Մայրենի

  • Կարդա՛ Հ․ Թումանյանի «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ» բալլադը։
  • Բլոգումդ արձակ՝ 5-6 նախադասությամբ պատմի՛ր բալլադը։
  • Օրերից մի օր Ճայն ու Չղջիկը որոշում են առևտրով զբաղվել,սակայն նրանք գումար չունեին։Նրանք որոշում են պարտք վերցնել Փշից։ Փուշը մեծ սիրով նրանց պարտքով գումար է տալիս։Ճայը գնում է այլ երկրներ նավով ապրանքներ գնելու համար իսկ Չղջիկը մնում է տանը։Ճայը այդ երկրներում ինչ տեսնում է գնում է վաճառելու նպատակով,սակայն նավով վերադառնալիս նավը խորտակվում է ծովում,իսկ Ճայը ամաչում է վերադառնալ,քանի որ ամբողջ ապրանքը խորտակվել էր։Եվ ահա վրան է հասնում պարտքի վերադարձնելու օրը, Փուշը գալիս է Չղջիկի մոտ և պահանջում իր տված գումարը։Չղջիկը ասում է,որ Ճայը չի վերադարձել երբ վերադառնա գումարը կտան ամբողջությամբ,սակայն Ճայը այդպես էլ չի վերադառնում իսկ Փուշը ամեն օր Չղջիկից պահանջում է իր գումարը Չղջիկը իր ողջ ունեցվածքը վաճառում է անգամ իր հագի շորերը այդպես էլ պարտքը չի կարողանում մարել իր պարտքը և ամոթից հեռանում է իր քաղաքից։
  • Բալլադից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ ու սովորի՛ր։

Մուրհակ-Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտագիր:

Համրել-հաշվել :

Փըստա-Արևադարձային և մերձարևադարձային երկրներում աճող ծառ, որ տկողինի նման պտուղ է տալիս:

Թառակ-Այգիների թաղ, որ ուրիշ թաղերից բաժանված Է փողոցով՝ ճանապարհով:

Ցիփ-Բոլորովին, ամբողջապես:

Նամուս-պատիվ:

  • Ո՞րն է այս բալլադի ասելիքը։ Ի՞նչ սովորեցիր բալլադից։

Բալլադը ինձ սովորեցրեց որ պետք է լինել ազնիվ,պատասխանատու:

  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյակա, 5 ածական, 10 բայ։
  • 10 գոյական-փող,խելք,ձեռ,ոտ,մուրհակ,մարգարիտ,նավ,աչք, ճանապարհ,դուռ։
  • 5 ածական-երկար,սարսափելի,մերկ,աղքատ,չար։
  • 5 բայ-եկան,բարկանալ,նստեց,մնաց,տեսավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով