Ձմեռային ճամբար, օր 12-րդ

Առավոտյան ընկեր Իվետայի հետ գնացինք գաթա թխելու համար պարագաներ գնելու։ Հետո մեր աղջիկները ընկեր Իվետայի հետ պատրաստեցին գաթա։ Միասին համտեսեցինք այն, շատ համեղ էր ստացվել։ Հետո մեզ այցելեցին մեր ավագ ճամբարականները։ Այսօր մեզ ծանոթացրեցին ապարների զարմանալի աշխարհին։ Տեսանք քարերի որոշ տեսակներ՝ տուֆ, օբսիդիան, մի տեսակ էլ կար շերտավոր էր։

Օրվա վերջում բակում խաղեր խաղացինք։