Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
- Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ: Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
- Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք: Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
- Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար: Ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ։