Հայաստանն իմ հայրենիքն է․ թեստային աշխատանք

Լրացրեք բաց թողնված բառերը՝

  1. Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր հսկա Հայկը անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելլին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց հսկա հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս  հայկ Նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:
  2. Հայաստանի մայրաքաղաքը Երևանը է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի թաքավորը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն քաղաք:
  3. Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրի  և Վանադոր: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 29,800 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
  4. Հայաստանի Հանրապետության մարզերը՝ 10 են։ Դրանք են՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտնի, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Սյունիք։

Հարցեր և առաջադրանքներ

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից։ Մարդը տարբերվում կենդանիներից խելքով, տեսքով, մարդը չի ուտում վայրի կենդանիներ առանց եփելու։

Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ: Մարդը կախված է բնությունից քանի, որ նա օգտվում է բնության բարիքներից։ Վորպես սնունդ օգտագործում է բուսական և. կենդանական սննդամթերք։

Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ։ Մարդը ներգործում է բնության վրա երբ աշխատում է բնության մեջ։ Օրինակ. մեքենաները ծուխ հանելով օդը կեխտոտում են։

Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրի­նակներ: Նայած ով ես միշտ օգնում եմ բնությանը։ Մարդը կարող է օգնել բնությանը մաքուր պահելով։ Օրինակ ավտոմեքենաները փոխարինի էլեկտրական մեքենաներով։

Լճաշենի Կիկլոպյան ամրոցը

Լճաշեն գյուղից մոտ 400 մ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային վերջավորությունը կազմող, ձորակներով և  ուղղագիծ ժայռերով կտրտված բլուրների վրա կառուցված է Լճաշենի Կիկլոպյան ամրոց-բնակատեղին՝ բերդշենը: Այն գտնվում է քարակարկառներով հարուստ բարդ տեղանքում, որն իր ազդեցությունն է ունեցել ամրոց-բնակավայրի հատակագծային և ծավալատարածական լուծումների վրա:

Ինչ է բնությունը. կենդանի և անկենդան բնություն

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։ 

 Արևի տաքացնելուց գետերի, լճերի,  ծովերի, օվկիանոսների ջրերը գոլորշիանում են, բարձրանում երկինք և առաջանում են ամպերը։ Ամպերի շատ մեծանալուց հետո երկրի վրա անձրև է գալիս։ Ջուրն այդպես անընդհատ տեղափոխվում է մեկ երկինք, մեկ երկիր։  

  • Ըստ ներքևում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Կենդանի բնության մարմիններԱնկենդան բնության մարմիններ
 Լուսան Ջրվեժ, Լիճ, Սար

Հայաստանը մեր հայրենիքն է․․․․

Առաջադրանք՝

  • Ինչ եք հասկանում հայրենիք ասելով:

Հայրենիքն այն վայրն է, որտեղ ծնվում ու մեծանում ես։ Այնտեղ ծնվել են նաև մեր ծնողները, մեր տատերն ու պապերը, նրանց տատերն ու պապերը նույնպես, այսինքն մեր նախնիները։

  • Պատմիր քո և ընտանիքիդ անդամների ծննդավայրի մասին, որտեղ են ծնվել:

Ես ծնվել եմ Երևանում, հայրիկս ծնվել է Վանաձորում, մայրիկս ծնվել է Երևանում։ Մենք բոլորս էլ ծնվել ենք Հայաստանում, մենք հայ ենք։ Հայաստանը մեր հայրենիքն է։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: Հայրենի տունը այն տունն է, որը կառուցված է հայրենի հողի վրա։
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Հայաստանի անունը առաջացել է Հայկ նահապետի անունից։
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները: Մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն կամ կարճ՝ Հայաստան։ Մեր հարևան պետություններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: Հայաստանի մայրաքաղաքը երևանն է։ Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը։