Գուգարք գյուղը

Գուգարք գյուղը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Քարաբերդ և Փամբակ, արևելքում՝ Լերմոնտովո, հարավ-արևելքում՝ Շահումյան գյուղին։ Գյուղի տարածքը ընդգրկում է 1686.66 հա տարածություն։ Գյուղի հյուսիսարևմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում է Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին։
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։
Բնակչությունը զբաղվում է ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Գուգարք