Ձմեռային ճամբար, օր 14-րդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ստուգեցինք մեր բլոգներում ձմեռային ճամբարի հաշվետվությունները, նախաճաշեցինք ու գնացինք «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոն՝ «Չեբուռաշկա» մանկական ֆիլմը դիտելու։ Շատ հետաքրքիր ֆիլմ էր։ Ֆիլմը Չեբուռաշկայի մասին էր։ Սկզբում նրան ոչ ոք չէր սիրում, բոլորը նրան նեղացնում էին։ Հետո ճանաչեցին Չեբուռաշկային, տեսան , որ նա շատ խելացի ու բարի է։ Նրա հետ ընկերացան և սկսեցին միասին ապրել։ Սկզբում շատ տխուր էր, բայց վերջում բոլորն էլ ուրախ ու երջանիկ էին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով