Եռօրյա ճամբար Լոռի Բերդում

Մենք դասարանով գնացինք եռօրյա ճամբորդության։ Ճանապարհին սկզբում կանգ առանք Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, նկարվեցինք և շարունակեցինք ճանապարհը։ Հետո հյուրընկալվեցինք Պուշկինոյի հիմնական դպրոցում, սովորողների հետ ֆուտբոլային հանդիպում ունեցանք։ Տեղավորվեցինք հյուրատանը ճաշեցինք և դուրս եկանք քայլարշավի դեպի Լոռի Բերդ բերդաքաղաք։ Գեղեցիկ շատ տեսարաններ տեսանք, նկարվեցինք, հաճելի ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք հյուրատուն, գյուղական ընթրիք ունեցանք, խաղեր խաղացինք և պառկեցինք քնելու։ Առավոտյան նախավարժանք արեցինք, նախաճաշեցինք և այս անգամ գնացինք քայլարշավով դեպի Լեջանի չռչռ ջրվեժը։ 4 կմ քայլելուց հետո հասանք ջրվեժ, շատ էինք հոգնել, հանգստացանք, ոտքերներս թրջեցինք ջրում, նկարվեցինք, հետո վերադարձանք հյուրատուն։ Երեկոյան խորոված կերանք, խաղացինք, գիրք կարդացինք և այս օրն էլ ավարտվեց, պառկեցինք քնելու։ Հաջորդ օրը երկրի օրն էր, շնորհավորեցինք, խոստացանք, որ մեր երկիրը մաքուր ենք պահելու։ Կենդանիներին կերակրեցինք, տեսանք ճագարների ձագուկներին։ Հավիկները մեր համար ձու էին ածել, մենք էլ հավաքեցինք ձվիկները և մի լավ նախաճաշեցինք։ Վերադարձի ճանապարհին գնացինք Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն։ Այնտեղ էլ էր շատ հետաքրքիր, չմոռացանք նաև նկարվել։ Գնացինք նաև Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի։ Այնտեղ նույնպես շատ գեղեցիկ էր։ Իհարկե չմոռացանք նկարվել։ Շնորհակալություն ընկեր Նելլիին և ընկեր Իվետային մեզ հետաքրքիր ու հիշարժան օրեր պարգևելու համար։

Ընկեր Իվետայի ֆեյսբուքյան էջի նկարների օգնությամբ պատրաստել եմ տեսանյութ։