02-06.03.2026

Դաս Կլիմայական գոտիները և մարզերը, դրանց առանձնացումը

Դասի հղումը

Դիտել տեսանյութը1

Տեսանյութ 2

Տեսանյութ 3

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է կլիմայական գոտին և ի՞նչ սկզբունքով են դրանք առանձնացվել։

Երկրի մակերևույթի՝ համանման կլիմայական պայմաններ ունեցող ընդարձակ տարածքները, որոնք գոտևորում են երկրագունդը, կոչվում են կլիմայական գոտիներ:

2.Ինչպե՞ս են տարբերվում հիմնական և անցումային կլիմայական գոտիները։

 Յուրաքանչյուր կլիմայական գոտում ձևավորվում են միայն նրան բնորոշ օդի ջերմաստիճանի և տեղումների ռեժիմներ: Անցումային գոտիներում տեղի է ունենում օդային զանգվածների սեզոնային փոփոխություն: Օրինակ՝ երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, ապա անցումային գոտիներում իշխում են իրենցից անմիջապես հարավ ընկած հիմնական գոտու օդային զանգվածները, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող հիմնական գոտու օդային զանգվածները

3.Քանի՞ կլիմայական գոտի է առանձնացվում։

Տարբերում են հիմնական և անցումային կլիմայական գոտիներ: Հիմնական գոտիները համապատասխանում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերին:

Հիմնական կլիմայական գոտիները յոթն են՝ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական և անտարկտիկական:

Կլիմայական գոտիները 13-ն են, որոնց տեղաբաշխումն ենթարկվում է աշխարհագրական զոնայականության օրենքին:

4.Որոշել’ ո՞ր կլիմայական գոտում է գտնվում Հայաստանը։

Հայաստանը գտնվում է մերձարևադարձային գոտում:

01-05.03.2026

Հաշվետվություն

Փետրվարի 7-11-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Փետրվարի 11-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Փետրվարի 22-28,առաջադրանք,7-րդ դաս.

էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար

Հայաստանի պատմություն, 7 -րդ դասարան, Արտաշես Ա․։

Էսսե Արտաշես Ա.

02-06.03.2026

Դասագրքի հղումը

Մարտի 2-6

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Անձրևորդեր

  • Անձրևորդերը փոքր, երկար և փափուկ որդեր են, որոնք ապրում են հողի մեջ։
  • Նրանք օգնում են հողին դառնալ ավելի փափուկ և բերրի։
  • Սնվում են հողի մեջ եղած չոր տերևներով և բույսերի մնացորդներով։
  • Երբ անձրև է գալիս, հաճախ դուրս են գալիս հողի մակերես։

Ստրատուտ

  • Ստրատուտը փափուկ մարմնով փոքր կենդանի է։
  • Սովորաբար ապրում է խոնավ վայրերում՝ այգիներում, անտառում։
  • Շարժվում է շատ դանդաղ։
  • Սնվում է բույսերի տերևներով։

Երբ շարժվում է, թողնում է փայլուն լորձի հետք։

Դասարանական աշխատանք

  1. Սրատուտը առավել հաճախ հանդիպում է
    ա) երեխաների մոտ
    բ) մեծահասակների մոտ
    գ) կենդանիների մոտ
    դ) բույսերի մոտ
  2. Սրատուտը տարածվում է
    ա) կեղտոտ ձեռքերի միջոցով
    բ) քամու միջոցով
    գ) արևի միջոցով
    դ) ձայնի միջոցով
  3. Սրատուտով վարակման նշան կարող է լինել
    ա) տեսողության կորուստ
    բ) քոր հետանցքի շրջանում
    գ) մազաթափություն
    դ) լսողության կորուստ
  4. Ասկարիդի զարգացումը կապված է
    ա) հողի հետ
    բ) կրակի հետ
    գ) լույսի հետ
    դ) քամու հետ
  5. Ասկարիդը վնասում է
    ա) ոսկորները
    բ) աղիքները
    գ) մաշկը
    դ) աչքերը
  6. Մակաբույծ որդերից պաշտպանվելու համար պետք է
    ա) ձեռքերը հաճախ լվանալ
    բ) չուտել
    գ) չշարժվել
    դ) շատ քնել
  7. Անձրևորդի մարմնի հատվածավորումը կոչվում է
    ա) օղակավորում
    բ) շերտավորում
    գ) ճյուղավորում
    դ) բաժանում
  8. Անձրևորդի մարմնի յուրաքանչյուր հատված կոչվում է
    ա) օրգան
    բ) օղակ
    գ) խոռոչ
    դ) թաղանթ
  9. Անձրևորդի արյունը շարժվում է
    ա) բաց համակարգով
    բ) փակ համակարգով
    գ) առանց անոթների
    դ) առանց սրտի
  10. Կլոր որդերը տարբերվում են անձրևորդից նրանով, որ
    ա) ունեն հատվածավորված մարմին
    բ) չունեն հատվածավորված մարմին
    գ) ունեն խեցի
    դ) ունեն թևեր
  11. Սրատուտը պատկանում է
    ա) կլոր որդերի տիպին
    բ) տափակ որդերի տիպին
    գ) օղակավոր որդերի տիպին
    դ) փափկամարմիններին
  12. Անձրևորդի դերը բնության մեջ
    ա) վնասակար է
    բ) հողը հարստացնում է
    գ) ջուրը աղտոտում է
    դ) օդը չորացնում է

Սննդային անվտանգություն

Գրում եմ հինգ բան ինչին նայում եմ խանութում սննդային մթերք գնելիս։

1.     Մթերքի ժամկետը։

2.     Պահպանման պայմանները։

3.     Մթերքի բաղադրություն։

4.     Արտաքին տեսքը։

5.     Փաթեթավորում։

04.03.2026

Բյուզանդիայի մասին

Բյուզանդիան միջնադարի ամենահզոր պետություններից էր։

Պաշտոնական անվանումը՝ Արևելյան Հռոմեական կայսրություն։

Իրեն համարում էր հին Հռոմեական կայսրությունի ժառանգորդը։

Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս

Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս։

Համարվում էր քրիստոնեական աշխարհի կենտրոն։

Քաղաքում կային բազմաթիվ եկեղեցիներ։

Պահվում էին սրբազան մասունքներ։

Հազարավոր ուխտավորներ էին այցելում քաղաք։

Կրոն և իշխանություն

Պաշտոնական լեզուն՝ հունարեն։

Գերիշխող կրոնը՝ ուղղափառ քրիստոնեություն։

Կայսրը ուներ և՛ քաղաքական, և՛ հոգևոր իշխանություն։

Սուրբ Սոֆիայի տաճար

Ամենահայտնի կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճար։

Համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց։

Բացման ժամանակ կայսր Հուստինիանոս I-ը ասել է. «Սողոմոն, ես հաղթեցի քեզ»

Մանազկերտի ճակատամարտ (1071 թ.)

Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիան ծանր պարտություն կրեց սելջուկներից։ Այն մեծ հարված էր կայսրության համար։

Չորրորդ խաչակրաց արշավանք (1204 թ.)

Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները
գրավեցին և թալանեցին Կոստանդնուպոլիսը։

Եվ ստեղծվեց Լատինական կայսրությունը։

1261 թ. քաղաքը հետ գրավվեց, բայց պետությունը արդեն թուլացած էր։

Տարածքը և հայերի դերը

Բյուզանդիան տարածվում էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։

Հայերը մեծ դեր ունեին կայսրության կառավարման և բանակի մեջ։

02-06.03.2026

Դաս 20. 

 §30. Մեխանիզմի օգտակար գործողության գործակից (ՕԳԳ):

 Քննարկվող հարցեր՝

  1. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար:

Այն աշխատանքը, որի համար ստեղծվել է տվյալ մեխանիզմը, կոչվում է օգտակար աշխատանք (Aօգ):

  • Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:

Մեխանիզմի օգտագործման ընթացքում ծախսված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք (Aլր ):

  • Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:

Քանի որ լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և կողմնակի աշխատանքների գումարին, ապա պարզ է, որ Aօգ -ը միշտ Aլր-ի մի մասն է:

Aօգ < Aլր:

  • Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (ՕԳԳ):

  • Հնարավո՞ր է, որ ՕԳԳ-ն հավասար կամ մեծ լինի 100 -ից:

ՕԳԳ-ն որոշելու համար պետք է օգտակար աշխատանքը բաժանել կատարված լրիվ աշխատանքին.

Սովորաբար ՕԳԳ-ն նշանակում են η (կարդացվում է էտա) տառով.

η = Aօգ/ Aլր

Քանի որ օգտակար աշխատանքը միշտ փոքր է լրիվ աշխատանքից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից (η < 1):

Հաճախ ՕԳԳ-ն արտահայտում են տոկոսներով՝

η = Aօգ/ Aլր • 100%

Հասկանալի է, որ ՕԳԳ-ն միշտ փոքր է 100 %-ից:

  • Ձևակերպեք մեխանիկայի  «ոսկի կանոնը»:

Ցանկացած մեխանիզմ կիրառելիս աշխատանքի մեջ չենք շահում. քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհին:

02-06.03.2026

Տնային

ՏԱՐՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱԺԻՆէջ 92-94

1.   Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։

Տարրի զանգվածային բաժինը ցույց է տալիս թե տվյալ տարրը քանի տոկոսն է զբաղեցնում նյութի մեջ։

2.   Ի՞նչ բանաձևով են հաշվում տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։

w = n • Ar (R)/ Mr

3.  Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%) հետևյալ բանաձևն ունեցող նյութերում՝ ա) NO, բ) SO2, գ) HNO3, դ) CuCO3 :

ա) Mr(NO) = Ar(N) + Ar(O) = 14 + 16 = 30

w (N) = Ar(N) : Mr(NO) • 100% = 14 : 30 • 100% = 46,7%

w (O) = Ar(O) : Mr(NO) • 100% = 16 : 30 • 100% = 53,3%

բ) Mr(SO2) = Ar(S) + 2 • Ar(O) = 32 + 2 • 16 = 64

w (S) = Ar(S) : Mr(SO2) • 100% = 32 : 64 • 100% = 50%

w (O) = 2 • Ar(O) : Mr(SO2) • 100% = 32 : 64 • 100% = 50%

գ) Mr(HNO3) = Ar(H) + Ar(N) + 3 • Ar(O) = 1 + 14 + 48 = 63

w (H) = Ar(H) : Mr(HNO3) • 100% = 1 : 63 • 100% = 1,6%

w (N) = Ar(N) : Mr(HNO3) • 100% = 14 : 63 • 100% = 22,2%

w (O) = 3 • Ar(O) : Mr(HNO3) • 100% = 48 : 63 • 100% = 76,2%

դ) Mr(CuCO3) = Ar(Cu) + Ar(C) + 3 • Ar(O) = 64 + 12 + 48 = 124

w (Cu) = Ar(Cu) : Mr(CuCO3) • 100% = 64 : 124 • 100% = 51,6%

w (C) = Ar(C) : Mr(CuCO3) • 100% = 12 : 124 • 100% = 9,7%

w (O) = 3 • Ar(O) : Mr(CuCO3) • 100% = 48 : 124 • 100% = 38,7%

4.  Եթե հայտնի է երկտարր միացության տարրերից մեկի զանգվածային բաժինը (և՛ մասով, և՛ %-ով), ապա ինչպե՞ս կորոշես մյուս տարրի զանգվածային բաժինը (և՛ մասով, և՛ %-ով)։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Միացությունը մեկ մաս է, եթե տարրերից մեկի զանգվածային բաժինը տրված է մասերով(օրինակ 2/5), մյուսի զանգվածային մասը կլինի  մեկից հանած առաջին տարրի զանգվածային բաժնի չափը (1 – 2/5 = 3/5):

Միացությունը 100 տոկոս է, եթե տարրերից մեկի զանգվածային բաժինը տրված է տոկոսներով (օրինակ 35%), մյուսի զանգվածային մասը կլինի  100% հանած առաջին տարրի զանգվածային բաժնի չափը (100% — 35% = 65%):

5. MgSO4, MgCl2, MgSO3, MgS, MgO քիմիական բանաձևեր

ունեցող միացություններից որի՞ բաղադրությունում է մետա­ղական

տարրի զանգվածային բաժինն առավելագույնը։

Mr(MgSO4) = 24 + 32 + 64 = 120         w(Mg) = 24 : 120 • 100 = 20

Mr(MgCl2) =  24 + 35 + 35 = 94           w(Mg) = 24 : 94 • 100 = 25,5

Mr(MgSO3) = 24 + 32 + 48 = 104         w(Mg) = 24 : 104 • 100 = 23,1

Mr(MgS) = 24 + 32 = 56               w(Mg) = 24 : 56 • 100 = 42,9

Mr(MgO) = 24 + 16 = 40              w(Mg) = 24 : 40 • 100 = 60

Միացությունների մեջ մետաղական տարրը Mg-ն է, որի հարաբերական ատոմային զանգվածը 24 է։ Այս տարրի զանգվածային բաժինը ամենաշատը կլինի ամենափոքր մոլեկուլային հարաբերական զանգված ունեցող միացության մեջ (MgO):

Առաջադրանքներ

Հաշվել ջրածնի զանգվածային բաժինը ջրում (H₂O)։

Mr(H2O) = 2 • Ar(H) + Ar(O) = 2 + 16 = 18

w(H) = 2 • Ar(H) : Mr(H2O) • 100% = 2 : 18 • 100% = 11,1%

Հաշվել թթվածնի զանգվածային բաժինը ածխաթթու գազում (CO₂)։

Mr(CO2) = Ar(C) + 2 • Ar(O) = 12 + 16 • 2 = 44

w(O2) = 2 • Ar(O) : Mr(CO2) • 100% = 32 : 44 • 100% = 72,7 %

Հաշվել ազոտի զանգվածային բաժինը ամոնիակում (NH₃)։

Mr(NH3) = Ar(N) + 3 • Ar(H) = 14 + 3 = 17

w(N) = Ar(N) : Mr(NH3) • 100% = 14 : 17 • 100% = 82,35%

Հաշվել կալցիումի զանգվածային բաժինը կալցիումի կարբոնատում (CaCO₃)։

Mr(CaCO3) = Ar(Ca) + Ar(C) + 3 • Ar(O) = 40 + 12 + 3 • 16 = 100

w(Ca) = Ar(Ca) : Mr(CaCO3) • 100% = 40 : 100 • 100% = 40%

 Ո՞ր տարրի զանգվածային բաժինն է ավելի մեծ մեթանում(CH₄)՝ածխածնի՞, թե՞ ջրածնի։

Mr(CH4) = Ar(C) + 4 • Ar(H) = 12 + 4 • 1 = 16

w (C) = Ar(C) : Mr(CH4) • 100% = 12 : 16 • 100% = 75%

w (H) = 4 • Ar(H) : Mr(CH4) • 100% = 4 : 18 • 100% = 25%

04.03.2026

Բյուզանդիայի մասին

Բյուզանդիան միջնադարի ամենահզոր պետություններից էր։

Պաշտոնական անվանումը՝ Արևելյան Հռոմեական կայսրություն։

Իրեն համարում էր հին Հռոմեական կայսրությունի ժառանգորդը։

Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս

Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս։

Համարվում էր քրիստոնեական աշխարհի կենտրոն։

Քաղաքում կային բազմաթիվ եկեղեցիներ։

Պահվում էին սրբազան մասունքներ։

Հազարավոր ուխտավորներ էին այցելում քաղաք։

Կրոն և իշխանություն

Պաշտոնական լեզուն՝ հունարեն։

Գերիշխող կրոնը՝ ուղղափառ քրիստոնեություն։

Կայսրը ուներ և՛ քաղաքական, և՛ հոգևոր իշխանություն։

Սուրբ Սոֆիայի տաճար

Ամենահայտնի կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճար։

Համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց։

Բացման ժամանակ կայսր Հուստինիանոս I-ը ասել է. «Սողոմոն, ես հաղթեցի քեզ»

Մանազկերտի ճակատամարտ (1071 թ.)

Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիան ծանր պարտություն կրեց սելջուկներից։ Այն մեծ հարված էր կայսրության համար։

Չորրորդ խաչակրաց արշավանք (1204 թ.)

Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները
գրավեցին և թալանեցին Կոստանդնուպոլիսը։

Եվ ստեղծվեց Լատինական կայսրությունը։

1261 թ. քաղաքը հետ գրավվեց, բայց պետությունը արդեն թուլացած էր։

Տարածքը և հայերի դերը

Բյուզանդիան տարածվում էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։

Հայերը մեծ դեր ունեին կայսրության կառավարման և բանակի մեջ։

04.03.2026

1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող:
Բառ, աթոռ,  սովորող, րոպե, հոգի, տիրուհի, աղավնի, ցերեկ, ժամ, ամիս, գարուն, որոշում,  քույր, ընկեր, տիկին, կնքահայր, մայր, մորեղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

Բառ-բառին, աթոռ-աթոռին,  սովորող-սովորողին, րոպե-րոպեի, հոգի-հոգու, տիրուհի-տիրուհու, աղավնի-աղավնուն, ցերեկ-ցերեկվա, ժամ-ժամվա, ամիս-ամսվա, գարուն-գարնան, որոշում-որոշման,  քույր-քրոջ, ընկեր-ընկերոջ, տիկին-տիկնոջ, կնքահայր-կնքահոր, մայր-մոր, մորեղբայր-մորեղբոր, անկյուն-անկյան, սյուն-սյան, տուն-տան, ուրախություն-ուրախության, սեր-սիրո, կորուստ-կորստի, աղջիկ-աղջկա:

2. Որևէ, ինչինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

Որևէ – անձ

Ինչ – ինչ — պատճառներով

Ոչ մի – քայլ

Այլևայլ – խոսաքցություններ

Յուրաքանչյուր – մարդ

Ամբողջ – գիրք

Բոլոր — արկածները
3. Աստղ — աստղեր, կողմնացույց — կողմնացույցեր, անտառապահ անտառապահներ, լրագիր — լրագրեր, երեխա — երեխաներ, տիկին — տիկնայք, թռչուն — թռչուններ, վագր — վագրեր, հացատուն — հացատներ, տղամարդ — տղամարդիք, գառ — գառներ, գրագիր — գրագրեր, դուռ — դռներ, ականակիր — ականակիրներ, հանքափոր — հանքափորեր, նավթահոր — նավթահորներ, մատենագիր —  մատենագրեր, զարդատուփ — զարդատուփեր, խմբերգ — խմբերգեր, գրաշար — գրաշարեր, դիմագիծ — դիմագծեր գոյականների հոգնակին կազմիր:



4. Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ (նախարար) Նախարարների Արտաշատի ժողովի (վճիռ) վճիռներից հետո քաշվեցին իրենց (աշխարհ) աշխարհները և, անցնելով առօրյա գործերին (գործ), սպասում էին Պարսկաստանի (լուր) լուրերին :
Բ. Պատառոտված (հագուստ) հագուստներով որբ (երեխա)  երեխաները կուչ էին եկել հարուստ (տուն) տների (պատ) պատերի տակ:
Գ.  Հաստաբուն (ընկուզենի) ընկուզենիների տակ` հասարակ (նստարան) նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկ) մանուկներ, (պատանի) պատանիներ:
Դ. Աշխարհի (ցավ) ցավերին անտեղյակ` արևը բարձրանում է (սար) սարերի լազուրից և հավասարապես լուսավորում (լեռ) լեռների ալևոր (գլուխ) գլուխները, թշնամու ( բանակ) բանակները, ծխացող (տուն) տները լեցուն (գյուղ) գյուղերը:

5.Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են (միջոցներ) միջոցներ փնտրում վատ (տեսողություն) տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) ապակուց պատրաստված առաջին օպտիկական (գործիք) գործիքը: Ժամանակակից (ակնոց) ակնոցները երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) տեսողության  լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) Ակնոցին նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ) Հռոմում: Հայտնի է, որ (գլադիատորներ) գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ)  զմրուխտից պատրաստված մեծ (ոսպնյակ) ոսպնյակից:

02-06.03.2026

Lesson 1

Book– English in mind: In New York for New Year’s Eve

Page– 82

be going to (intentions and predictions)

Homework– ex. 4(a, b, c, d)- p. 83, retell the text- p. 82

Classwork

Homework ex. 4(a) p. 83

Homework ex. 4(b) p. 83

Homework ex. 4(c) p. 83

Homework ex. 4(d) p. 83

Lesson 2

Book– English in mind: Must/mustn’t

Page– 85

Homework– ex. 7(a, b)- p. 85, March 8 is coming soon — Mother’s Day. Learn these poems by heart.

ex. 7(a)- p. 85

Ex. 7(b )- p. 85

Seek a Revenge or give Forgiveness

My Mother
My mother—gate to our hopes,
She is the chapel of our homes,
She is our cradle, my mother,
The fort of our home, my mother,
My mother is both mother and father,
She is both slave and master,
She is the homeless of our home,
She is the nest of eagles, my mother,
She is the housemaid of our home,
And the sovereign of our house,
Although helpless, my mother,
She is both salve, balm, and healer,
My mother, the fountain of our house
And the parched, thirsty sister,
Sleepless guardian, my mother
And our sweet sleep and slumber.
She is the lit candle, ever bright,
My mother is the sun, font of light.

Hovhannes Shiraz
Translated by Tatul Sonentz