Հոկտեմբերի 18

1.Կարդա՛իմացի՛րթե ինչ է առակը։

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել էժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցովծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորենգործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, ՎարդանԱյգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…

2.Ընտրի՛ր առակներից որևէ մեկըսովորի՛ր շատ լավ կարդալմեկնաբանի՛ր ընտրածդ առակի ասելիքը։

«Եղեգնը եւ ծառերը» Վարդան Այգեկցի

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որմեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
— Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերըփշրվել են։
Եվ եղեգն ասաց.
— Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբհակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցիհողմի կամքով և ահա կանգուն եմ։

Այս առակը խրատում է, որ պետք չէ լինել գոռոզ ու հպարտ։ Ավելի ճիշտ է լինել առաքինի և խոնարհ։