Ես կարդում եմ

Ես կարդացի Ջաննի Ռոդարի << Հեքիաթներ հեռախոսով>> գրքից <<Եղբորորդու դատավարությունը >> հեքիաթը:

Հեքիաթից իմացա, որ կետադրական նշանները շատ կարևոր են միտքը ճիշտ արտահայտելու համար:

Ինձ դուր եկավ Ալբերտո Ռոսսին: Նա շատ էր սիրում իր հորեղբորը, բայց կետադրական նշանի բաց թողնելու պատճառով մինչև հոգու խորքը վիրավորել էր նրան:

Բարև Ալբերտո Ռոսսի !

Ես քեզ խորհուրդ կտամ, որ շարադրություն գրելուց հետո անպայման ուշադիր ստուգես գրածդ, համոզվես, որ մտքերդ ճիշտ ես արտահայտել, հետո նոր տաս ուրիշին:

Լևոնից 12.08.2021

Ես կարդում եմ

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի <<Անգին քարը >> հեքիաթը:

Ինձ դուր եկավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը: Նա քաջ, խելոք, մեծահոգի, իմաստուն, արդարամիտ մարդ էր:

Ես իմացա, որ աշխարհում շատ գանձեր կան, բայց ամենաթանկ գանձը լավ անունն է:

Մի գանձ էլ կա. հարստությունն է:

Մի գանձ էլ կա. էդ էլ խելքն է:

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է: Էս գանձը խղճմտանքն է:

Բարև Հարուն Ալ Ռաշիդ թագավոր!

Մեր աշխարհում չար մարդիկ շատ կան: Նրանք մեզ խանգարում են երջանիկ ապրել: Արի մեր աշխարհ, քեզ հետ բեր Անգին քարը և միասին չարերին պատժենք, որ կարողանանք երջանիկ ապրել:

Լևոնից 09.08.2021

Ես կարդում եմ

      Ես կարդացի  Ղազարոս Աղայանի  ‹‹ Անահիտը ››  հեքիաթը:

Հերոսներից  ինձ  ամենաշատը  դուր  եկավ  Վաչագանը:

Ես  այս  հեքիաթից   սովորեցի,  որ   յուրաքանչյուր  մարդ  պետք է  գոնե մի  արհեստ  իմանա:

Բարև  Վաչագան!

Ո՞նց  ես:  Ես  իմացա,  որ  դու  շատ  ես  սիրում  ճամփորդել:

Ես  շատ  կուզեի  քո  հետ  ճամփորդել:

Լևոնից 13. 07. 2021

Ալիսա — Գլորիկի նոր արկածները

Մի  անգամ  Ալիսա Գլորիկը   ուզեց   փախչել    տնից:  Նա   ուզում  էր  փախչել,  որ  ազատ   լինի   և  ինչ    ուզի    անի:  Բայց  նա  չէր  կարողանում  փախչել,    նրան    միշտ    գտնում    էին,  և  այդ  պես  ամեն   օր: