Հովվի հրաժեշտը

Ֆրիդրիխ Շիլլեր

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,

Երբ որ սարերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով։

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

Առաջադրանքներ

1․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։  Բանաստեղծության մեջ պատմում է, որ օրերը ցրտել են ու հովիվը հոտը տանում է տուն։ Հովիվը հոտը նորից կտանի արոտավայրեր, երբ գարունը գա, օրերը տաքանան, սարերն էլ կանաչեն։

2․ Դու ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը: Ես կվերնագրեի «Աշնան վերջը»։

3. Բառերը տեղավորի՛ր նշված խմբերում. հովիվ, արտոներ, իջնել, զուգվել, տուն, վազել, ջրեր, սիրուն, հոտ, զարթնել, երգեր, ուրախ

  • առարկա ցույց տվող բառեր — Հովիվ, արոտներ, տուն, ջրեր, հոտ, երգեր։
  • առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր — Սիրուն, ուրախ։
  • գործողություն ցույց տվող բառեր — Իջնել, զուգվել, վազել, զարթնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով