10-20.12.2025

Առաջադրանք 1

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը (էջ 52 — 57)

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Պարույր Սկայորդի – Հայկ Նահապետի սերնդից էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ (Ք. ա. VII դարի վերջին)

Երվանդ I Սակավակյաց – իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։

Տիգրան Երվանդյան – աջակցել էր Կյուրոս Մեծին և Հայաստանը, իբրև Աքեմենյան Պարսկաստանի դաշնակից երկիր, ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից

Կյուրոս Մեծ – Աքեմենյան թագավոր, որը լայնածավալ ապստամբություն էր կազմակերպել մարական տիրապետության դեմ:

Դարեհ I – Պարսկաստանում կառավարել է Ք.ա. 522-486թթ., որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։

Քսենոփոն  — հույն զորավար և պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր հատում։

սատրապ – հին պարսկերեն «խշաթրապավան» բառի հունարեն տարբերակը։ Բառացի նշանակում է «[արքայական] իշխանության պաշտպան»։ Նա արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում ՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։

Արքայական ճանապարհ – հինավուրց առևտրային և ռազմավարական նշանակության ճանապարհ, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք. ա. 5-րդ դարում։ Ենթադրվում է, որ ձիավոր սուրհանդակները դրա մի ծայրից (Շոշ (Սուզա)) մյուսը (Սարդես) անցնում էին 9 օրում։ Այն շուրջ 2700 կմ երկարություն ուներ։


Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։

  1. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին:
    • Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։

բ. Բացատրի՛ր։

  1. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում:
    • Նրանք ապստամբությունների միջոցով կարողացան պահպանել իրենց ինքնուրույնությունն անգամ սատրապության շրջանում և առանձնահատուկ տեղ զբաղեցնել Աքեմենյան կայսրության համակարգում։ Նրանք ցույց տվեցին, որ հանդուրժողականության քաղաքականությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև ապստամբությունների միջոցով կարող են երկիրը պահել կայուն և խաղաղ վիճակում:


գ. Վերլուծի՛ր։

  1. Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։
    • Դարեհը կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու ճանապարհներից մեկն էր։

15.12.2025

Դերանուն

  1. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
    • Աղմուկի մեջ ոչ ոք չէր լսում նրան, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ աղջկա սիրտը թրթռում է սիրուց:
    • Թշնամին կգա կավերի, և չի մնա էլ ոչինչ:
    • Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:
    • Ժրության վրա ոչ ոք այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:
    • Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:
    • Նա ոչ մեկից ահ չուներ, բացի հորից:
  2. Ինչ, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:
    • Ի՞նչ էր նշանակում նրա տարօրինակ հայացքը: Հայրը հետաքրքրվեց, թե ինչ էր նշանակում նրա տարօրինակ հայացքը:
    • Ո՞րտեղ է գտնվում նրա հայտնած վայրը: Պարեկը հարցրեց, թե որտեղ է գտնվում նրա հայտնած վայրը:
    • Ի՞նչպես վերականգնեցին առաջացած վթարը: Բնակիչները զարմացել էին, թե ինչպես վերականգնեցին առաջացած վթարը:Ո՞վ էր հարցնում դասավանդողին: Ուսանողները հետաքրքրված նայում էին, թե ով էր հարցնում դասավանդողին:
  3. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
    • Ոչ ոք չէր երգում (երգել), բոլորը լսում էին (լսել) անտառի երգը:
    • Ոչ մեկը չհամարձակվեց (համարձակվել) խոսել, նա այնքա˜ն բարկացած էր:
    • Բոլոր աշխատակիցներին (աշխատակից) նա լավ է վերաբերվում:
    • Բոլորին հրավիրեց (հրավիրել) ծննդյան տարեդարձին:
    • Կարծես թե ամբողջ քաղաքը (քաղաք) նրա մասին էր խոսում (խոսել):
    • Ամբողջը դառավ (դառնալ) կրակի բաժին:
    • Յուրաքանչյուրը միջադեպը մեկնաբանեց (մեկնաբանել) յուրովի: 
  4. Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:
    • Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
    • Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել: 
    • Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
    • Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
    • Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
    • Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
  5. Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը: Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
    • Ե՞րբ  է ջուր հավաքվում այս փոսում:
    • Ինձ հետաքրքրում է, թե երբ է  ջուր հավաքվում այս փոսում: 
    • Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
    • Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
    • Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
    • Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
    • Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
    • Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
    • Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
    • Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
    • Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
    • Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
  6. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
    • Ոչ ոք չէր լսում (լսել), թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:
    • Ոչ մեկը չփորձեց (փորձել) բարձրաձայնել, բոլորը լուռ նայում էին (նայել):
    • Բոլոր ճանապարհները (ճանապարհ) մի տեղ են տանում (տանել) :
    • Բոլորը հավաքվել են (հավաքվել) եկեղեցու բակում:
    • Կարծես թե ամբողջ քաղաքը (քաղաք) հրապարակ է լցվել (լցվել): 
    • Ամբողջը ոչնչացավ (ոչնչանալ) մեկ օրում: