Ճամփորդություն դեպի Մեղրաձորի Թեժառույքի վանք

Մենք գնացել էինք ճամփորդության Մեղրաձորի Թեժառույքի վանք: Այնտեղ շատ դժվար էր բարձրանալ: Մենք առաջին անգամ էինք այդպիսի բարձունք հաղթահարում, դժվար էր, բայց շատ հետաքրքիր: Մենք մտանք վանք: Այնտեղ հետաքրքիր նկարներ կային: Մենք Կոմիտասի երգեր երգեցինք:

Մեղրաձորում աշունը շատ գեղեցիկ էր: Երբ նայում էինք սարերին, կարծես սարերը կրակի մեջ լինեին:

Շատ հետաքրքիր օր ունեցանք: Բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց:

Ճամփորդության մասին մեր դասարանական բլոգից՝ այստեղ: