01.12.2025

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ գեղեցիկ նկարլուսավոր օրջինջ երկինք:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի խոշոր քաղաք, պակաս խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա— նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ մարմարե սրահ, տնային աշխատանք:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: 
Չի կարելի ասել` ավելի  քարե տուն, ավելի քաղաքային այգի և այլն:
Ածականները լինում են՝

պարզ- մեծ, փոքր, լայն, ուրախ, հաստ և այլն
բարդ- հրաշագեղ, տոթակեզ, սիրասուն, եռալեզու
ածանցավոր-սարսափելի, գեղեցիկ, անկեղծ, հիանալի, հակապետական
բարդ ածանցավոր-գյուղատնտեսական, արևելյան, հինգհարկանի:

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ:

Ածականակերտ են հետևյալ վերջածանցները։

  • -(ա)գին (ահագին, կաթոգին, թախանձագին),
  • -(ա)գույն (խստագույն, հնագույն, գերագույն),
  • -ալի (ցավալի, անիմանալի, ողբալի, ցանկալի),
  • -ածո (պահածո, դրածո, բրածո, ձուլածո),
  • -ական (մանկական, կուսական, տեսական, բնական),
  • -ակի (եռակի, բազմակի, որոշակի, ուղղակի),
  • -ային (ջրային, մարդկային, շարային, ամառային),
  • -անի (գեղանի, պիտանի, տողանի, պոչանի, հարկանի),
  • -ավետ (ծաղկավետ, մարգավետ, հարմարավետ),
  • -ավոր (զրահավոր, թևավոր, վանդակավոր, բանավոր),
  • -ավուն (դեղնավուն, քաղցրավուն, երկարավուն),
  • -ատ (կիսատ, գունատ, պոչատ, քնատ),
  • -արդ (գմբեթարդ, կորնթարդ),
  •  (թղթե, աղյուսե, բրոնզե, էմալե),
  • -ելի (ներելի, վիճելի, հարգելի, անլուծելի),
  • -եղ (թիկնեղ, ուժեղ, համեղ, զորեղ),
  •  (վայրի, աղի, երկդիմի, այսպիսի),
  • -ին (մթին, վերին, կարգին, լռին),
  • -լիկ (հաստլիկ, պստլիկ, կարճլիկ),
  • -կոտ (ամաչկոտ, փութկոտ, քնկոտ, զայրացկոտ),
  • -յա (եղեգնյա, սևաչյա, հնօրյա, բյուրեղյա),
  • -յալ (մոլորյալ, միացյալ, հավելյալ),
  • -յան (արևելյան, հավիտյան, աջակողմյան),
  • -ովի (ծալովի, ընտրովի, յուրովի),
  • -ոտ (փշոտ, կրքոտ, մշուշոտ, մանրոտ),
  • -ու (ազդու, վարձու, կծու, քսու, աչառու),
  • -ուն (փայլուն, խոսուն, սևեռուն, փխրուն)։

Ածականակերտ են հետևյալ նախածանցները։

  • ամենա- (ամենամեծ, ամենաթույլ, ամենաորակյալ),
  • ան- (անամոթ, անկիրթ, անկուշտ, անխնա, անլուր),
  • ապ(ա)- (ապուշ, ապարդյուն, ապազգային, ապօրինի),
  • բաց(ա)- (բացահայտ, բացարձակ, բացորոշ),
  • գեր(ա)- (գերխիտ, գերկարճ, գերաշնորհ, գերակշիռ),
  • դժ- (դժգոհ, դժկամ, դժգույն, դժբախտ),
  • ընդ- (ընդհանուր, ընդարձակ, ընդջրյա),
  • հակ(ա)- (հակամարտ, հակադարձ, հակամետ),
  • համ(ա)- (համահունչ, համադաս, համարժեք),
  • հար(ա)- (հարակից, հարադիր, հարաբարդ),
  • ստոր(ա)- (ստորաքարշ, ստորադաս, ստորերկրյա),
  • չ- (չկամ, չբեր, չտես, չհաս, չխոսկան),
  • վեր(ա)- (վերահաս, վերջրյա, վերամբարձ),
  • տ- (տհաճ, տկար, տգետ, տգեղ, տհաս, տձև),
  • տար(ա)- (տարատեսակ, տարագնաց, տարօրինակ)։

    Առաջադրանքներ

1.Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ, քաղաք, կարմիր, ուժ, ոսկի, տխուր, գույն, բույր, երկաթ, հարմար, արևելք, վախ, տուն, համ, վճար, պոչ, լեզու, հմայել, հնչել, ձև:

Նուրբ — նրբագույն — ամենանուրբ, քաղաք – քաղաքային — համաքաղաքացի, կարմիր — կարմրավուն, ուժ – ուժային — ամենաուժեղ, ոսկի — ոսկյա, տխուր – տխրագույն — ամենատխուր, գույն – գունավոր — անգույն, բույր — բուրավետ, երկաթ — երկաթյա, հարմար – հարմարավետ — անհարմար,  արևելք – արևելյան , վախ – անվախ — վախկոտ, տուն – անտուն — տնային, համ – համեղ — անհամ, վճար – վճարովի — անվճար, պոչ – պոչատ — անպոչ, լեզու – անլեզու — լեզվային, հմայել – հմայիչ — ամենահմայիչ, հնչել — հնչեղ, ձև — ձևավոր – տձև:

  • 2.Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
  • Հինգ հարկ ունեցող – հինգհարկանի շենք
  • հայերին սիրող – հայասեր գործիչ
  • բարձր գագաթ ունեցող – բարձրագագաթ լեռ
  • սիրտ ճմլող – սրտաճմլիկ խոսք
  • չար մտքեր ունեցող – չարամիտ մարդ
  • բույնն ավերված – բնավեր թռչուն
  • նոր տնկված – նորատուն այգի
  • զարդերով նախշված – զարդանախշ բաժակ

3.Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:

Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

  • Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
  • Արդար յուղը ջրի տակ չի մնա:
  • Սպիտակ փողը սև օրվա համար է:
  • Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
  • Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
  • Հեռավոր սուրբը զորավոր  կլինի:
  • Ծանր քարը իր տեղում կմնա:
  • Լավ աղջիկը յոթ  տղա արժե:
  • Շիտակ խոսքը հանաքով կասեն:
  • Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
  • Պաղ ապուր, շան կերակուր:

  • 4. Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
  • Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
  • Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
  • Ծամը երկար, խելքը` կարճ:
  • Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
  • Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
  • Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
  • Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
  • Սև սիրտ, սպիտակ ատամ:
  • Մինչև հաստը բարակի,   բարակի հոգին դուրս կգա:
  • Թանկից էժան չկա:

  • 5. Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
  • Խոշոր- ավելի խոշոր, խոշորագույն
  • բարձր- ավելի բարձր, բարձրագույն
  • նոր- ավելի նոր, նորագույն
  • ազնիվ- ավելի ազնիվ, ազնվագույն
  • գեղեցիկ- ավելի գեղեցիկ, գեղեցկագույն
  • հին- ավելի հին, հնագույն
  • քաջ-ավելի քաջ, ամենից քաջ
  • խոր- ավելի խոր, խորագույն
  • ուժեղ- ավելի ուժեղ, ամենից ուժեղ
  • խելացի- ավելի խելացի, ամենից խելացի


6. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգացկարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

7.Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր  հատկանիշների:Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր,  խելացի, համեստ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ,  դաժան, համեստ, կապույտ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, կիրթ, մանր, քաղցր, լազուր, ուղիղ, ծույլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

արտաքին հատկանիշիներքին հատկանիշիըստ գույներիըստ մարդու մտավոր  հատկանիշների
Ուռուցիկհեզխաժխելացի
Գանգուրհամեստդեղձանկիրթ
Կլորպարկեշտգորշ 
Ծուռդաժանկապույտ 
Հարթկծուլազուր 
Մանրթթու  
Ուղիղխորամանկ  
Խորդուբորդքաղցր  
 ծույլ  
 նենգ  
 ազնիվ  
 աշխատասեր  

8.Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

  • Ազնիվ – ազնվագույն
  • Հին – հնագույն
  • Բարի – ամենից բարի
  • Նոր – նորագույն
  • Ծանր – ծանրագույն
  • Զգայուն – ամենից զգայուն
  • Սուր – ամենից սուր
  • Երկար – ամենից երկար
  • Մեծ – ամենից մեծ
  • Գեղեցիկ – գեղեցկագույն
  • Խոշոր — խոշորագույն

9.Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

10.Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

  • Արծաթ – արծաթյա, արծաթագույն
  • Ադամանդ – ադամանդյա, ադամանդապատ
  • Ծիծաղ – ծիծաղելի, ծիծաղաշատ
  • Լույս – լուսավոր, լուսաշատ
  • Սեր – սիրալի, սիրառատ
  • Հոտ – հոտավետ, հոտագեղ
  • Հուր – հուրեղեն, հրակայուն
  • Դառն – դառալի, դառնաշունչ
  • Մազ – մազոտ, մազառատ
  • Գույն – գունավոր, գունեղ
  • Գութ – գութաշատ, գութալի
  • Իմաստ – իմաստուն, իմաստավոր
  • Մարմար – մարմարյա, մարմարակերտ

01.12.2025

Գանձանակ։ Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…


Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Առաջադրանքներ:

1.Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված

Ստեղծագործության մեջ ցույց է տալիս, որ երբ խնամում ու հոգ ես տանում ինչ որ մի բանին, այն դառնում է քո համար թանկարժեք և երբեք չես վնասի նրան: Եթե մարդիկ լինեն հոգատար ու ուշադիր շրջապատի նկատմամբ, նրանք կլինեն բարի, ժպտերես ու երջանիկ, իսկ չարը տեղ չի ունենա իրենց շրջապատում:

  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին

հայրը

Հայրը խիստ էր, բայց միաժամանակ էլ մտահոգված, հոգատար ու սիրող, ով փորձում էր դաստիրակել իր որդուն։ Նա այնպես էր անում, որ իր տղան հասկանա փողի դերն ու նշանակությունը կյանքում, որ նա պահպաներ հարգանք և համեստություն փողի նկատմամբ։

տղան

Տղան շատ բարի, լավ և միաժամանակ  զգացմունքային մարդ էր, քանի որ նա ուզում էր հաղթահարել և ստանալ այդ խաղալիքը։ Բայց հոր պահանջներից  տղան սովորեց, որ փողն էլ ունի կարևոր նշանակություն ու դեր մարդու կյանքում, որ պետք է չափ ու սահման պահել։ Եվ նույնիսկ աղքատ մարդը կարող է դառնալ քո ամենամոտ, ազնվագույն, ամենաբարի ընկերը, քան 10 տարվա ընկերը։

28.11-03.12.2025

Հի Հռոմ, էջ63-66-պատմել/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ

  • Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
  • Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
  • Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
  • Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
  • Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
  • Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
  • Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
  • Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
  • Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես տրվող պատվատիտղոս։
  • Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
  • Պրովինցիա — Նահանգ
  • Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
  • Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։

ԲԱՌԱՊԱՇԱՐ

  • Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
  • Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
  • Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
  • Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
  • Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար
  • Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
  • (Ք. ա. 100–44 թթ.)։
  • Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
  • Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
  • Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
  • Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։

Գրավոր պատասխանել

  1. Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
    • Ապենինյան թերակղզին գտնվում է Եվրոպա աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով: Այստեղ կան ջրառատ և նավարկելի գետեր, հողն էլ բերրի է, որի շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում:
  2. Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի
    կողմից։ Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
    • Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր, որոնցից ամենախոշորը Հռոմն էր: Ըստ ավանդության քաղաքը հիմնադրվել է Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա:
  3. Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
    • Ապենինյան թերակղզում ապրում էին լատիններ, սաբիններ և էտրուսկներ:
  4. Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում: Ի՞նչ էր սենատը:
    • Տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր  բոլոր հարցերը, որոնք պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։
  5. Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:
    Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
    • Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներչէին կարող մասնակցել պետության կառավարմանը։
  6. Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։
    • Մագիստրատուրան Հռոմի հանրապետությունում գոյություն ունեցող ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ էր։
    • Դիկտատորը արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա էր, որը ընտրվում էր 6 ամիս ժամկետով պետության համար արտակարգ ծանր իրավիճակների ժամանակ:
  7. Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:
    • Կարթագենցիների նշանավոր առաջնորդը զորավար Հաննիբալն էր:
  8. Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
    • Կարթագենցիների նշանավոր առաջնորդը զորավար Հաննիբալն էր:
  9. Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։ Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա։ Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում:
    • Ք. ա. III–I դարերում Հռոմը նվաճել է Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունը, ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։

Առաջադրանք 2

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/

Գրավոր պատասխանել

  1. Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական
    գերիշխանությունը:
    • Հռոմում սեփական գերիշխանություն էին փորձում հաստատել Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը:
  2. Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
    • Առաջին եռապետությունը Հռոմում ստեղծվել է Ք. ա. 60թ.: Այն ձևավորեցին  Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը: Առաջին եռապետությունը անկայուն էր: Ք. ա. 53թ. Պարթևների  դեմ ձեռնարկած պատերազմում զոհվեց Կրասոսը, և Պոմպեոսի ու Կեսարի հարաբերությունները լարվեցին, քանի որ ամեն մեկը ձգտում էր մենիշխանության:
  3. Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
    Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
    • Պոմպեոսի ու Կեսարի միջև Ք. ա. 49 թ. Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ սպանվեց Պոմպեոսը և Կեսարը զավթեց իշխանությունը: Կեսարին սպանեցին Ք. ա. 44 թ., որովհետև հարաբերությունների լարվածությունը շարունակում էր մնալ:
  4. Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։
    • Կեսարի սպանությունից հետո ստեղծվեց երկրորդ եռապետությունը: Այնտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին:
  5. Ո՞վ էր Օկտավիանոսը։
    • Օկտավիանոսը Կեսարի ազգականն էր: Հետո նա ստացավ Օգոստոս մականունը:
  6. Ի՞նչ է նշանակում Օգոստոս։ Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։ Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:
    • Օգոստոս նշանակում էր <<Բարձրացյալ>>: Դա ցույց էր տալիս նրա անձը որպես պետության առաջին դեմք: Հետո նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, որն էլ նշանակում էր բարձրագույն զինվորական իշխանություն: Իշխանությունը կենտրոնացավ Օգոստոսի ձեռքում և դրանով սկսվեց Հռոմի պատմության մի նոր փուլ, որը կոչվեց Վաղկայսրություն կամ Պրինցիպատ:
  7. Ի՞նչ է նշանակում պրովինցիա։ Ի՞նչ քաղաքականություն էին վարում հռոմեացիները պրովինցիաներում։ Ներկայացրո՛ւ այդ քաղաքականության արդյունքները:
    • Պրովինցիա նշանակում էր նահանգներ: Հռոմեական կայսրությունը նոր նվաճած տարածքներում ստեղծում էին պրովինցիաներ: Այնտեղի բնակչությանը ներառում էին կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային համակարգերում: Այդ քաղաքականության արդյունքում բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն, նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, բարեկարգում էին ճանապարհները, դպրոցներ էին բացում, քաղաքներ հիմնում, դասավանդում էին լատիներեն:
  8. Ովքե՞ր էին ստրուկները: Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում հարուստ հռոմեացիները։
    • Նվաճումների հետևանքով գերի վերցված բնակչության մեծ մասին հռոմեացիները ստրկացնում էին: Հարուստ հռոմեացիները գնում էին հատկապես հույն ստրուկներ, քանի որ նրանք գրագետ էին:
  9. Ովքե՞ր էին գլադիատորները։
    • Գլադիատորները ֆիզիկապես ուժեղ ստրուկներ էին, որոնց հռոմեացիները կռվացնում էին միմյանց կամ կենդանիների դեմ և զվարճանում էին դրանով:
  10. Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
    • Դիոկղետիանոսը Հռոմի կայսր էր, որի օրոք տեղի ունեցան կառավարչական և ռազմական բարեփոխումներ և դրվեց նոր կառավարման եղանակ, որն անվանում էին դոմինատ: Ստեղծվեց ռազմական միապետություն: Կայսեր իշխանությունը աստվածացնում էին:
  11. Ի՞նչ տարբերություն կա պրինցիպատի և դոմինատի միջև:
    • Պրինցիպատի ժամանակ բոլոր քաղաքացիները համարվում էին պետության հպատակներ, դոմինատի ժամանակ բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր հպատակներ:
  12. Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը: Քարտեզի վրա գտի՛ր այն։ Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում:
    • Կոստանդիանոս I կայսրի ժամանակ կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք: Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցվեց Նոր Հռոմըՙ որն էլ կայսրի պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս: Այդ քաղաքը այսօր կողվում է Ստամպուլ, որը գտնվում է Թուրքիայում:
  13. Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն:
    • Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395թ. Կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան:
  14. Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
    • Արևմտահռոմեական կայսրությունը  անկում ապրեց 476թ գերմանական և ուրիշ ցեղերի հարձակումների հետևանքով:
  15. Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
    • Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
    • Հռոմեական մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել հունական մշակույթը:
  16. Ներկայացրրո՛ւ հռոմեական դիցարանը:
    • Հին հռոմեական դիցարանը հարուստ էր աստվածներով։ Մարդկային կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ գյուղատնտեսության, երկրագործության գրեթե յուրաքանչյուր գործողություն ունեցել է իր աստված-հովանավորին։
    • Յուպիտեր—Գերագույն աստված, լույսի, որոտի հովանավոր
    • Յունոնա—Անձրևի, հաղթանակի աստվածուհի, Յուպիտերի կինը։
    • Միներվա—Արհեստների, արվեստի, գիտության աստվածուհի։
    • Դիանա—Որսի և պտղաբերության դիցուհի։
    • Յանուս—Արևի, մուտքի և ելքի աստված։
    • Վեստա—Սրբազան կրակի դիցուհին։
    • Վուլկան—Ավերիչ կրակի, դարբինների հովանավոր աստվածը։
    • Սատուռնոս—Երկրագործության և ժամանակի հովանավոր աստված։
    • Ֆաունա—Անտառների դիցուհի։
    • Մարս—Պատերազմի աստված։
    • Վեներա—Ամուսնական սիրո աստվածուհի։
    • Էրոս —Սիրային զգացմունքները գրգռող աստված։
    • Մերկուրիուս—Առևտրի և ճանապարհների հովանավոր աստված։
    • Ցերերա—Հողի, մայր երկրի դիցուհի։
    • Բոնա դեա — Պտղաբերության,կանանց հովանավոր աստված։
    • Նեպտուն—Ծովերի, ձիաբուժության, ձիարշավների աստված։
    • Պլուտոն—Ստորերկրյա աշխարհի աստված։
    • Պրոզերպինա—Բերրիության և ստորգետնյա աշխարհի աստվածուհի
  17. Ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը:
    • Քրիստոնեությունը առաջացել է 1-ին դարում՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից և գործունեությունից հետո Հռոմեական կայսրությունում:
  18. Ո՞ր թվականին կայսրության տարածքում քրիստոնեությունը ճանաչվեց այլ կրոններին հավասար:
    • 313 թվականին կայսրության տարածքում քրիստոնեությունը ճանաչվեց այլ կրոններին հավասար:
  19. Վերհիշե՛ք, թե որ երկրում է քրիստոնեությունը
    աշխարհում առաջինը հռչակվել պետական կրոն:
    • Քրիստոնեությունը աշխարհում առաջինը հռչակվել է Հայաստանում:  Այն պետական կրոն է հռչակվել 301 թվականին Տրդատ Գ-ի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով:
  20. Ո՞ր խոշոր քաղաքներում են ստեղծվել եպիսկոպոսություններ։
    • Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Անտիոք քաղաքներում ստեղծվեցին եպիսկոպոսություններ:

Առաջադրանք 3

Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա/էջ 72-75 պատմել/

Ինքնուրույն կազմի՛ր աղյուսակ և ներկայացրո՛ւ հռոմեացիների
կողմից ստեղծված քաղաքական, գիտական, կենցաղային և մշակութային արժեքները։

Գրավոր պատասխանել հարցերին

Հռոմեացիների արժեքները

քաղաքականգիտականկենցաղայինմշակութային
իրավունքըԲետոնըջրմուղը  Ամֆիթատրոններ Հռոմի Կոլիզեումը
դատարանում երդվելըարևային օրացույցըկոյուղինՀաղթակամարներ
վետոյի իրավունքըհռոմեական ամսանուններըարագ սննդի կետերըօրաթերթը
 կառքերըհոսպիտալներԼատինական այբուբենը
 գրաֆիտըՃանապարհա շինությունը 
 հռոմեական թվերը  
 հատակի տաքացման համակարգ  

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեբեյների երկարատև պայքարը:
2. Գծապատկերի տեսքով ներկայացրո՛ւ Հռոմի հանրապետության կառավարման համակարգը:
3. Ներկայացրրո՛ւ Կեսարի ու Օկտավիանոսի պատմական կերպարները և համեմատի՛ր նրանց գործունեությունը:
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Վերհիշելով Հայոց պատմությունից քո սովորածը՝
1. նշի՛ր հայոց արքաների, որոնք պատերազմել են Հռոմի դեմ,
2. թվարկի՛ր այն հռոմեացի պատմիչներին, որոնք գրել են Հայաստանի մասին
:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փորձի՛ր բնութագրել գլադիատորին։ Ի՞նչ ֆիլմեր ես դիտել գլադիատորների մասին:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հռոմեացիների ստեղծած քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից որո՞նք են օգտագործվում նաև մեր օրերում։
2. Համեմատի՛ր Հին Հռոմի և Հունաստանի գիտության և արվեստի նվաճումները։ Գնահատի՛ր դրանց նշանակությունը մարդկության համար:

ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ /էջ77—79/  15-20 նախադասությամբ ամփոփիր, ինչը ամենաշատաը տպավորվեց առաջին բաժինն ուսումնասիրելիս:

01.12.2025         

Թեմա՝ Բազմանդամի վերլուծումը արտադրիչների

Առաջադրանքներ՝ 281(դասարանում չարվածները); 283

281. Երկանդամը վերլուծեք արտադրիչների.

  • ա) x2 + 2x = x (x + 2)
  • բ) 4x2 + 2 = 2 (2x2 + 1)
  • գ) 4 – 8x2 = 4 (1 – 2x2)
  • դ) 4 + 6x2  = 2 (2 + 3x2)
  • ե) 15 + 3x = 3 (5 + x)
  • զ) 14x3 + 7x4 = 7 (2x3 + x4)
  • է) -3 + 12x = -3 (1 — 4x)
  • ը) 8x2 + 4x3 = 4 (2x2 + x3)

283. Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից։

  • ա) ax + bx = x (a + b)
  • բ) am – ank = a (m – nk)
  • գ) x2y + xy2 = xy (x + y)
  • դ) p2q4 – p3q = p2q (q3 – p)
  • ե) a2bc + ab2c + abc2 = abc (a + b + c)
  • զ)  x2y2z3 – xy2z2 + x4y3z5 = xy2z2 (xz – 1 + x3yz3)
  • է) 2mn3  — 4m3n – 6m2n3 = 2mn (n2 – 2m2 – 3mn2)
  • ը) 6p2q3 + 8p2q3 – 10p3q2 = 2p2q2(4q + 5p)
  • թ) a2 – 4a4 + 5a5 = a2(1 – 4a2 + 5a3)
  • ժ) 3x2 – x5 + 2x3 = x2(3 – x3 + 2x)

01.12.2025

Задания для выполнения

 Задание 1. Найди в армянском языке эквиваленты данных выражений , объясни их․ Составь с русскими фразеологизмами предложения։

  • Сизифов труд – Бесполезный труд
  • Ящик Пандоры – источник бедствийнесчастий
  • Гордиев узел – Означает сложную и запутанную проблему, ситуацию.
  • Ахиллесова пята – Уязвимое место
  • Дамоклов меч  
  • Яблоко раздора  повод, причина ссоры, спора, серьёзных разногласий
  • Авгиевы конюшни — Неподъёмная грязь и запустение
  • Вавилонское столпотворение — беспорядочная толпа людей, суматоха, неразбериха
  • Козел отпущения — Означает сложную и запутанную проблему, ситуацию

Задание 2. Распределить фразеологизмы по следующим категориям: Сизифов труд , Мозолить глаза, С глазу на глаз, Не поверить своим глазам, Глаз подбит, Ящик Пандоры ,  Гордиев узел , Ахиллесова пята , Дамоклов меч , Яблоко раздора  , Авгиевы конюшни , Вавилонское столпотворение , Козел отпущения, Мозолить глаза, Слуга двух господ, бить баклуши, Иудин поцелуй, Манна небесная․

МифологическиеБиблейскиеБытовые
 Сизифов труд  Вавилонское столпотворениеМозолить глаза 
Ящик Пандоры Козел отпущенияС глазу на глаз
Гордиев узел Слуга двух господ, Не поверить своим глазам
 Ахиллесова пятаИудин поцелуйГлаз подбит
Дамоклов мечМанна небеснаяЯблоко раздора 
Авгиевы конюшни бить баклуши

Задание 3. Приведи фразеологизмы с зоонимами «медведь», «кот/кошка», «собака/пес», «волк», «зайц» и объясни их толкование

Например։ заячья душонка — трусливый человек․ Медвежий угол — глухое место․

Задание 4.  Прочитай сочетания слов. Выдели фразеологизмы.

