հնչյունափոխություն ի — ե
- Մաքսանենգ – արմատը նենգ — հնչյունափոխություն չկա
- Կաղնեփայտ – արմատը կաղնի — հնչյունափոխություն ի — ե
- Գրկել – արմատը գիրկ — հնչյունափոխություն ի — ը
- լեռնաշղթա – արմատը լեռն- հնչյունափոխություն չկա
- Պատուհան – արմատը պատուհան — հնչյունափոխություն չկա
- Ամառնամուտ – արմատը ամառ — հնչյունափոխություն չկա
- Մարդամոտ – արմատը մարդ – հնչյունափոխություն չկա
- Ժամացույց – արմատը ժամ – հնչյունափոխություն չկա
- Հողագունդ – արմատը հող — հնչյունափոխություն չկա
- Ջերմանավ – արմատը ջերմ — հնչյունափոխություն չկա
- Սրտապատառ – արմատը սիրտ – հնչյունափոխություն ի — սղվել է
- Ցուցանակ – արմատը ցույց — հնչյունափոխություն յ — սղվել է
- սիրառատ – արմատը սեր — հնչյունափոխություն ի — ե
- գինեվաճառ – արմատը գինի — հնչյունափոխություն ի — ե
- գերեվաճառ – արմատը գերի — հնչյունափոխություն ի — ե
- բարեգութ – արմատը բարի — հնչյունափոխություն ի — ե
- Մատենագիր – արմատը մատյան — հնչյունափոխություն յա — ե
- լուսամուտ – արմատը լույս — հնչյունափոխություն յ — սղվել է
23.04.2025
1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները.
- Զարթնել – արթնանալ
- Թոշնել – չորանալ, մարել
- Փնտրել – որոնել
- Մտաբերել – հիշել
- Վերջացնել – ավարտել
- Բարևել – ողջունել
- Կարդալ – ընթերցել
- Ցատկոտել – թռվռալ
- Վճռել – որոշել
- Գունատվել – սպիտակել
- Ստել – խաբել
- Խմել – ըմպել
- Կարգադրել – հրամայել
- Ունկնդրել – լսել
- Ուսանել – սովորել
- Փսփսալ – շշնջալ
2. Գտիր առաջին շարքի բառերի հոմանիշները երկրորդ շարքում.
ա) հիանալ – զմայլվել
ապաքինվել – առողջանալ
չաղանալ – գիրանալ
պարծենալ – հպարտանալ
չքանալ – անհայտանալ
ընկղմվել – սուզվել
բ) ննջել – նիրհել
կողոպտել – թալանել
հանդգնել – համարձակվել
մտածել – խորհել
ենթարկվել – հնազանդվել
վրնջալ – խրխնջալ
3. Առարկա ցույց տվող բառերից կազմված գործողություն ցույց տվող բառեր.
- Գիշեր – գիշերել
- Պատիժ – պատժել
- Վեճ – վիճել
- Շղթա – շղթայել
- Դեզ – դզել
- Կոճակ – կոճկել
- Հույս – հուսալ
- Կարոտ – կարոտել
- Փունջ – փնջել
- Հունձ – հնձել
- Պատվեր – պատվիրել
- Վաստակ – վաստակել
- Սոսինձ – սոսնձել
- Ժպիտ – ժպտալ
- Գիրկ – գիրկաբաց ընդունել
- Քրքիջ – քրքջալ
- Որոտ – որոտալ
- Վճիռ – վճռել
- Ողջույն – ողջունել
- Մեխ – մեխել
- Ավել – ավլել
- Նվեր – նվիրել
- Շող – շողալ
- Ծառ – ծառանալ
- Կերակուր – կերակրել
4. ա և բ շարքի համապատասխան արմատներով կազմված բարդ բառեր.
ա)
- Հաստ + ձեռ = հաստաձեռն
- Թանկ + գին = թանկագին
- Խիստ + պահանջ = խստապահանջ
- Սաղարթ + խիտ = սաղարթախիտ
- Առատ + բուն = առատաբուն
- Հորդ + առատ = հորդառատ
բ)
- Աստղ + զարդ = աստղազարդ
- Փուշ + հեր = փշահեր
- Շեկ + գիրկ = շեկագիրկ
- Քաղցր + համ = քաղցրահամ
- Արագ + վազ(ք) = արագավազ
- Գիրկ + բաց = գրկաբաց
5. Ընդգծիր փոխաբերական իմաստ ունեցող արտահայտությունները.
- Երկաթե կամք
- Կապույտ աչքեր
- Խոր միտք
- Թեթև աշխատանք
- Տափակ տանիք
- Թարմ ձուկ
- Սլացիկ բարդի
- Ոսկի բնավորություն
- Տափակ խոսք
- Սուր աչք
- Խոր ձոր
31.03.2025
Հետևյալ բառերը բաժանիր բաղադրիչների.
Ավտոմեքենա-ավտո — մեքենա
Վազքուղի-վազք — ուղի
Գնդակ-գնդ — ակ
Անհայտ-ան — հայտ
Մթություն-մթ — ություն
Արևելք-արև — ելք
Քանդակագործ- քանդակ – ա — գործ
Երկրագունդ-երկր – ա — գունդ
Ճանապարհ-ճանապարհ
2. Նշի՛ր, թե նախադասության անդամներն ինչ խոսքի մաս են.
Ամպի որոտը խլացրեց շրջակայքը: Ամպ – գոյական, որոտ – գոյական, խլացրեց – բայ, շրջակայքը – գոյական։
Կանգառում կանգնած մարդիկ սպասում էին երթուղու: Կանգառում – գոյական, կանգնած – բայ, մարդիկ – գոյական, սպասում – բայ, երթուղի – գոյական։
Պատուհանից ներս թափանող արևի շողերը լուսավորել էին սենյակը:
Պատուհանից – գոյական, թափանցող – ածական, արևի – գոյական, շողեր – գոյական, լուսավորել – բայ, սենյակ – գոյական։
3. Ընդարձակի՛ր նախադասությունները ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերի օգնությամբ.
Երկինքը մռայլվեց: Գեղեցիկ երկինքը արագ մռայլեց։
Աղջիկը քայլում էր: Գեղեցիկ աղջիկը արագ քայլում էր։
Ուսուցիչը բարկացավ: Գեղեցիկ ուսուցիչը ուժեղ բարկացավ։
4. Կետերի փոխարեն գրի՛ր համապատասխան տառը.
Կարևոր, հոգատար, լայնեկրան, օդաչու, որսորդ, անօգուտ, ամենաորակյալ, վերելք, վայրեջք, պարերգ, երակ, ամենաէական, առօրյա, տնօրեն, եռորյա, անօդ, անոթ:
5. Գրի՛ր, թե հետևյալ բայերը ի՞նչ ժամանակով են դրված.
Խոստանում եմ, լողացավ, դուրս կգա, առողջանում է, հավանել էի, սրտնեղում է, գալիս ենք, եկել են, պարելու է, պիտի ողջունի, մոռացել է։
