Ջուխտակ վանքի անտառապատ բարձունք

Հունիսի 7-ին մենք գնացինք ճամփորդության Ջուխտակ վանք։ Մեր նպատակն էր Ջուխտակ վանքի բարձունքի հաղթահարումը։ Մենք առաջին հերթին հաց կերանք, որպեսզի բարձունքն հաղթահարելուց առաջ ուժ հավաքենք։ Բարձունքը նվաճելուց անմիջապես հետո սկսեց ամպը գոռալ։ Անձրև եկավ, բայց շուտ դադարեց։ Մենք եկեղեցում մանկական աղոթք ասեցինք։ Մի քիչ խաղացինք, երգեցինք, պարեցինք և ճամփա ընկանք։ Հետո գնացինք Սևան, մի քիչ լողացանք, խաղացինք և ետ դարձանք Երևան։ Այդպես վերջացավ մեր ճամփորդությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով