Նախագիծ «Իմ կենդանին»

Սա իմ ակվարիումն է։ Ակվարիումիս մեջ ունեմ 5 տեսակի ձկներ, 2 տեսակի խխունջ, 3 տեսակի բնական խոտեր։ Ձկների ապրելու համար ջուրը պետք է լինի 23-26  աստիճան Ցելսիուսի  տաքության, որի համար ակվարիումիս մեջ ունեմ տաքացուցիչ։ Տաքացուցիչը աշխատում է ավտոմատ կառավարումով, եթե ջրի տաքությունը 23 աստիճանից իջնում է, տաքացուցիչը միանում է և անջատվում է, երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է 26 աստիճանից։ Ձկներին անհրաժեշտ է թթվածին, որն էլ ապահովում է օդամղիչը։ Այն անջատում եմ ձկներին կերակրելու ժամանակ 10-15 րոպեով։ Ջրի մաքրության համար ունեմ ֆիլտր, որը ջուրը մաքուր է պահում և հաճախակի ջուրը փոխելու կարիք չի լինում։ Ակվարիումիս խոտերի աճելու համար  էլ անհրաժեշտ է լույս, որն ապահովում է փոքր լամպը։ Լամպը անջատում եմ գիշերը, որ ձկներն ու խոտերը քնեն։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն

Դիտեցինք ֆիլմեր անտառային հրդեհների մասին։  Անտառային հրդեհները մեծ վնաս են տալիս բնությանը և աղտոտում են օդը։ Հրդեհներից ոչնչանում է բուսականությունը և շրջապատը դառնում է մոխիր, իսկ կյանքի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծվում, որից տուժվում են մարդիկ և բնությունը։ Անտառներում  հրդեհ կարող է առաջանալ մարդկանց անփութության պատճառով։ Անտառում խնջույք անելուց հետո, անպայման պետք է հանգցնել կրակը ջրով կամ հողով։ Անպայման հավաքել թափթփած մնացորդները, ապակե տարաները։ Մենք պետք է սիրենք և պահպանենք բնությունը։ 

Բնագիտական փորձ

Մենք ընկերներով մի բաժակից մյուս բաժակ ձողիկի միջոցով տեղափոխեցինք ջուր։ Սկզբում դժվար էր, հետո ավելի դժվար էր, որովհետև ձեռքերս ցավում էին շատ։ Այդ փորձի համար անրաժեշտ էր թափանցիկ բաժակ և երկու ձողիկ։ Երբ ավարտեցի, շատ ուրախացա, որովհետև այդ դժվարությունը անցա։