15.05.2024

Ճանապարհ, ժամանակ, արագություն/մաս 3

Միավոր  ժամանակում    մարմնի    անցած ճանապարհը   նրա  շարժման արագությունն է։

Արագությունը  կարելի է  չափել  արագաչափի  միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան  շարժվում է  ժամում 70 կմ  արագությամբ,  կամ ավտոմեքենան  շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է  նրա անցած ճանապարհի և ծախսած  ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Մարմնի  անցած  ճանապարհը  հավասար է  նրա շարժման  արագության  և  ծախսած  ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

Մարմնի ծախսած  ժամանակը  հավասար  է  նրա  անցած ճանապարհի   և  արագության   քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն


Խնդիրներ

1.  Գնացքը  9  ժամում միևնույն արագությամբ անցավ 540  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։

Լուծում՝

540 : 9 = 60 կմ/ժ

Պատ՝. 60 կմ/ժ։

2.  Ավտոմեքենան  11  ժամում միևնույն արագությամբ անցավ 770  կմ ճանապարհ՝ առանց դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։

Լուծում՝

770 : 11 = 70 կմ/ժ

Պատ՝. 70 կմ/ժ։

3.  Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։

Լուծում՝

7 • 65 = 455 կմ

Պատ՝. 455 կմ։

4.  Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։

Լուծում՝

4 • 13 = 52 կմ

Պատ՝. 52 կմ։

5.  Նարեի  տնից մինչև դպրոց  360  մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։

Լուծում՝

360 ։ 40 = 9 ր

Պատ՝. 9 ր։

6.  Սևանից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկ երկրորդը՝ 65 կմ։

Լուծում՝

75 – 65 = 10 կմ

10 • 9 = 90 կմ

Պատ՝. 90 կմ։

7.  Աշտարակից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  5 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ երկրորդը՝ 60  կմ։

Լուծում՝

60 – 55 = 5 կմ

5 • 5 = 25 կմ

Պատ՝. 25 կմ։

8.  Բեռնատարը  250 կմ  ճանապարհի  առաջին 120կմ-ն  անցավ  60 կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 65 կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը   քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։

Լուծում՝

120 ։ 60 = 2 ժ

250 – 120 = 130 կմ

130 ։ 65 = 2 ժ

2 + 2 = 4 ժ

Պատ՝. 4 ժ։
9. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանք։

Գյումրիից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 95 կմ, իսկ երկրորդը՝ 65  կմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով