Ձմեռայի ճամբար, օր 9-րդ

Գյումրի, օր 2-րդ

Օրը սկսեցինք առավոտյան մարզական պարապմունքով։

Հետո այցելեցինք Գեղարվեստի դպրոց։ Շատ հետաքրքիր էր արվեստանոց-արհեստանոցում։

Գեղարվեստի ակադեմիայում՝ մաս 1-ին։

Գեղարվեստի ակադեմիայում՝ մաս 2-րդ։

Հետո եղանք Գյումրիկ, Հոլ արվեստանոց- արհեստանոցներում։

Եղանք ԿԱԱԶԱ հիմնադրամում։ Այստեղ էլ հետաքրքիր անցավ, հանդիպեցինք ու ընկերացանք մեզ հասակակից գյումրեցի սովորողների հետ, միասին ուսուցողական խաղեր խաղացինք։ Շատ հետաքրքիր էր մի խաղ, որի ժամանակ պետք է կատարեիր տրված հրահանգի ճիշտ հակառակը։ Օրը ավարտեցինք Օլիմպիկ հյուրանոցի օլիմպիական լողավազանում։

Ձմեռային ճամբար, օր 8-րդ

Եռօրյա ճամբար, օր 1-ին

Ճանապարհվեցինք դեպի մշակույթային Գյումրի։

Ճանապարհին կանգ առանք Արուճի քարավանատան մոտ։ Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր.  մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ 

Հետո կանգ առանք Թալինում։ Ֆուտբոլային հանդիպում ունեցանք Թալինի թիվ 1 դպրոցում։

Մեր հասակակիցների հետ կազմակերպեցինք սպորտլանդիա։ Շատ հետաքրքիր մրցաշարեր անցկացրեցինք։

Հետո կանգ առանք Թալինի Կաթողիկե եկեղեցում։  Այն բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարն ունի  ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

Վերջապես հասանք Գյումրի։

Այցելեցինք «Վառեմ-մարեմ» արվեստանոց։

Դեպի Գյումրի

Ես սիրում եմ ճամփորդել։ Այս անգամ գնալու եմ Գյումրի, առաջին անգամ եմ գնալու։ Գյումրիի մասին վիկիպեդիայից կարդացել եմ այսքանը։ Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926թվականի հոկտեմբերի 22-ին։

Իմ հայկական Ամանորը🎅🏻

Ես շատ եմ սիրում Ամանորը։ Իմ Ամանորի տոները սկսվում են դեկտեմբերի 26-ից։ Գիտե՞ք, ինչու՞։ Ես ծնվել եմ այդ օրը, այդ օրը ծնվել է նաև հայրիկս։ Այս տարի մենք գնացինք Ծաղկաձոր, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, մի լավ զվարճացանք։ Մեր տոնածառը ես եմ տեղադրել ու զարդարել, ինձ շատ քիչ են օգնել։ Ամանորի գիշերը օգնել եմ ծնողներիս զարդարել համեղ ուտելիքները։ Դիմավորեցինք Ամանորը տանը, համտեսեցինք մեր համեղ ուտելիքները, բայց երբ հարմարացրեց Ձմեռ պապը նվերը տոնածառի տակ դնել, այդպես էլ չնկատեցի։ Ձմեռ պապն իմ համար բերել էր շատ կոնֆետներ ու մի մեծ շատ հետաքրքիր գիրք։

Մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ[2]։

Ամանոր

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն

Դիտեցինք ֆիլմեր անտառային հրդեհների մասին։  Անտառային հրդեհները մեծ վնաս են տալիս բնությանը և աղտոտում են օդը։ Հրդեհներից ոչնչանում է բուսականությունը և շրջապատը դառնում է մոխիր, իսկ կյանքի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծվում, որից տուժվում են մարդիկ և բնությունը։ Անտառներում  հրդեհ կարող է առաջանալ մարդկանց անփութության պատճառով։ Անտառում խնջույք անելուց հետո, անպայման պետք է հանգցնել կրակը ջրով կամ հողով։ Անպայման հավաքել թափթփած մնացորդները, ապակե տարաները։ Մենք պետք է սիրենք և պահպանենք բնությունը։ 

Հայրենագիտություն

1920թ. նոյեմբերի 29-ին` Երևանը դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը:

Գուգարք գյուղը

Գուգարք գյուղը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Քարաբերդ և Փամբակ, արևելքում՝ Լերմոնտովո, հարավ-արևելքում՝ Շահումյան գյուղին։ Գյուղի տարածքը ընդգրկում է 1686.66 հա տարածություն։ Գյուղի հյուսիսարևմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում է Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին։
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։
Բնակչությունը զբաղվում է ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Գուգարք

Երևանի մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (45 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։