Ամառային ընթերցանություն «Կառլսոն»

Իմ կարդացած գրքի անվանումը «Կառլսոն» է։ Հեղինակի անունը Աստրիդ Լինդգրեն է։ Այդ հեքիաթը մի տղայի մասին էր, որի ծննդյան օրն էր։ Այդ տղայի անունը Մանչուկ էր, և նա երազում էր շուն ունենալ։ Նա իր ծննդյան օրը կանչել էր իր ընկերներին, նույնիսկ թռչող Կառլսոնին։ Նրան շատ նվերներ էին նվիրել։ Մանչուկի հայրը և մայրը նվիրել էին շուն։ Իմ սիրելի հերոսը գրքից Կառլսոնն էր, որովհետև նա շատ ծիծաղելի, զվարճալի և բարի հերոս էր գրքում։ Ինձ այս գիրքը այնքան հետաքրքրեց, որ ես այն կարդացի մեկ օրում։ Խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ այն կարդաք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով