Մշակութային արժեքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես հասկանում մշակույթ ասելով: Թվարկի՛ր մի քանի մշակութային արժեքներ: Մշակույթ ասելով ես հասկանում եմ այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է ժողովուրդը՝ խաչքարերը, կտավները, եկեղեցիները, կամուրջները, ամրոցները, գիրգերը, ոսկե և արծաթե իրերը։
  2. Ինչո՞վ է հայտնի Մատենադարանը: Մատենադարանը հայտնի է հին հայկական ձեռագրերով, փաստաթղթերով, ձեռագիր մատյաններով։
  3. Երբևէ խաչքար տեսե՞լ ես: Նկարագրի՛ր այն: Խաչքարեր տեսել եմ մեր ճամփորդությունների ժամանակ։ Նրանք ուղղանկյունաձև տեսք ունեն, վրան փորագրված է խաչ, կողքերը տարբեր մանր նախշանկարներ և հիմնականում գտնվում են եկեղեցիների բակերում։
  4. Ի՞նչ է մանրանկարը:Մանրանկարը գրքի մեջ ձեռքով կատարած փոքր գծանկարներն են, որոնք ներկված են տարբեր բույսերի գույներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով