Հավեսի հունիս — չորրորդ օր

Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների օրը։ Դպրոցի բակում երգեցինք, պարեցինք, ուրախացանք։ Շատ հավես էր։ Հետո Միջին դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք բնագիտության լաբորատորիա։ Ընկեր Գայանեն մի քանի փորձեր կատարեց և մեզ բացատրեց փորձերի էությունը։ Մի քիչ անհասկանալի բաներ կար, բայց շատ հետաքրքիր էր։ Հետո վերադարձանք մեր դպրոց և մի լավ խաղացինք տարբեր խաղեր։

Հավեսի հունիս- երրորդ օր

Միջին դպրոցի սովորողների հետ խաղացինք քվեստ «Գուշակիր էմոջի» թեմայով։ Շատ հետաքրքիր խաղ էին մտածել մեր ավագ ընկերները։ Ցույց էին տալիս որևէ էմոջի, մենք պետք է գուշակեինք, թե որ մուլտֆիլմից է այն։ Գուշակողները ստանում էին միավորներ։ Հետո այցելեցինք կրթահամալիրի Տեխնոպարկ։ Այնտեղ էլ էր շատ հետաքրքիր։