1) Весенний дождь, грибной дождь; белая ворона, белая скатерть; мамин сын, маменькин сынок; золотые серьги, золотые руки; повесить картину, повесить голову.

2) Перемывать посуду, перемывать косточки; злые люди, злые языки; щелкать зубами, щелкать пальцами; хлопать дверью, хлопать глазами; в теплых рукавицах, в ежовых рукавицах,

3) Рубить дрова, рубить сплеча; горные реки, молочные реки; расхлебывать кашу, варить кашу; наклонить голову, ломать голову; белые мухи, белые цветы.

Задание 5. Прочитай предложения. Подумай, какие из выделенных сочетаний являются фразеологизмами. Выпиши эти фразеологизмы.

1. Прошла еще одна неделя нашей жизни в лагере.

2. Вы здесь служите без году неделя, а уже метите в генералы.

3. Выиграв матч, все были на седьмом небе от счастья.

4. На голубом небе не было ни облачка.

5. Петя не отличался педантичностью и часто наступал на одни и те же грабли.

6. Друг вскоре начал наступать мне на пятки, и я проиграл лыжную гонку.

7. Все слушали его раскрыв рот.

8. Доктор попросил меня открыть рот и показать горло.

Задание 6 Среди предложенных фразеологизмов найди те, в которых поменяли слово Напиши эти фразеологизмы в исправленном варианте. Троянская лошадь. 2. Ящик Пандоры․ 3. Аленина пята․ 4. Медведь на ухо наступил. 5. Мозолить глаза. 6. Как акула в воде. 7. Свинья в овечьей шкуре. 8. Вот где собака закрыта. 9. Апельсин раздора. 10. Ловить в Лету.

  • Аленина пята — Ахиллесова пята
  • Как акула в воде — как рыба в воде
  • Свинья в овечьей шкуре — волк  в овечьей шкуре
  • Апельсин раздора — яблоко  раздора

Задание 7. Вместо точек вставь нужное слово.  

Как с гуся вода (с курицы, с утки, с гуся); как с гуся на голову (снег, дождь, град); намылить шею (руки, шею, голову); убить двух зайцев (трех, четырех, двух); пуд соли съесть (пуд, фунт, килограмм); выеденного яйца не стоит (огурца, яйца, яблока); как за каменной стеной (деревянной, глиняной, каменной); как собака на сене (овца, собака, корова); сказка про белого бычка (белого, черного, рыжего); как березовый  лист дрожит (березовый, кленовый, осиновый).

Задание 8. Соедини фразеологизми правильное его толкование․

Жить душа в душуМирно жить
Как кошка с собакойНаходясь в постоянном конфликте
Краше в гроб кладутИметь блеклый  вид
Засучив рукаваУсердно работая
Черепашьим шагомПередвигаться не теропясь, медленно
Бить баклушиЗаниматься некчемным делом
Сизифов трудНе имеющий никакой пользы труд
Игра не стоит свеч Не оправдывает потраченных усилий

Задание 9. Соедини фразеологизмы антонимы․

Жить душа в душуЖить как кошка с собакой
Воспрянуть духомПовесить нос
Краше в гроб кладутКровь с молоком
Засучив рукаваСпустя рукава
Черепашьим шагомНа всех порах
На край светаРукой подать
Игра не стоит свеч Дела идут в гору

Задание 10. Найди всевозможные эквивалентные (равноценные друг другу) мифологоические и библейские фразеологизмы, которые есть в армянском и русском языках. Пример։

Яблоко раздора – կռվախնձոր;

Козел отпущения – քավության նոխազ;

Волк в овечьей шкуре – գայլը գառան մորթիով.  

Задание 11. Работа с фразеологическими синонимами и антонимами.  

Подчеркни антоним фразеологизма «Спустя рукава»:

  • Бить баклуши
  • Положа руку на сердце 
  • Сложа руки
  • Не покладая рук.

Подчеркни синоним фразеологизма «Хранить молчание»: 

  • Как в воду глядел
  • Набрать в рот воды
  • Выйти сухим из воды.

Подчеркни синоним фразеологизма «Выйти сухим из воды»

  • Снять шкуру целой
  • Ловко выкрутиться
  • Остаться при своих
  • Как с гуся вода

01.12.2025

Book– English in mind: Speaking in many tongues. Advice for language learners

Page– 54, 56

Classwork

Superlative adjectives

Complete with a superlative adjective and all the necessary words.

  1. London is the largest (large) city in England.
  2. Cheetahs are the fastest (fast) animals in the world.
  3. Whales are the biggest (big) animals.
  4. San Francisco is the most beautiful (beautiful) city in the United States.
  5. Summer is the best (good) season of the year.

Write the superlative form. 

  1. good  — better — best
  2. far – further — furthest
  3. expensive – more expensive – most expensive
  4. old – older — oldest
  5. young – younger — youngest
  6. pretty – prettier — prettiest
  7. small – smaller — smallest
  8. nice – nicer — nicest
  9. comfortable – more comfortable – most comfortable
  10.  bad – worse — worst

Homework– English in mind: “Speaking in many tongues”- retell the text. Ex. 3(a,b) p. 55

Ex. 3a p. 55

Underline examples of comparisons in the texts in exercise 2. Then complete the table.

 AdjectivesComparative form
short adjectives  (one syllable)long short biglonger shorter bigger
adjectives ending in -yeasy happyeasier than … happier     than…
 longer adjectives (two or more syllables)difficult importantmare difficult more important
irregular adjectivesbad good farworse better further

Ex. 3b p. 55

b. Complete the sentences. Choose the correct adjective and use the comparative form.

1. Italian is more modern than (ancient/modern) Latin.

2. The Amazon River is longer than (short/long) the Nile.

3. Iceland is smaller than (big/small) India.

4. For most Europeans, learning Chinese is more difficult than (easy/difficult)  learning Italian.

5. Sydney is more further (close to/far from)  my country than Paris.

Lesson 2

Book– English in mind: Superlative adjectives. Amazing Facts-Or Just Lies

Page– 57

Amazing facts – or just liess?

The shortest place names have only one letter. There are towns in Norway and Sweden called Å, and there is a river in Oregon, US called D.

There are 820 languages ​​in Papua New Guinea, 742 in Indonesia, and 516 in Nigeria. South Africa has the most official languages ​​in the world.

The longest word in the English language is dispercombobulation — has 19 letters.

The most frequent letter in English is e. The least frequent is q.

The easiest language to learn in the world is Portoni,  a language spoken in Papua New Guinea. It hasn’t got any grammar and there are only about 1,750 words in the language.

Somalia is the only African country where everyone speaks the same language (Somali).

The longest one-word place name in the world is in New Zeland: Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakakakapikimaungahoronukupokaivenuakitanatahu.

Homework– ex. 8(a,c,d) p. 57. Practical Grammar: ex.  42, 47, 52, 54, 57,58,62

Ex. 8(c) p.57

Look at the table. Write the adjectives from the box in the second column. Then fill in the comparative and superlative forms.

difficult, big, happy, fantastic, importent.

 AdjectivesComparative formSuperlative form
Short adjectives (one syllable)long short smalllonger shorter smallerthe longest the shortest the smallest
Short adjectives Inding in one vowel One consonantbig fatbigger fatterthe biggest the fattest  
Adjectives ending in -yeasy happyeasier happierthe easiest the happiest
Larger adjectives (two or more syllable)frequent difficult fantastic importent  more more more morethe most frequent the most difficult the most fantastic the most importent
Iregular adjectivesbad good manyworse better morethe worst the best the most  
    

d. Complete the sentences. Use the superlative form of the adjectives.

  • 1. Many people say that Hungarian is one of the most difficult (difficult) languages.
  • 2. When Sarah won $1,000, she was the happiest (happy) girl in the world.
  • 3. The internet was one of the most important (important) inventions of the 1960s.
  • 4. Vatican City is the smallest (small) country in the world.
  • 5. When my grandmother died, it was one of the worst (bad) times in my life.
  • 6. The Amazon is the longest (long) river in the world.