Նախագիծ «Իմ կենդանին»

Սա իմ ակվարիումն է։ Ակվարիումիս մեջ ունեմ 5 տեսակի ձկներ, 2 տեսակի խխունջ, 3 տեսակի բնական խոտեր։ Ձկների ապրելու համար ջուրը պետք է լինի 23-26  աստիճան Ցելսիուսի  տաքության, որի համար ակվարիումիս մեջ ունեմ տաքացուցիչ։ Տաքացուցիչը աշխատում է ավտոմատ կառավարումով, եթե ջրի տաքությունը 23 աստիճանից իջնում է, տաքացուցիչը միանում է և անջատվում է, երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է 26 աստիճանից։ Ձկներին անհրաժեշտ է թթվածին, որն էլ ապահովում է օդամղիչը։ Այն անջատում եմ ձկներին կերակրելու ժամանակ 10-15 րոպեով։ Ջրի մաքրության համար ունեմ ֆիլտր, որը ջուրը մաքուր է պահում և հաճախակի ջուրը փոխելու կարիք չի լինում։ Ակվարիումիս խոտերի աճելու համար  էլ անհրաժեշտ է լույս, որն ապահովում է փոքր լամպը։ Լամպը անջատում եմ գիշերը, որ ձկներն ու խոտերը քնեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով