Մայրենի. ստուգատես 4 -րդ դասարան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ուսպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում ենմեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատելնրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում էնրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակկենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույնգծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջանսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունըորտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սևու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

(1 միավոր)

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանըԻնչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

(1 միավոր)

  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտգնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչումէ զեբրը։

(1 միավոր)

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:

(1 միավոր)

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում ենտափաստանում: 

(1 միավոր)

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ուսպիտակ գծերով։

(1 միավոր )

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորըՃիշտպատասխանը ընդգծի´ր.
  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

(1 միավոր)

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ – փոքր

Անսովոր – սովորական

Ճիշտ – սխալ

Դժվար – հեշտ

(1 միավոր)

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրեր, ձիեր։
(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.
  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:

(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

(0,5 միավոր)

  1.  Ընդգծի´ր բարդ բառը.
  2. գծավոր,
  3. սպիտակ,
  4. մազափունջ,
  5. զեբր:

(0,5 միավոր)

Հավաքել եմ 10 միավոր:
Իմ սխալներն են՝ —
Ուղղել եմ սխալներս՝  —